Չէր կարող Վազգեն Սարգսյանը Մեղրին հանձներ,առանց ինձ հետ համաձայնեցնելու.նման հարց չի եղել. Սամվել Բաբայան (video)
«Ռոբերտ Քոչարյանի գիրքը չեմ կարդացել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի հերոս, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:
Սամվել Բաբայանը չի կարդացել նաև Վահան Շիրխանյանի նամակն ուղղված Ռոբերտ Քոչարյանին, բայց ծանոթ է բովանդակությանը. «Ասում են՝ բանակցում էին Մեղրին հանձնելու հարցի շուրջ, բայց նման քայլի գնալու համար պետք էր նաև իմ հետ համաձայնեցնել, բայց նման խոսակցություն ինձ հետ չի եղել»:
Բաբայանի խոսքով՝ չէին կարող Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն Արցախը հանձնեին, առանց ինձ հետ համաձայնեցնելու:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.