«Փաստ» օթերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարագրել է երկու բնակարան, հողամաս և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Համազասպ Դանիելյանը հայտարարագրել է նաև «NISSAN X-TERRA 3.3» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 870000 ՀՀ դրամ, 550000 ՀՀ դրամ, 13500 ԱՄՆ դոլար, 1350000 ՀՀ դրամ, 14500 եվրո, 10000 եվրո, 720000 ՀՀ դրամ, 3000 ԱՄՆ դոլար և 34350 ԱՄՆ դոլար:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հ. Դանիելյանի դրամական միջոցը կազմել է 500 000 ՀՀ դրամ:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումրը կազմել է 439 110 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է երկու աշխատավարձերից, որոնք կազմել են 358 160 ՀՀ դրամ և 80 950 ՀՀ դրամ»:
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը