««Փաշինյան պատգամավորը», հատկապես «Նիկոլ լրագրողը», ճնշում են ներկա «վարչապետ Փաշինյանին»»

Երբ դուք հետևում եք խորհրդարանի նիստերին և տեսնում՝ ովքեր են իշխող խմբակցության անդամները, անմիջապես հիշում եք լավ Փաշինյանի և վատ թիմի մասին ձևակերպումը: Բայց եկեք տեսնենք՝ ով է սա հայտարարում: Այդ մարդկանց կարելի է բաժանել մի քանի խմբի.

Նրանք, ովքեր դեռևս հավատում են, որ ներկայիս կառավարությունը կկարողանա երկիրը վերափոխել, և կարծում, որ միայն Փաշինյանի կադրերը թույլ չեն տալիս, որ դա անեն:
Նրանք, ովքեր արդեն հիասթափվել են, բայց հիմա հոգեպես խուսափում են ընդունել, որ Փաշինյանի հարցում սխալվել են, այդ իսկ պատճառով բոլոր նրա սխալները փորձում են բարդել Փաշինյանի թիմի վրա:
Նրանք, ովքեր պարզապես ցանկանում են իշխանության մաս լինել և քողարկված տեքստով ասում են, թե Փաշինյանը հիանալի ծրագիր ունի, բայց իր թիմն ի վիճակի չէ այն իրականացնել: Կամ համեմատում են Փաշինյանին Լի Կուան Յուի հետ: Նմաններին հաստատ չի կարելի իշխանության մաս դարձնել:
Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ղեկավար ձևավորում է իր թիմը՝ հիմնվելով ի՛ր գաղափարների և նպատակների վրա: Կարող եք պատկերացնել, թե ինչպիսի նպատակներ ունի Փաշինյանը, երբ նման թիմ ունի:

Մեկ այլ հանգամանք ևս կարևոր է. վարչապետի կադրային բանկը դատարկ է, և այն պատճառով, որ «Փաշինյան պատգամավորը», հատկապես «Նիկոլ լրագրողը», ճնշում են ներկա «վարչապետ Փաշինյանին»: Երբ դուք տարիներ շարունակ ցեխ եք նետում տարբեր քաղաքական գործիչների վրա, մադկանց անվանում եք «մոնղոլ-թաթարներ», կոռումպացված պաշտոնյաներ, ապա դուք ինքներդ եք այրում կամուրջները: Դուք զրկվում եք նախորդ իշխանության համակարգից որակյալ անձնակազմի հետ աշխատելու հնարավորությունից, քանի որ այսօր ձեզ աջակցող զանգվածը չի ընդունի ձեր նշանակումները: Հետևաբար, երբ Ալեն Սիմոնյանը բարձր գնահատեց Գևորգ Կոստանյանին, շատերը սկսեցին քննադատել իշխանություններին:

Սակայն հարցն այն է, որ Փաշինյանը չունի թիմ, և չի էլ ունենալու: Նա չի ձգտում իր շուրջը հավաքել պրոֆեսիոնալ թիմ:

1990-ականներին Լեւոն Տեր-Պետրոսյանին կոչ էին անում փոխել իր թիմը, որը ներառում էր ՀՀՇ ներկայացուցիչների: Որոշ ժամանակահատվածում Հայաստանի առաջին նախագահը սկսեց թարմացնել իր շուրջն աշխատող անձանց կազմը եւ «Ղարաբաղ կոմիտեի» առաջին դեմքերին, որոնց հետ Տեր-Պետրոսյանը սկսել էր պայքարը։ Արցախը Հայաստանին միացնելու համար փոխարինելու եկան «երկրորդ էշելոնի» մարդիկ, ովքեր իշխանության համակարգում աշխատելիս արդեն հասցրել էին թաթախվել կոռուպցիայի մեջ: Արդյունքում՝ այս ամենն ավարտվեց 1995 թ. ընտրություններում լայնամասշտաբ կեղծիքներով եւ, ըստ էության, 1996 թ. ընտրությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալմամբ:

Բանն այն է, որ փոխաբերական խոսքերով գումարելիների տեղափոխությունից գումարը, միևնույն է, չի փոխվում: Փոխես թիմը, թե ոչ, միեւնույն է՝ իրենց նույն անձն է ղեկավարում՝ իր նույն գաղափարներով, գաղափարախոսությամբ եւ ապագայի տեսլականով:

Իհարկե, առաջնորդության տեսության մեջ կա մեկ այլ մոտեցում, որը ենթադրում է, որ թիմն է առաջնորդին դարձնում այնպիսին, ինչպիսին նա կա: Սակայն տեսությունից բացի՝ կա դաժան հայկական իրականություն, եւ իրականությունն այն է, որ ինչպես 1990-ականների սկզբին Տեր-Պետրոսյանն, ըստ էության, այլ թիմ չուներ, եւ ՀՀՇ-ի մի բլոկին փոխարինեց մեկ այլ բլոկ, Փաշինյանն էլ այլընտրանքային թիմ չունի, եւ «քայլարածների» մի մասի փոխարեն կգան ուրիշները, բայց է՛լ ավելի անդեմ եւ անհայտ անձինք:

Արե՛ք եզրակացություններ, պարոնա՛յք:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Աղբյուրը՝politeconomy.org

դիտվել է 496 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am