Առաջին հարցը, որին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը
Առաջին հարցը, որին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, վերաբերում էր հեռուստատեսային անորակ հաղորդումներին ու սերիալներին:
«Մենք գործարկել ենք և սկսում ենք մի ծրագիր, որի նպատակը մեր պատանի սերնդին մշակույթի հետ կապելն է: Մշակույթի դերի մասին մեր պատկերացումները մենք պետք է կոնկրետացնենք: Մենք բոլորս խոսում ենք մշակույթի կարևորության մասին՝ բայց ոչ մեկն իրեն հարց չի տվել՝ մշակույթը ի՞նչ է: Մշակույթը նախ և առաջ կրթական երևույթ է, և հակառակը: Այն մարդը, ով կրթված է, մոտ է մշակույթին և հակառակը: Շատ ընդունված է քննադատել սերիալները, բայց քանի որ դրանք այսօր Հայաստանում պոպուլյար ենք, ապա մենք պետք է բարձրացնենք սերիալների մակարդակը: Այո, հեռուստահաղորդումների որակը բարձրացնելը մեզ համար խնդիր է, ու մեզնից յուրաքանչյուրն է պատասխանատու այդ որակի համար»,- ասաց վարչապետը: