Վանևան համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են
Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանի լիազորությունները մարզպետի որոշմամբ դադարեցվել են: Այս մասին Tert.am-ին հայտնեց արդեն նախկին համայնքապետը:
«Դե մեզ մոտ հետընտրական ցույցեր էին, և այդ ցույցերով պայմանավորված՝ լիազորություններս դադարեցվել են»,-նշեց Նորայր Հարությունյանը:
Այլ հարցերի նա չպատասխանեց:
Հիշեցնենք, որ Վանևանի բնակիչ Ատոմ Մկրտչյանը ապրիլի 11-ից հացադուլ էր հայտարարել` պահանջելով գյուղապետի հրաժարականը: Հրաժարականի պահանջով մի շարք ակցիաներ են եղել, այդ թվում՝ կառավարության դիմաց: