Փաշինյանը պետք է իմանա մի բան,ինքը ինչպես եկել է,այնպես էլ կարող է գնալ.Գևորգ Պետրոսյան

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ:/Մաս 2-րդ/

-Շուտով մեկ տարին ենք ամփոփում, որոշվեց Քաղաքացու օր տոնել,մի մասն ասում է՝պետք է մի քիչ համեստ գտնվել,պատմությունը դրա մասին կդատի, հետո ցուցահանդես են բացում Եվրոպայում:Այդ ամենը ողջունելի է,թե՞ ողջունելի չէ:

-Ես այդ Քաղաքացու օրվա հետ կապված իմ կարծիքը ասել եմ,պնդում եմ,ավելին ասելու նպատակ և անհրաժեշտություն չկա:Քաղաքացու օրը պետք է լինի տարվա ամեն մի օրը: Տարվա մեջ մի օրը դնել Քաղաքացու օրը,մյուս օրերը չգիտեմ ինչի օր,սրանով ցույց տալ,որ քաղաքացին գտնվում է պետության ուշադրության կենտրոնո՞ւմ:Մեր որևէ կառավարիչ չպետք է մոռանա,որ իր ղեկավարած երկրի Սահմանադրության 1-ին հոդվածում գրված է,որ մեր պետությունը սոցալական պետություն է,և ոչ թե սոցիալական պետությունը կոչվածը ապացուցել,այդ դրույթը օգտագործել պետական տոներ սահմանելով,կարո ղ ենք հարյուրավոր օրեր սահմանել, բայց իրականում մարդը երկրում իրեն պետք է պաշտպանված զգա:Իսկ մարդը իր երկրում իրեն զգում է պաշտպանված առաջինը արժանապատիվ աշխտանք ունենալով ,երկրոդը ՝արդեն իր իրավունքների պաշտպանության,դատական համակարգոմ,արդարադատության ոլորտում պաշտպանված լինելով: Եթե այսօր կա զբաղվածության նվազում,կա պետական, մասնավոր սեկտորում քայլեր են արվում,որոքն կարծես թե ուղղված են աշխատատաեղեր կրճատելուն,գործազրկության աճ կա, արտագաղթը չի դադարել,արդարադատության,արդարության դեֆիցիտ կա,ի՞նչ Քաղաքացու օր:

-Ցեմենտի գործարանում տեղի ունեցող իրադարձություններում նման միտում տեսնո՞ւմ եք:

-Ցեմենտի և ընդհանրապես արտադրության ոլորտի գիտակ չեմ դրա համար թույլ տվեք շատ չծավալվել, բայց մի բան ակնհայտ է.մենք միշտ ասել ենք և անձամբ պարոն Ծառուկյանը բազմաթիվ առիթներով ասել է,որ այս երկրում տեղական արտադրողի ղադրը մենք հասկանանք :Ինչ է նշանակում ,առաջին իսկ առիթի դեպքում թողնել տեղական արտադրողին,ասել՝եկեք իբր ներդրումներ,ներկրումներ արեք:Այդ օրենդրության ընդունման դեպքում,մենք էլ հնարավորություն ունենք համարժեք քայլեր անել,բայց արդյունքում աշխատատեղ են կրճատվում:Ամենազավեշտալին այն է,որ կոնկրետ չգիտեմ դա ում կարծիքն է ,ասել է,դե թող մի 400-500 աշխատաեղ էլ կրճատվի: Բոլորովին այլ հարցեր են,թե այդ ներկրվող նյութը որքանով է բավարարում անհրաժեշտ պահանջները,այսինքն դրա որակը,հետագայում այդ նյութերով կառուցվող շենքերի որակը ինչպիսին պետք է լինի, սեյսմակայունությունը ոնց պետք է լինի,դրանցում ապրելը որքան անվտանգ պետք է լինի, կամ աշխատելը,սրանք այլ հարցեր են,մասնագետները կասեն:Մենք պետք է դադարենք մեր տեղական արտադրողին նեղացնելուց :Եթե այնտեղ գումարային տարբերություն էլ չի լինում,անպայման պետք է խրախուսենք տեղական արտադրանքի իրացումը:

-Ձեր քայլերը ինչպիսի՞ն են լինելու:

-Գագիկ Ծառուկյանը միշտ էլ ժողովրդի կողքին է,միշտ էլ ականջալուր է բոլոր կարևոր հարցերին,կլինեն համարժեք միջոցառումներ,անպայման հրապարակային կլինեն :

-Հիմնի փոփոխության հարցը առաջ բերեցին ,դրոշի հարցը սկսեցին շատ ակտիվ քննարկել, ֆեյքերի հարցը շահարկվեց,տրանսգենդերը առաջ եկավ. այնպիսի տպավորություն է,որ մեծ աղմուկ է բարձրանում ,որովհետև իրականում երկիրը առաջ է տանում նախ դատաիրավական արդար համակարգը,մյուս կողմից ներդրումները :Սրանք ստվերելու համար են այսպիսի թեմաներ են առաջ քաշվում:

-Ի տարբերություն շատ պատգամավորների,մենք ՝ԲՀԿ խմբակցության պատգամավորներս, սովորություն չունենք անպայման պիտակավորելու դիմացինի նախաձեռնությունը:Հիմա գուցե այդ հիմնի փոփոխությունը անհրաժեշտություն է, բայց դա՞ է այս երկրի կարևոր հարցը,այս ժողովուրդը հեղափոխություն է արել,որ հիմնը փոխվի՞: Մայրաքաղաքի տեղը փոխենք,դրոշի գույնը,դա չէ մեր երկրի կարևոր հարցը,չեմ ասում դրանք անհեթեթություն են,բայց դա չէ ժողովրդին հուզող հիմնական հարցը:Թող այս ժողովուրդը շատ լավ ապրի,շատ բարգավաճ ապրի, թող սովածներ չլինեն,դրսում աղբամաններից հաց հավաքողներ չլինեն, թող հիմնը մնա նույնը:Բայց եթե հիմնը փոխենք,աղբամաններից հաց հավաքողնեի թիվը չկրճատվի ,ինքնասպանություն գործողների թիվը չկրճատվի սոցիալական հողի վրա,ո՞ւմ է պետք դա:Մենք ուզում ենք ,որ ժողովուրդը տեսնի առարկայական ,կոնկրետ լուծումներ,ոչ թե ձևական:

-Այպես չէ,որ այլ երկրների ընդդիմադիրներ չեն հասկանում,որ կարելի է այս ճանապարհով հեղափոխություն անել,բայց նաև հասկանում են,որ եթե այս ճանապարհով արեցին,վաղը կարող է նույն բանը իրենց հետ լինել:

-Իսկ ինչի չպետք է լինի՞:

-Արդեն մի քանի տասնյակ այդպիսի օջախներ կան,ինչպե՞ս եք տեսնում այս ամենի լուծումը:

-Հեղափոխությունը ինչու հաղթեց,մի պարզ ճշմարտության կա,եթե որևէ մեկը պատրաստ կլինի վիճել,ես կբանավիճեմ,հաղթեց ,քանի որ նախկիններին չէին շատ սիրում,ոչ թե պայքարողին էին շատ սիրում,դժգոհ էին նախկիններից,հեղափոխությունն էլ նախկինները արեցին:Այս գորոծողները պետք էհասկանա,որ ինքը ինչպես եկել է,կարող է գնալ:Եթե ժողովուրդը այս մարդկանց բերել է իշխանության,եթե վատ կառավարեն,տա Աստված,որ շատ լավ կառավարեն… Մեր ժողովուրդը աշխատասեր,ստեղծարար ժողովուրդ է, և եթե ժողովրդի համար աշխատելու պայմաններ ստեղծվեն,լուրջ ներդրումներ ապահովեն,երկրում արտադրությունը ծաղկի,մարդկանց ինչն է պակաս,որ անիմաստ ինչ-որ հեղափոխություն անեն: Այդ դեպքում , կան դրսի ուժեր, և մենք պետք է բոլորս համախմբվենք,այդ դրսի հայակործան ծրագրերը մեր երկրում թույլ չտալու համար :Ես անձամբ և մեր կուսակցությամբ ղեկավարը իր գլխավորթւթյամբ պատրաստ ենք աջակցել գործող իշխանությանը ,լավ քայլեր անելու համար:

-Տնտեսական հեղափոխության մասին ի՞նչ կասեք:

-Մենք ասում ենք,որ տնտեսական հեղափոխության մեկնարկը դեռ չի երևում: Խոսքը տեսանելի,շոշափելի,չափելի մեկնարկի մասին է,այո ,դա դեռ չի երևում,դա դեռ պետք է երևա,մենք չենք չարախնդում,որ դա չեևա,պատրաստ ենք աջակցել:Մարդը պետք է նաև բարոյականություն ունենա,որ ինքը եթե ինչ-որ բան չի հասկանում,չի կարողանում,օգտվի իր գործընկերների օգնությունից:

-Ակնարկո՞ւմ եք ինչ-որ ուժերի:

-Ինչ-որ չէ,ես կոնկրետ պատգամավորների մասին եմ ասում,որ եթե չեն հասկանում խնդիրը, չտանեն իրենց ղեկավարին սխալ ներկայացնեն: Մի առիթով ասել եմ,հիմա էլ կրկնում եմ ,հավատացեք շատ բաներ երևի ճիշտ չեն նեկայացնում,ես չեմ հավատում,որ որևէ մեկը,նկատի ունեմ մեր ղեկավարներին,որ գիտակցաբար ուզենա քանդել համակարգը:Եթե դա այդպես է,ուրեմն նա ազգի դավաճան է,ով ուզում է լինի, ամենառաջին պաշտանյայից սկսած:

-Այս տրանսգենդերի հայտնվելը ծրագրվա՞ծ էր,թե պատահականություն էր ,թյուրիմացություն:

-Ես չեմ կարող ասել, ես այդ տրանսգենդերների անունը անգամ չեմ ուզում լսել, դրա համար նրանց բարքով չեմ հետաքրքվում, չեմ կարող բացառել կամ հերքել:Այո,կարող է սա կազմակերպված էր, որ այդպիսի մի իրարանցում մտնի, բայց հակված չեմ դա դիտել,որպես ներքաղաքական հակասություն,որովհետև եթե դա ասեմ ներքաղաքական,կստացվի ,որ ԲՀԿ-ն…

-ԲՀԿ-ի թեմա՞ն չի:

-Իմ քայլը դաշինքում շատ լուրջ ,պատկառելի նվիրված մարդիկ կան,որոնք նաև մեծ անցյալ ունեն, վստահ եմ,որ այս ամենը նրանց սրտով էլ չի: Մենք հակված չենք սա վերագրել քաղաքական ուժին: Դուք լավ գիտեք,որ ես երբ պետք է քննադատել եմ, այդ թվում նաև ամենառաջին դեմքի մակարդակով,բայց եթե ես վստահ չեմ,չեմ կարող մերկապարանոց հայտարարությամբ հանդես գալ:Բայց որ այնտեղ կային մարդիկ,որ այնքան ուրախ էին,նույնիսկ ծափահարեցին. նրանց հարցրեք,թե ինչ համար էին ծափահարում,ովքեր էրն ուրախ,որ տրանսգենդերները գային և իրենց ներկայությամբ խայտառակաեին ԱԺ –ի թիվ մեկ ամբիոնը:

-Ծափահարություններ երեկ էլ եղան,Նաիրա Զոհրաբյանը խոսեց,ԲՀԿ-ի պատգամավորները ծափահարեցին,հետո Իմ քայլի պատգամավորենրը,նրանք ինչու էին ծափահարու՞մ:

-ԱԺ –ում կարող են քաղաքական ելույթի,կամ ինչ-որ ընդդիմախոսության ժամանակ ծափահարել,բայց ամենազավեշտալին այն է,թե տրանսգենդերի ելույթի ժամանակ ովքեր էին ծափահարում:Փորձեք պարզել այդ հարցը:

-Պարզ երևում էին,թե ովքեր էին:

-Ովքեր ,որ ծափահարում էին, ուրեմն հենց նրանց սրտով էր,իրենք էլ պետք է հասարակությանը,ժողովրդին պատասխան տան,թե ինչի համար էին ծափահարում:

-Այս թեմաները չէին գալի՞ս տնտեսական և դատաիրավական մի շարք հարցերից շեղելու:

-Կարող է նման բան ինչ-որ մեկի մտքով անցած լինել,որ հանրության ուշադրությունը շեղելու համար ինտրիգային միջադեպեր հարուցել, դրանք ժամանակավոր են:Ի վերջո ժողովուրդը շատ լավ է իմանում,թե ում ինչի համար է ինքը բերել իշխանության :Եթե իշխանությունը չկարողանա տևական ժամանակահատված արդարացնել ,ինքն էլ կհեռացնի:

-Օրինակը կար,նախորդներին հեռացնելու համար 10 տարի էր պետք :

-Ժողովուրդն արդեն քաղաքականապես հասուն է,և ժողովուրդը երկար սպասել չի կարող ,պետք է են կոնկրետ,առարկայական լուծումներ:Ժողովուրդը թշնամիներ չի ուղարկել ԱԺ,չնայած շատերը կան,որ ժողովրդի մեջ ոչ մտնում են,ոչ էլ դուրս են գալիս և եթե իրենց կրծքանշանը չլինի, ոչ ոք չի կռահի իրենց զբաղմունքի մասին: ԲՀԿ-ն որևէ մեկի հանդեպ թշնամանք չունի,մեր թշնամին աղքատությունն է ,գործազրկությունն է,արտագաղթն է,սոցիալական հողի վրա ինքնասպանություններն են:Ով մեզ կընկերակցի այդ թշամիների դեմ արդյունավետ պայքարի գործում,կլինի մեր բարեկամը:

-Ի՞նչ է 1 տարին.1 տարին կյանքի և երկար և կարճ ժամկետ է.ձեր խոսքերն են,նշել եք,որ շատ բաներ էր հնարավոր անել :Այո, կարճ էր մեծ բարելավումների համար,բայց կարճ չէր աղբը փողոցից հավաքելու,կարմիր գծերը ջնջելու,արագաչափերի արձանագրած խախտումների համար տուգանքների չափերը նվազեցնելու,առևտրի կենտրոններում չստացված մարտաֆիլմներն արգելելու և քայլող տգիտությունից իսպառ հրաժարվելու համար:

-Անդրադառնամ այն հարցին,որ ժամանակին իշխանության գալիս ասում էին,որ արագաչափերի տուգանքները աստղաբաշխական թվեր են,իսկապես այդպես է,գնում ես մ մի տեղ,ընտանիքով, հետո պարզվում է,որ այդ օրը քո ընտանեկան հանգիստը քո վրա արժեցել է ոչ թե ենթադրենք 20 000 դրամ,այլ 60 000 դրամ,որովհետև դու արագություն ես գերազանցել:Իրենք էլ էին ասում և ճիշտ էին ասում,հիմա բարի լինեն այդ ճիշտը առաջ տանեն:Այլ ոչ թե գային իշխանության ու հետ քաշվեին,մոռանային, ասեին բա մենք լավ չէինք հաշվարկել:Հիմա իրենք են միանձնյա,պարտավոր են իր կատար ածել նախընտրական խոստումները:Ինչ է նշանակում 55 000 նվազագույն աշխատավարձ տվող երկրում ասենք 60 000 դրամ գա արագաչափի տուգանք:

-Նիկոլ Փաշինյանը ամբիոնը գրկած ամեն օր դա էր ասում,դուք հիմա ինչո՞ւ չեք ասում:

-Նիկոլ Փաշինյանն է իշխանության ղեկավարը ,իրենց վրա է դրված այդ պարտականությունը,թող նախագիծ բերեն,մեծ հաճույքով մենք կողմ քվերակենք:

-Դուք տարեք:

-Կտանենք,խնդիր չունենք,այս 2-3 ամիսների դառը փորձը հուշում է,որ ամենալավ նախագիծն էլ կարող է ներկայացնենք ու պսակվի անհաջողությամբ:

-Իրենք աում էին 40 տոկոսը ստվերում է,մենաշնորհներ են, աստղաբաշխական թվերի մասին էին, խոսում,որ պետք է գար բյուջե ,հիմա անընդհատ երբ նախկին իշխանության ներկայացուցիչներին հարցնում եմ ,թե ետ վերադարձվե՞լ է,ասում են ՝ոչ,ապացուցվե՞լ է դա,ինչի դատի չեք տալիս : Ինչո՞ւ հրապարակային չեք պահանջում:

-Դատի տալու համար հիմքեր են պետք …

-Հրապարակային առնվազն 10 անգամ խոսել են:Դուք ԱԺ-ում հարց բարձրացրեք:

-Այդ հարցը հենց իրենց պետք է ուղղեք,մենք հարցնում ենք ,բայց մենք չենք կարող խախտելով անմեղության կանխավարկածը կամ դրսևորելով ավելորդ մեղադրանքի կամ պաշտպանական հակումներ,գնահատական տալ:Ով ասել է,այսօր իրենք իշխանության են,իրենք պետք է պատասխանեն:

-ԲՀԿ-ին ևս մեկ հարց պետք է տալ , դուք ասում եք անհաջող մարտաֆիլմ էր այն ,որ գնացին Առինջ Մոլի վրա :

-Դուք հարցրեք այդ վաճառականներին,օրական 3000-4000 դրամով տուն են պահում,մի փաստաթուղթ պահանջելու համար կարելի՞ էր 30 հոգով մուտք գործել:

-Երբ իշխանափոխություն եղավ,առաջին ամիսներին ամեն օր էին նման մարտաֆիլմ հիշեցնող դեպքեր,գուցե հենց այդ ժամանակ արժեր հասկանալ,որ այս ամենը շարունակական է լինելու,բոլորի դռները թակելու է,գուցե այն ժամանակ դրա դեմն առեին:

-ԲՀԿ-ն այսօր դրա դեմը կարող է առնել իր լիազորությունների շրջանակներում,մենք խնդիրը հնչեցնում ենք,քննադատական գրառումներ ենք անում,առանձին պատգամավորներ միշտ ուշադրության տակ են պահում,այլ բան չենք կարող անել:

-Երբ այս կամ այն պաշտանյային էին տանում,բոլորը լուռ նստած էին:

-Դատավարությունների մասին չխոսենք,ցանկացած հեղափոխությունից հետո,ժողովուրդը դեռ սպասումի մեջ է և միշտ ,մի քանի ամիս,մեկ տարի,ժողովուրդը կարող է ասել՝տեսնենք ինչ է լինելու,բայց երբ տեսնում է,որ էականա առաջընթաց չկա,ժողովուրդը սկսում է ակտիվանալ: Ցանկացած իշխանություն,անձերից վերանանք , այսօր Փաշինյանն է,վաղը ով կլինի,պետք է իմանա մի բան,ինքը ինչպես եկել է,այնպես էլ կարող է գնալ:Այսօր ինքը ինչպես քննում է ուրիշների գործերը,վաղը հաջորդ իշխանությունը քննելու է այսօրվա իշխանությունների գործերը:Դրա համար ամեն մարդ պետք է բարեխղճորեն իրականացնի,իրացնի իր իշխանությունը,պետք է չմոռանա,որ անփոփոխելի և հավերժական իշխանություն գոյություն չունի:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 13286 անգամ
Լրահոս
Դավաճան, հող ծախող․․․ Ինչպես են Փաշինյանին դիմավորել Տավուշում (video) Չես գտնի ոչ մի ղեկավարի, որ ձեռքը վերցնի մի 3.000 դրամանոց խաղալիք ու յալանչու պես ընկնի այդ երկրի գյուղերն ու քաղաքները Ձյուն, բուք և մառախուղ․ Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր Միշել Տեր-Զաքարյան․ Թքած ունեմ՝ Մբապեն կմնա, թե կհեռանա ՀՀ բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը. «ՎՏԲ Հայաստան» Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից Խեղկատակի խաղալիքից Սևանա լիճը կտրած և հեռացված է ՀՀ տարածքից Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում «Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո Կենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում» Թևերի տակ դրված եվրա... բարձ «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն» Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ» Արսենյանը ճանաչում է՞ իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am