«ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ԲՀԿ խմբակցությունից ներկայացված երեք պատգամավորները՝ Արտյոմ Ծառուկյանը, Հրանտ Մադաթյանն ու Արթուր Դալլաքյանը, հանձնաժողովում կողմ են քվեարկել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների աղմկահարույց նախագծին:
Նշենք, որ այդ նախագիծը ենթադրում է ներկրված ցեմենտի վրա պետական տուրքի սահմանում: ԲՀԿ խմբակցության պատգամավորների այս քայլը հարուցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դժգոհությունը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հաստատեց, որ ԲՀԿ-ական պատգամավորները հանձնաժողովում կողմ են քվեարկել համապատասխան նախագծին: «Այո, իրենք բոլորը կողմ ենք քվեարկել. կարող է հարցին այն ժամանակ չեն տիրապետել, հետո… չգիտեմ, դա պետք է իրենց հարցնեք»,- ասաց նա:
Մինչ այդ նկատենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և քննարկված թեմաներից մեկն էլ վերաբերել է հենց այս փոփոխություններին»:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը