Գևորգ Պետրոսյանը մարտահրավեր է նետում. մանդատը վայր կդնի,եթե ասեն 4 բառից կազմված օրենքի անվանում

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ:/Մաս 1-ին/

-ԱԺ ամբիոնից տրանսգենդեր կնոջ ելույթը վիճաբանության առարկա է դարձել ԱԺ անդամ տարբեր քաղաքական ուժերի, մասնավորապես ԲՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների անդամների միջև: Լսումները կազմակերպել էր Նաիրա Զոհրաբյանը ,դուք ձեր խոսքը ասացիք,որովհետև ԲՀԿ-ի հասցեին մեղադրանքներ հնչեցին:Ինչո՞ւ են ԱԺ-ում փոխադարձ մեղադրանքները այսքան շատացել Բարգավաճ Հայաստան խմբակցության և Իմ քայլը խմբակցության պատգամավորների միջև:

-Մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու,որ Նաիրա Զոհրաբյանը հրավիրել է բոլորին,իր հրավերի մեջ չի գրել,կգաք այսինչ բանի մասին կխոսեք,այնինչ բանի մասին չեք խոսի:Դա բաց հրավեր է,հրապարկվում է,և շահագրգիռ կամակերպությունները հայտ են ներկայացնում,մասնակցում են: Ինչ-ինչ ,ԲՀԿ-ի հետ տրանգենդերությունը կապելու ենթակա երևույթ չէ:Ինչ-որ մարդիկ,երբ ձախողումներ են ունենում,իրենց մեղքը բարդում են ուրիշների վրա,որպեսզի հանրության առաջ արդարանան:ԲՀԿ –ն որևէ նախաձեռռնություն չի դրսևորել ԱԺ ամբիոնը այդպիսի կատեգորիայի,այդպիսի թեմաների տրամադրելու համար:Եթե որևէ մեկը եկել է այնտեղ,առիթից օգտվելով ամբիոնը օգտագործել է սեփական հարցերը լուծելու համար,ապա պետք չէ դրանում մեղադրել ԲՀԿ-ին:Թող մեղադրեն այն մարդկանց,ովքեր ծափողջույններով ճանապարհել են այդ հայտնի տրանսգենդերին:

-Ռուսական հեռուստալիքներից մեկը ռեպորտաժում ցուցադրեց,որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչն ասում է ՝մենք ցեմենտված ենք այս հեղափոխությանը,նպաստել ենք,աջակցել ենք:Իսկապես դուք նման կապը տեսնո՞ւմ եք,և եթե այո,արժեհամակագային լուրջ փոփոխություն տեղի ունենում են,թե չէ:Պատրաստ լինենք,որ մենք վաղը այդ համայնքի ներկայացուցիչներին պետք լսենք,ավելին՝երկու –երեք ամսից օրենքի նախագիծ են բերելու ԱԺ:

-Մեր կուսակցությունը,մեր ղեկավարի գլխավորությամբ, միշտ ասել է,հիմա էլ պնդում ենք. մենք ավանդական արժեհամակարգի կողմնակից ենք, և բնականաբար մենք դեմ ենք արտահայտվելու և դեմ ենք գործելու այդ նախաձեռնություններին,այն բոլոր նախաձեռնություններին,որոնք կոչված են սասանելու մեր ավանդական ընտանիքը,հավատը:

-Ասում էին՝ ԲՀԿ-ն ասում է դուք եք կազմակերպել,Իմ քալյն ասում է՝ դուք,բայց իրական մեր հարցի պատասխանը ինչ-որ իմաստով հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը,երբ ասաց՝ԲՀԿ-ականներ,ՀՀԿ-ականներ,պահպանողականներ,հոգևորականներ,տրանսգենդերը մարդ է ,թե մարդ չէ: Դուք ԲՀԿ-ից եք՝մարդ է ,թե մարդ չէ:

- Իհարկե մարդ է ,բայց եթե մենք ասում ենք մարդ է, նկատի չունենք ֆուտյլարը,մարդը բաղկացած է մարմնից,մտքից ու հոգուց:Մենք մարդ ասելով հասկանում ենք ոչ թե իր տեսակը,այլ այն անձնավորությունը ,որը հասարակական էակ է,որը կարող է խնդիրներ վերցնել և լուծել:Եթե երկու ոտքեր վրա քայլում է,մարդ է:Ոչ ոք այնտեղ մարդ լինելը չի վիճարկել:Ավելի լավ կլինի ինքը իր հնչեցրած հարցերին պատասխանի ,մենք չենք վիճարկել այդ հարցը,մենք ասել ենք,որ չի կարելի սողոսկել ԱԺ և օրակարգի հետ չկապված հարցեր հնչեցնել և մի բան էլ ասել՝մենք այստեղ պատմություն ենք կերտում:Ինչ պատմությո՞ւն,մենք ավելի շատ ուրիշ պատմություն ունենք կերտելու,ոչ թե տրանսգենդերների պատմությունը:

-Կապույտ մազերով աղջիկ էր հայտնվում,շատերը պասիվ դիրքում էին,մի մասն ասում էր՝ընկերներ ,նման բաներ են տեղի ունենում Արցախում,այս անձինք նման մարդկանց հետ կապ ունեն,հանգիստ էիք այդ ժամանակ:

-Այդ կապույտ մազերով աղջիկը մեր խմբակցության հետ կապ չունի և նրա ԱԺ-ում հայտնվելու համար պատասխանատվություն է կրում Իմ քայլը դաշինքը: Մենք կապ չունենք:Մեր դաշինքի մեջ նման մարդիկ չկան,նախ ԱԺ գալիս ենք ոչ թե մեր մազերի գույնը ցույց տալու,այլ այն խոստումները կատարելու,որոնք նախընտրական քարոզարշավի ժամանակ տվել ենք մեր ընտրողին,ժողովրդին:Այսօր կարծես որոշ պատգամավորներ մոռացել են ,թե ինչի համար են այնտեղ:

-Նախորդ զրույցի ժամանակ ասացիք,որ ձեր ներկայացրած բոլոր օրինագծերը մերժվում են: Երևանի ավագանիում ԲՀԿ ներկայացուցիչն ասաց,որ նույն բան տեղի է ունենում Երևանի ավագանիում:

-Ավագանու աշխատանքներից քաջատեղյակ չեմ,մերժում են,ժողովուրդն էլ տեսնում է:

-Ձեզ մեղադրում են ,ասում են՝դուք անհեթեթ օրինագծեր եք ներկայացնում:

-Այդ անհեթեթ արտահայտությունը ով որ օգտագործել է ,եթե նա համպատրաստից նստի ձեր առաջ և 3-4 բառից օրենքի անվանում ճիշտ վերատադրի,ես իմ մանդատը վայր կդնեմ:Հասկանում եմ, այնտեղ որոշ մարդիկ,որ երբևէ հնարավորություն չեն ունեցել հանրությանը ներկայանալի լինել,այսօր ԱԺ ամբիոնը օգտագործում են իրենց հռչակ բերելու համար,այլ է հարցը դա իրենց հռչակ է բերում,թե խայտառակում էն:Ի վերջո ,ԱԺ-ն քաղաքական մարմին է,դա օրենք ընդունող մարմին է,պետք է այնտեղ մտածել օրենք ընդունելու մասին:Ժողովուրդը հոգնել է այս գզվռտոցից,ժողովրդին պետք չի,որ այդ կապույտ, կանաչ մազերով մարդիկ գան այնտեղ ինքնահիզմամբ զբաղվեն,հայելիով մտնեն ԱԺ դահլիճ ,հայելիով հեռանան: Ժողովուրդը այսօր սպասում է իր կյանքը բարելավող օրենքներ:Բարգավաճ Հայաստան կուսակացությունը ժողովրդին տված բազմաթիվ խոստումներ ունի, մեր ծրագիրը լի է սոցիալական ,տնտեսական միջոցառումների տեսլականով ,և մենք այսօր լծվել ենք այդ տեսլականը ի կատար անելու գործին,այլ ոչ թե գնանք սրան-նրան վիրավորենք,մենք դրա կարիքը չունենք: Վիրավորելու համար չարժե հասնել ԱԺ՝բակ կա,փողոց կա, մենք գիտենք նաև՝փողոցի խնդիր է,փողոցում ոնց հարցերը պարզել ,բակի մակարդակի խնդիրները բակի մակարդակով պարզել,բայց գալ ԱԺ… Կյանքում այդ անհեթեթ արտահայտությունը օգտագործած կին է,տիկին է,օրիորդ է,դա չի կարևոր,նա որևէ օրինագիծ ներկայացրե՞լ է: Օրենքից չհասկանալ,ընդամենը գալ այդ թայֆաբազության կանոնով դեմ քվերակել,սա՞ է ժողովրդին նպաստող գործունեությունը:Ամեն մի ֆրակցիայի գործունեության համար կրում է պատասխանատվություն այդ ֆրակցիային ԱԺ բերողը,այսինքն ՝քաղաքական ուժի ղեկավարը:Ես ավելի լավ կլինի պատասխանեմ մեր քաղաքական ուժի ,մեր պատգամավորների հետ կապված հարցերին:

-Երբ այս տրանսգենդերի ելույթի հետ կապված ԲՀԿ-ի և Իմ քայլի միջև բանավեճ ծավալվեց,մենք տեսանք նաև ,թե անմիջապես ինչ տեղի ունեցավ՝գնացին Առինջ Մոլ:Եթե իրավիճակն այսպիսին է,ինչպե՞ս եք ձեր պայքարը պատկերացնում:

-Իրենք մեծամասնություն են,բայց այդ հանգամանքը մեզ չի խանգարելու,չի խոչնդոտելու մեր անելիքները վայր դնել,մոռանալ ՝ինչ ենք խոստացել ժողովրդին:Բազմաթիվ խոստումներ ենք տվել և մենք այն քաղաքական ուժը չենք,որ հայտնվենք ԱԺ-ում ու մոռանանք ,թե ինչի համար ենք եկել:

-Ուղիղ կապ տեսա՞ք այդ հայտարության ,բանավեճի,և Առինջ Մոլի ստուգումների միջև:

-Կապ կար,ասեմ ավելին՝պատմությունը կրկնվում է ,ժամանակին էլ նախորդ կառավարության ժամանակ,երբ քաղաքական սրացումներ էին լինում, պետական վերահսկող մարմինները հիշում էին Առինջ Մոլը:Ես հիմա չեմ ուզում չհարգել անմեղության կանխավարկածը ,թող ստուգումները ավարտվեն,դրանից հետո նոր կհնչեն քաղաքական գնահատականներ:Որպես իրավաբան պնդում եմ,որ ցանկացած պետական մարմնի,այդ թվում նաև ՊԵԿ-ի վարչարարությունը պետք է լինի օրենքի շրջանակներում,համաչափ :Իրենք հանուն ինչի ի՞նչ են անում,հանուն ինչի՞ են 30-40 սևազգեստ ոստիկաններ մտնում Մոլ,պարզ չէ:

-Այդ օրը որոշեց՞ին ու առավոտյան շուտ գնացի՞ն:

-Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է:

-Իրենց նախաձեռնությու՞նն է:

-Փաստորեն այս հեղափոխություն կոչվածը իշխանների ,այն էլ ոչ ամբողջական կազմի փոփոխություն է,որովհետև եթե նույն բարքերը պահպանվում են, հիմքեր կան ասելու,որ սա ոչ թե հեղափոխություն է եղել,այլ իշխանափոխություն:Բազմաթիվ անգամ ասել ենք,որ հեղափոխությունը ընդամենը իշխող մարդկանց,անուն-ազգանունների փոփոխությունը չէ, բարքերը պետք է փոխվեն:Եթե այսօր ներկրողը,արտահանողը նույն խնդիրները ունի ,եթե այսօր տնտեսական մրցակացության խնդիրները դեռ մնում են չլուծված,քաղաքական հետապնդումներ են լինում,ի՞նչ է նշանակում հեղափոխություն:

-Ո՞ւմ նկատի ունեք քաղաքական հետապնդում ասելով:

-Շատ բաներ կան,որ չեն փոխվել:Այսօր մարդկանց սոցիալական վիճակը մնում է նույնը,էական տնտեսական զարգացում գոյություն չունի,ամենատարրական խոստումները,որ ժամաանկին իշխանության եկողները տվել են,որոնք այսօր միանձնյա ղեկավարում են իշխանությունը,կառավարությունը, բաներ կար որ կարելի էր անել 1-2 ամսվա ընթացքում ,բայց չի արվում:Ես հիմնավոր չեմ համարում այն պատճառաբանությունը,որ ինչու մենք չհանեցինք արագաչափերը,քանի որ ժողովուրդը սկսեց ահազանգել ,թե որ դա հանեք ,կսպառնա ճանապարահային երթևեկության անվտանգությանը: Բա որ ընտրություններից առաջ այդ մասին հայտարարում էիք,ինչո՞ւ ժողովրդի կարծիքը չէիք հարցնում: Բա հարցնեիք,ասեիք՝ժողովորդ ջան, ի՞նչ կարծիքի եք այս մասին,թե ժողովրդին փորձելով աչքին հաճելի երևալ ,խոստումներ տալ,իշխանության գալուց հետո ասել՝գիտեք ինչ կա,ժողովուրդը հակառակն է պնդում,ես այդ գործելաոճը չեմ ընդունում: Կասկածելի է,որ այդպիսի ահազանգեր ընդհանրապես եղել են:

-Փողոցում ակցիա էր,գրում էին՝ ՍուտՆիկոլ ,ուզում էին ասել,որ այս ընթացքում շատ ստերի ենք ականատես եղել,այսինքն խոստումները չեն կատարբել:Այդ ակցիան ողջունո՞ւմ եք,թե ոչ:

-Ես անձնական վիրավորանքներից միշտ ձեռնպահ եմ մնում ,դրա իրավունքը չունեմ և որպես մարդ,և որպես քաղաքացի և որպես պատգամավոր,բայց այն ,որ այսօր ժողովուրդը սկսում է իրեն ինչ-որ իմաստով խաբված զգալ,ես չեմ վախենում այդ ճշմարտությունը ասել,դա այդպես էլ կա:Հիմա որ ակցիան կոնկրետ ում կողմից ,ինչ նպատակով է,մանրամասներին ծանոթ չեմ ,չեմ կարող գնահատական տալ:Ես ողջունում եմ ժողովրդկան ակցիաները,որոնք առողջ տրամաբանության ,կոնկրետ թիրախային նպատակի են ուղղված և որպես պատգամավոր պատրաստ եմ աջակցել բոլոր բարի նպատակային նախաձեռնություններին :Մենք ձեռնպահ ենք մնում անձը վիրավորելուց,մենք ոչ կառավրությունում,որ ԱԺ-ում երբևէ չենք զբաղվել անձնական բամբասանքով,մենք պայքարում ենք հանուն մեր ծրագիրը կենսագործելու շահի:

- Պարոն Փաշինյան, որպես աշխատանքը խրախուսող վարչապետ, մտադիր չե՞ք ուսումնասիրել Ձեր անմիջական ցուցումով աշխատանքից ազատված մաքսավորի աշխատանքային անցյալը և, եթե պարզվի, որ նա եղել է իր բուն գործառույթների գիտակ և կարգապահ ծառայող, նույնքան անշրջանցելի ցուցում տալ՝ աշխատողին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ... Սա ձեր գրառումն է:Սակայն վարչապետն ասաց՝ես ասել եմ,թող ինքը դիմումը չգրեր:

-Ես վստահ եմ,որ ժողովուրդը հիշողության կորուստ չունի,և նույն վարչապետն էլ օրեր առաջ ինքը կարգադրեց,որ այս սենյակում աշխատող ոչ մեկը չմնա :Ինչպե՞ս է լինում աշխատանքից ազատելու ցուցում տալը:Դրա համար էի բաց նամակ գրել:Մենք ինչ ասում ենք՝մեր կուսակացական գործընկերները,պատգամավորեները ինչ ասում են ,չարախնդալու նպատակով չեն, մեր քննադատությունն ուղղված է ավելի լավ կառավարմանը:

-Զղջում կա՞,որ դուք աջակցել եք իշխանափոխությանը:

-Մենք չենք զղջում,որովհետև դա ժողովրդի հաղթանակն է եղել:Ինչի համար զղջանք,մենք դա հանուն Նիկոլ Փաշինյանի չենք արել:Մենք քննադատում ենք ,որը մեր գործն է,մենք պետք է քննադատենք,ճիշտ ուղին ցույց տանք:

-Ձեզ ընդամենն ասում են՝դուք անհեթեթ օրինագծերով աշխատող,անկազմակերպ խմբակցություն եք:

-Այդ արտահայտության վերաբերյալ,և նրա հեղինակի մասնագիտականի վերաբերյալ արտահայտվեցի,չեմ ուզում կրկնել:Այդ երիտասարդի հարցով,ինչու է բաց նամակ գրել. Մի կողմից ասվում է,որ այս երկրում տնտեսական հեղափոխություն է և որպես դրա կարևոր բաղադրիչ խրախուսվում է աշխատանքը,աշխատանքը այդպես չեն խրախուսում: Ես դասախոս եմ,նույնն է,եթե ես մտնեմ լսարան,մի ուսանող ոտքի չկանգնելու համար,առանց հաշվի առնելու ,որ նա իմ առարկան փայլուն գիտի,անբավարար նշանակեմ,համալսարանից դուրս թողնեմ միայն նրա համար,որ նա իմ դասին մտնելուց ոտքի չի կանգնել:

-Հետո գրեցին,որ առողջական խնդիր ունի:

-Առավել ևս:Ես դրա համար ասացի,պարոն Փաշինայնը մտադի՞ր չէք հանձարարել ,տեսնել այդ մարդը իրականում ինչպիսի աշխատող է եղել,դա օրենքի պահանջն է :Ես իրավունք չունեմ Փաշինյանի առաջ պահանջ դնել,ես կարող եմ իմ կարծիքը արտահայտել ,իսկ դրա վերաբերյալ լսել իրենը և քննադատել:Աշխատանքային օրենսգրքի 224 հոդվածը հստակ պահանջում է ,որ աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելիս պետք է պարտադիր հաշվի առնվի մի շարք հանգամանքեր ,այդ թվում կատարված զանցանքի բնույթը,ծանությունը,դա հետևանքները,աշխատողի մեղավորությունը,կատարման հանգամանքերը,նրա վարքագիծը:Որտեղ է գրված,որ դրոշը խնամելու պարտականությունը տվյալ աշխատողի պարտականությունների շրջանակի մեջ էր:Անձամբ բացարձակ չեմ ճանաչում,սա հանկարծ չանձնավորել: :Ես դրա համար հորդորոցի Փաշինյանին,որ հանձնարարի ուսումնասիրել,եթե իսկապես տվյալ ծառայողը ինչպիսի աշխատող էր:Պետական երիտասարդ ծառայողին ,ով իր ուսման վրա ներդրումներ է արել,կրթություն է ստացել,մարդը գալիս է ծառայում է,ինչի համար իրեն հանեն կյանքի հունից դուրս ,այդ մարդը որտե՞ղ տնօրինի իր աշխատուժը,իր ընտանիքը ինչո՞վ է մեղավոր ,իր անչափահաս երեխան ի՞նչ մեղավոր է,որ դրոշը պատին հենած է եղել:Մենք ուզում ենք քննադատելով,իշխանությանը կամ նրա առանձին աշխատողների,ներկայացուցիչների գործողությունների համար ուղղություն տալ,ճիշտ ուղղություն,որ մարդը իր երկում իրեն հարգված զգա:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 44652 անգամ
Լրահոս
Ամերիկյան զորքերը մոտենում են. Նոր պատժամիջոցներ՝ ընդդեմ մեր հարևանի Ով է Սև բերդում նախագահ Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանած «մեր ժամանակների հերոսը». antifake.am Ադրբեջանցի պայմանագրային է մահացել․ Ադրբեջանի ՊՆ «Փաշինյան-Պուտին հանդիպման բացակայությունն այդքան էլ դրական հանգամանք չի լինի երկկողմ հարաբերությունների համար»․ Լուկիանով Ավտոմեքենաների ջարդ Երևանում Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Լոս Անջելեսի հայերի հետ (տեսանյութ) Վայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել է Նիկոլը ԱՄՆ մեկնել է գերթանկարժեք չարթերային չվերթով․ Կոնստանտին Տեր-Նակալյան Գնա գոնե բեմի եդեվը պարե աչկս չտեսնի․«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բնական է, որ «ձեր ժամանակների հերոսը» յուբկով տրանսվեստիտ «տղամարդը» պտի լինի Անկախության տոնի և մասնավորապես Գյումրիի հետ ոչ մի աղերս չունեցող խղճուկ «բեմադրություն» էր․ Հ․ Պապյան Այսօր նշվում է Մուսալեռան հերոսամարտի 104 ամյակը Սարսափելի անոմալիա․ Հնդկաստանում 4 ոտքով, 3 ձեռքով աղջիկ է ծնվել Հարգելի Արսինե Խանջյա՛ն, Ձեր երկար տարիների պայքարը Հայաստանում իր պտուղներն է տալիս Իրական մեղավորը մեր երկրի կարեւորագույն պաշտոններից մեկը որպես թուլափայ օգտագործողն էր Աղջկա համար խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբ «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Վլադիմիր Պոզները՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Նկատելի էր, թե ինչպես են նրան քծնում «Ձերը յուբկեն ա, մերը՝ ուխտի գնալը, ձերը սորոսն ա, մերը՝ հերոսը». Էդուարդ Շարմազանով Փողոցում քաղաքական օրակարգ թելադրող և արյուն պահանջող ոհմակի թիրախն իրականում Ռոբերտ Քոչարյանը չէ. Անդրանիկ Թևանյան Հպարտ եմ, որ հայ եմ․ Արթուր Աբրահամի շնորհավորանքը Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր Լևոն Քոչարյանի շնորհավորանքը «Դուք էիք երազում, որ Մանվել Գրիգորյանը միանա ձեզ». Մեսրոպ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրեր են «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը և փորձագետ Ամալյա Պապյանը: Թեմա՝Պատվաստումների մասին տեղեկատվության փաստեր: Սեպտեմբերի 23-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Թեմա՝վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները,ներքաղաքական զարգացումներ և աղմկահարույց դատավարություններ: Սեպտեմբերի 23-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզան Ադանալյանը: Թեմա՝Որքան արժեր Արտյոմի արյունը, դատաբժշկական փորձաքննության կեղծիքներ: Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում, ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային դիվա, սոպրանո Աննա Կասյանը։ Նա կներկայացնի արիաներ հայտնի օպերաներից։ Երեկոն նվիրված է ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Թեման՝ «Տնտեսության ներկայիս վիճակը և մարտահրավերները: Բանկային գաղտնիք, հարակից հարցեր»: Սեպտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունգի, Երևանում Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանի և «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի մամուլի ասուլիսը: Թեմա՝ ՉԺՀ կազմավորման 70-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում Չինաստանի դեսպանատունը, Երևանում Կոնֆուցիոսի ինստիտուտը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը կազմակերպում են «Ճանաչիր Չինաս... Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը: ԹԵՄԱ՝ ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ պետությունը հարկ վճարողներին վերադարձնելու է պարտքերը. Ամուլսարի շահագործումը պետության տնտեսության զարգացման համար ի՞նչ դեր ունի. երկրում սոցիալ-տնտեսական վիճակը: Սեպտեմբերի 21ին` ժամը 13:00-ին,Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Շաշկու ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը,փոխնախագահ Աշոտ Մկրտումյանը եւ շաշկու բազմակի չեմպիոն Նշան Ալավերդյանը։ Թեմա` Հայաստանի շաշկու պատմության մեջ աննախադեպ արդյունք` շաշկու պատանիների աշխարհի առաջնություններում։ ՀՀ-ում կկայանա շաշկու աշխարհի գավաթի հերթական փուլը, Հայաստան կժամանի շաշկու միջազգային ֆեդերացիայի ղեկավար կազմը։ Սեպտեմբերի 23-ին` ժամը 11:30-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակության` Ռուսաստանի Դաշնության Պետական դումա կատարած այցի վերաբերյալ մամուլի ասուլիսը: Սեպտեմբերի 20-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրեն են Լարիսա Ալավերդյանը և Մ. Մադաթյանը: Թեմա՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել Ազգային ժողովին՝ ներկայացնելով իրավական հիմքեր այն մասին, որ սկսում ենք գործընթաց ՍԴ դատավորների մեկի լիազորությունները դադարեցնելու առնչությամբ:Ընթացող դատավարություններ,և զոհված զինծառայողների ծնողների բողոքը կառավարության մոտ,հանդիպում վարչապետի հետ: