Չարժե հասնել ԱԺ,բակ կա,փողոց կա, գիտենք այնտեղ հարցեր լուծելու ձևը.Գևորգ Պետրոսյան

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ:/Մաս 1-ին/

-ԱԺ ամբիոնից տրանսգենդեր կնոջ ելույթը վիճաբանության առարկա է դարձել ԱԺ անդամ տարբեր քաղաքական ուժերի, մասնավորապես ԲՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների անդամների միջև: Լսումները կազմակերպել էր Նաիրա Զոհրաբյանը ,դուք ձեր խոսքը ասացիք,որովհետև ԲՀԿ-ի հասցեին մեղադրանքներ հնչեցին:Ինչո՞ւ են ԱԺ-ում փոխադարձ մեղադրանքները այսքան շատացել Բարգավաճ Հայաստան խմբակցության և Իմ քայլը խմբակցության պատգամավորների միջև:

-Մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու,որ Նաիրա Զոհրաբյանը հրավիրել է բոլորին,իր հրավերի մեջ չի գրել,կգաք այսինչ բանի մասին կխոսեք,այնինչ բանի մասին չեք խոսի:Դա բաց հրավեր է,հրապարկվում է,և շահագրգիռ կամակերպությունները հայտ են ներկայացնում,մասնակցում են: Ինչ-ինչ ,ԲՀԿ-ի հետ տրանգենդերությունը կապելու ենթակա երևույթ չէ:Ինչ-որ մարդիկ,երբ ձախողումներ են ունենում,իրենց մեղքը բարդում են ուրիշների վրա,որպեսզի հանրության առաջ արդարանան:ԲՀԿ –ն որևէ նախաձեռռնություն չի դրսևորել ԱԺ ամբիոնը այդպիսի կատեգորիայի,այդպիսի թեմաների տրամադրելու համար:Եթե որևէ մեկը եկել է այնտեղ,առիթից օգտվելով ամբիոնը օգտագործել է սեփական հարցերը լուծելու համար,ապա պետք չէ դրանում մեղադրել ԲՀԿ-ին:Թող մեղադրեն այն մարդկանց,ովքեր ծափողջույններով ճանապարհել են այդ հայտնի տրանսգենդերին:

-Ռուսական հեռուստալիքներից մեկը ռեպորտաժում ցուցադրեց,որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչն ասում է ՝մենք ցեմենտված ենք այս հեղափոխությանը,նպաստել ենք,աջակցել ենք:Իսկապես դուք նման կապը տեսնո՞ւմ եք,և եթե այո,արժեհամակագային լուրջ փոփոխություն տեղի ունենում են,թե չէ:Պատրաստ լինենք,որ մենք վաղը այդ համայնքի ներկայացուցիչներին պետք լսենք,ավելին՝երկու –երեք ամսից օրենքի նախագիծ են բերելու ԱԺ:

-Մեր կուսակցությունը,մեր ղեկավարի գլխավորությամբ, միշտ ասել է,հիմա էլ պնդում ենք. մենք ավանդական արժեհամակարգի կողմնակից ենք, և բնականաբար մենք դեմ ենք արտահայտվելու և դեմ ենք գործելու այդ նախաձեռնություններին,այն բոլոր նախաձեռնություններին,որոնք կոչված են սասանելու մեր ավանդական ընտանիքը,հավատը:

-Ասում էին՝ ԲՀԿ-ն ասում է դուք եք կազմակերպել,Իմ քալյն ասում է՝ դուք,բայց իրական մեր հարցի պատասխանը ինչ-որ իմաստով հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը,երբ ասաց՝ԲՀԿ-ականներ,ՀՀԿ-ականներ,պահպանողականներ,հոգևորականներ,տրանսգենդերը մարդ է ,թե մարդ չէ: Դուք ԲՀԿ-ից եք՝մարդ է ,թե մարդ չէ:

- Իհարկե մարդ է ,բայց եթե մենք ասում ենք մարդ է, նկատի չունենք ֆուտյլարը,մարդը բաղկացած է մարմնից,մտքից ու հոգուց:Մենք մարդ ասելով հասկանում ենք ոչ թե իր տեսակը,այլ այն անձնավորությունը ,որը հասարակական էակ է,որը կարող է խնդիրներ վերցնել և լուծել:Եթե երկու ոտքեր վրա քայլում է,մարդ է:Ոչ ոք այնտեղ մարդ լինելը չի վիճարկել:Ավելի լավ կլինի ինքը իր հնչեցրած հարցերին պատասխանի ,մենք չենք վիճարկել այդ հարցը,մենք ասել ենք,որ չի կարելի սողոսկել ԱԺ և օրակարգի հետ չկապված հարցեր հնչեցնել և մի բան էլ ասել՝մենք այստեղ պատմություն ենք կերտում:Ինչ պատմությո՞ւն,մենք ավելի շատ ուրիշ պատմություն ունենք կերտելու,ոչ թե տրանսգենդերների պատմությունը:

-Կապույտ մազերով աղջիկ էր հայտնվում,շատերը պասիվ դիրքում էին,մի մասն ասում էր՝ընկերներ ,նման բաներ են տեղի ունենում Արցախում,այս անձինք նման մարդկանց հետ կապ ունեն,հանգիստ էիք այդ ժամանակ:

-Այդ կապույտ մազերով աղջիկը մեր խմբակցության հետ կապ չունի և նրա ԱԺ-ում հայտնվելու համար պատասխանատվություն է կրում Իմ քայլը դաշինքը: Մենք կապ չունենք:Մեր դաշինքի մեջ նման մարդիկ չկան,նախ ԱԺ գալիս ենք ոչ թե մեր մազերի գույնը ցույց տալու,այլ այն խոստումները կատարելու,որոնք նախընտրական քարոզարշավի ժամանակ տվել ենք մեր ընտրողին,ժողովրդին:Այսօր կարծես որոշ պատգամավորներ մոռացել են ,թե ինչի համար են այնտեղ:

-Նախորդ զրույցի ժամանակ ասացիք,որ ձեր ներկայացրած բոլոր օրինագծերը մերժվում են: Երևանի ավագանիում ԲՀԿ ներկայացուցիչն ասաց,որ նույն բան տեղի է ունենում Երևանի ավագանիում:

-Ավագանու աշխատանքներից քաջատեղյակ չեմ,մերժում են,ժողովուրդն էլ տեսնում է:

-Ձեզ մեղադրում են ,ասում են՝դուք անհեթեթ օրինագծեր եք ներկայացնում:

-Այդ անհեթեթ արտահայտությունը ով որ օգտագործել է ,եթե նա համպատրաստից նստի ձեր առաջ և 3-4 բառից օրենքի անվանում ճիշտ վերատադրի,ես իմ մանդատը վայր կդնեմ:Հասկանում եմ, այնտեղ որոշ մարդիկ,որ երբևէ հնարավորություն չեն ունեցել հանրությանը ներկայանալի լինել,այսօր ԱԺ ամբիոնը օգտագործում են իրենց հռչակ բերելու համար,այլ է հարցը դա իրենց հռչակ է բերում,թե խայտառակում էն:Ի վերջո ,ԱԺ-ն քաղաքական մարմին է,դա օրենք ընդունող մարմին է,պետք է այնտեղ մտածել օրենք ընդունելու մասին:Ժողովուրդը հոգնել է այս գզվռտոցից,ժողովրդին պետք չի,որ այդ կապույտ, կանաչ մազերով մարդիկ գան այնտեղ ինքնահիզմամբ զբաղվեն,հայելիով մտնեն ԱԺ դահլիճ ,հայելիով հեռանան: Ժողովուրդը այսօր սպասում է իր կյանքը բարելավող օրենքներ:Բարգավաճ Հայաստան կուսակացությունը ժողովրդին տված բազմաթիվ խոստումներ ունի, մեր ծրագիրը լի է սոցիալական ,տնտեսական միջոցառումների տեսլականով ,և մենք այսօր լծվել ենք այդ տեսլականը ի կատար անելու գործին,այլ ոչ թե գնանք սրան-նրան վիրավորենք,մենք դրա կարիքը չունենք: Վիրավորելու համար չարժե հասնել ԱԺ՝բակ կա,փողոց կա, մենք գիտենք նաև՝փողոցի խնդիր է,փողոցում ոնց հարցերը պարզել ,բակի մակարդակի խնդիրները բակի մակարդակով պարզել,բայց գալ ԱԺ… Կյանքում այդ անհեթեթ արտահայտությունը օգտագործած կին է,տիկին է,օրիորդ է,դա չի կարևոր,նա որևէ օրինագիծ ներկայացրե՞լ է: Օրենքից չհասկանալ,ընդամենը գալ այդ թայֆաբազության կանոնով դեմ քվերակել,սա՞ է ժողովրդին նպաստող գործունեությունը:Ամեն մի ֆրակցիայի գործունեության համար կրում է պատասխանատվություն այդ ֆրակցիային ԱԺ բերողը,այսինքն ՝քաղաքական ուժի ղեկավարը:Ես ավելի լավ կլինի պատասխանեմ մեր քաղաքական ուժի ,մեր պատգամավորների հետ կապված հարցերին:

-Երբ այս տրանսգենդերի ելույթի հետ կապված ԲՀԿ-ի և Իմ քայլի միջև բանավեճ ծավալվեց,մենք տեսանք նաև ,թե անմիջապես ինչ տեղի ունեցավ՝գնացին Առինջ Մոլ:Եթե իրավիճակն այսպիսին է,ինչպե՞ս եք ձեր պայքարը պատկերացնում:

-Իրենք մեծամասնություն են,բայց այդ հանգամանքը մեզ չի խանգարելու,չի խոչնդոտելու մեր անելիքները վայր դնել,մոռանալ ՝ինչ ենք խոստացել ժողովրդին:Բազմաթիվ խոստումներ ենք տվել և մենք այն քաղաքական ուժը չենք,որ հայտնվենք ԱԺ-ում ու մոռանանք ,թե ինչի համար ենք եկել:

-Ուղիղ կապ տեսա՞ք այդ հայտարության ,բանավեճի,և Առինջ Մոլի ստուգումների միջև:

-Կապ կար,ասեմ ավելին՝պատմությունը կրկնվում է ,ժամանակին էլ նախորդ կառավարության ժամանակ,երբ քաղաքական սրացումներ էին լինում, պետական վերահսկող մարմինները հիշում էին Առինջ Մոլը:Ես հիմա չեմ ուզում չհարգել անմեղության կանխավարկածը ,թող ստուգումները ավարտվեն,դրանից հետո նոր կհնչեն քաղաքական գնահատականներ:Որպես իրավաբան պնդում եմ,որ ցանկացած պետական մարմնի,այդ թվում նաև ՊԵԿ-ի վարչարարությունը պետք է լինի օրենքի շրջանակներում,համաչափ :Իրենք հանուն ինչի ի՞նչ են անում,հանուն ինչի՞ են 30-40 սևազգեստ ոստիկաններ մտնում Մոլ,պարզ չէ:

-Այդ օրը որոշեց՞ին ու առավոտյան շուտ գնացի՞ն:

-Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է:

-Իրենց նախաձեռնությու՞նն է:

-Փաստորեն այս հեղափոխություն կոչվածը իշխանների ,այն էլ ոչ ամբողջական կազմի փոփոխություն է,որովհետև եթե նույն բարքերը պահպանվում են, հիմքեր կան ասելու,որ սա ոչ թե հեղափոխություն է եղել,այլ իշխանափոխություն:Բազմաթիվ անգամ ասել ենք,որ հեղափոխությունը ընդամենը իշխող մարդկանց,անուն-ազգանունների փոփոխությունը չէ, բարքերը պետք է փոխվեն:Եթե այսօր ներկրողը,արտահանողը նույն խնդիրները ունի ,եթե այսօր տնտեսական մրցակացության խնդիրները դեռ մնում են չլուծված,քաղաքական հետապնդումներ են լինում,ի՞նչ է նշանակում հեղափոխություն:

-Ո՞ւմ նկատի ունեք քաղաքական հետապնդում ասելով:

-Շատ բաներ կան,որ չեն փոխվել:Այսօր մարդկանց սոցիալական վիճակը մնում է նույնը,էական տնտեսական զարգացում գոյություն չունի,ամենատարրական խոստումները,որ ժամաանկին իշխանության եկողները տվել են,որոնք այսօր միանձնյա ղեկավարում են իշխանությունը,կառավարությունը, բաներ կար որ կարելի էր անել 1-2 ամսվա ընթացքում ,բայց չի արվում:Ես հիմնավոր չեմ համարում այն պատճառաբանությունը,որ ինչու մենք չհանեցինք արագաչափերը,քանի որ ժողովուրդը սկսեց ահազանգել ,թե որ դա հանեք ,կսպառնա ճանապարահային երթևեկության անվտանգությանը: Բա որ ընտրություններից առաջ այդ մասին հայտարարում էիք,ինչո՞ւ ժողովրդի կարծիքը չէիք հարցնում: Բա հարցնեիք,ասեիք՝ժողովորդ ջան, ի՞նչ կարծիքի եք այս մասին,թե ժողովրդին փորձելով աչքին հաճելի երևալ ,խոստումներ տալ,իշխանության գալուց հետո ասել՝գիտեք ինչ կա,ժողովուրդը հակառակն է պնդում,ես այդ գործելաոճը չեմ ընդունում: Կասկածելի է,որ այդպիսի ահազանգեր ընդհանրապես եղել են:

-Փողոցում ակցիա էր,գրում էին՝ ՍուտՆիկոլ ,ուզում էին ասել,որ այս ընթացքում շատ ստերի ենք ականատես եղել,այսինքն խոստումները չեն կատարբել:Այդ ակցիան ողջունո՞ւմ եք,թե ոչ:

-Ես անձնական վիրավորանքներից միշտ ձեռնպահ եմ մնում ,դրա իրավունքը չունեմ և որպես մարդ,և որպես քաղաքացի և որպես պատգամավոր,բայց այն ,որ այսօր ժողովուրդը սկսում է իրեն ինչ-որ իմաստով խաբված զգալ,ես չեմ վախենում այդ ճշմարտությունը ասել,դա այդպես էլ կա:Հիմա որ ակցիան կոնկրետ ում կողմից ,ինչ նպատակով է,մանրամասներին ծանոթ չեմ ,չեմ կարող գնահատական տալ:Ես ողջունում եմ ժողովրդկան ակցիաները,որոնք առողջ տրամաբանության ,կոնկրետ թիրախային նպատակի են ուղղված և որպես պատգամավոր պատրաստ եմ աջակցել բոլոր բարի նպատակային նախաձեռնություններին :Մենք ձեռնպահ ենք մնում անձը վիրավորելուց,մենք ոչ կառավրությունում,որ ԱԺ-ում երբևէ չենք զբաղվել անձնական բամբասանքով,մենք պայքարում ենք հանուն մեր ծրագիրը կենսագործելու շահի:

- Պարոն Փաշինյան, որպես աշխատանքը խրախուսող վարչապետ, մտադիր չե՞ք ուսումնասիրել Ձեր անմիջական ցուցումով աշխատանքից ազատված մաքսավորի աշխատանքային անցյալը և, եթե պարզվի, որ նա եղել է իր բուն գործառույթների գիտակ և կարգապահ ծառայող, նույնքան անշրջանցելի ցուցում տալ՝ աշխատողին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ... Սա ձեր գրառումն է:Սակայն վարչապետն ասաց՝ես ասել եմ,թող ինքը դիմումը չգրեր:

-Ես վստահ եմ,որ ժողովուրդը հիշողության կորուստ չունի,և նույն վարչապետն էլ օրեր առաջ ինքը կարգադրեց,որ այս սենյակում աշխատող ոչ մեկը չմնա :Ինչպե՞ս է լինում աշխատանքից ազատելու ցուցում տալը:Դրա համար էի բաց նամակ գրել:Մենք ինչ ասում ենք՝մեր կուսակացական գործընկերները,պատգամավորեները ինչ ասում են ,չարախնդալու նպատակով չեն, մեր քննադատությունն ուղղված է ավելի լավ կառավարմանը:

-Զղջում կա՞,որ դուք աջակցել եք իշխանափոխությանը:

-Մենք չենք զղջում,որովհետև դա ժողովրդի հաղթանակն է եղել:Ինչի համար զղջանք,մենք դա հանուն Նիկոլ Փաշինյանի չենք արել:Մենք քննադատում ենք ,որը մեր գործն է,մենք պետք է քննադատենք,ճիշտ ուղին ցույց տանք:

-Ձեզ ընդամենն ասում են՝դուք անհեթեթ օրինագծերով աշխատող,անկազմակերպ խմբակցություն եք:

-Այդ արտահայտության վերաբերյալ,և նրա հեղինակի մասնագիտականի վերաբերյալ արտահայտվեցի,չեմ ուզում կրկնել:Այդ երիտասարդի հարցով,ինչու է բաց նամակ գրել. Մի կողմից ասվում է,որ այս երկրում տնտեսական հեղափոխություն է և որպես դրա կարևոր բաղադրիչ խրախուսվում է աշխատանքը,աշխատանքը այդպես չեն խրախուսում: Ես դասախոս եմ,նույնն է,եթե ես մտնեմ լսարան,մի ուսանող ոտքի չկանգնելու համար,առանց հաշվի առնելու ,որ նա իմ առարկան փայլուն գիտի,անբավարար նշանակեմ,համալսարանից դուրս թողնեմ միայն նրա համար,որ նա իմ դասին մտնելուց ոտքի չի կանգնել:

-Հետո գրեցին,որ առողջական խնդիր ունի:

-Առավել ևս:Ես դրա համար ասացի,պարոն Փաշինայնը մտադի՞ր չէք հանձարարել ,տեսնել այդ մարդը իրականում ինչպիսի աշխատող է եղել,դա օրենքի պահանջն է :Ես իրավունք չունեմ Փաշինյանի առաջ պահանջ դնել,ես կարող եմ իմ կարծիքը արտահայտել ,իսկ դրա վերաբերյալ լսել իրենը և քննադատել:Աշխատանքային օրենսգրքի 224 հոդվածը հստակ պահանջում է ,որ աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելիս պետք է պարտադիր հաշվի առնվի մի շարք հանգամանքեր ,այդ թվում կատարված զանցանքի բնույթը,ծանությունը,դա հետևանքները,աշխատողի մեղավորությունը,կատարման հանգամանքերը,նրա վարքագիծը:Որտեղ է գրված,որ դրոշը խնամելու պարտականությունը տվյալ աշխատողի պարտականությունների շրջանակի մեջ էր:Անձամբ բացարձակ չեմ ճանաչում,սա հանկարծ չանձնավորել: :Ես դրա համար հորդորոցի Փաշինյանին,որ հանձնարարի ուսումնասիրել,եթե իսկապես տվյալ ծառայողը ինչպիսի աշխատող էր:Պետական երիտասարդ ծառայողին ,ով իր ուսման վրա ներդրումներ է արել,կրթություն է ստացել,մարդը գալիս է ծառայում է,ինչի համար իրեն հանեն կյանքի հունից դուրս ,այդ մարդը որտե՞ղ տնօրինի իր աշխատուժը,իր ընտանիքը ինչո՞վ է մեղավոր ,իր անչափահաս երեխան ի՞նչ մեղավոր է,որ դրոշը պատին հենած է եղել:Մենք ուզում ենք քննադատելով,իշխանությանը կամ նրա առանձին աշխատողների,ներկայացուցիչների գործողությունների համար ուղղություն տալ,ճիշտ ուղղություն,որ մարդը իր երկում իրեն հարգված զգա:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 2747 անգամ
Լրահոս
Ինչ է ասել Փաշինյանը Ստոլտենբերգին Ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ճանապարհը Նիկոլն իր ՔՊ-ականներով շարվելու է Տավուշում․ Խաչիկ Մանուկյան (video) «Հողերը հանձնում է»,բայց պետք է ուրախ լինենք՝ Նիկոլը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ (video) Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ 33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջը «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տավուշի այդ բնակավայրերը պետք է հանձնենք Ադրբեջանին․ դա իրենցն է․ Հովիկ Աղազարյան (video) Նիկոլը զորքը հետ քաշի ու զենք չտա՝ սրիկա է․ ոսկեպարցի (video) Պուտինը չպետք է հաղթի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը Հայաստանում (video) ԶՊՄԿ-ն շարունակում է անտառվերականգնման աշխատանքները (video) Նիկոլը տավուշեցիներին ասել է՝ հլը չտաք, ձեր վրա գործեր եմ հարուցել տալու․ Վարդուհի Գևորգյան (video) ԱՀԱԶԱՆԳ․ Նիկոլը Տավուշի հնարավոր զոհերն ուզում է բարդել տավուշեցիների վրա․ պատերազմի մասնակից (video) Տավուշ են մտնելու ադրբեջանցիները․ ի՞նչ 4 գյուղ․ գիտե՞ք՝ ինչեր են հանձնելու․ Տիգրան Աբրահամյան (video) Փաշինյանին ցեխն ենք կոխել ու հանել, ես վախենալու բան չունեմ․ զենք կճարեմ, կխփեմ իրան․ ոսկեպարցի (video) Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Առանց ներկայիս դե-ֆակտո իշխանությունների մենք կարող ենք դիմադրել և հաղթել. Վարուժան Գեղամյան Այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ ՔՊ-ական պատգամավոր «Եթե գիտեք՝ Ոսկեպարով կինոն կվերջանա, ասեմ, որ կինոն նոր ա սկսելու» «Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ. ռազմավարական օբյեկտներ հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո». Թաթոյան Զախարովան՝ Փաշինյանի՝ պատերազմ սկսվելու հայտարարության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am