Մխիթար Հայրապետյանն ու Մարուքյանը չեն բարիշել
Ազգային ժողովում օրերս ծավալված բուռն լեզվակռիվը ըստ մամուլի տեղեկությունների շարունակվել է Էդմոն Մարուքյանի աշխատասենյակում: Իմ Քայլից Մխիթար Հայրապետյանը այնտեղ է գնացել հաշիվ պահանջելու: Մեզ հասած լուրերով, կողմերը չեն հաշտվել եւ Մխիթարը սպառնացել է, թե չլինեմ-չիմանամ այսուհետ նման տոնով խոսեք ինձ հետ: Հիշեցնենք, որ նրա ելույթի ժամանակ Գեւորգ Գորգիսյանը տեղից միջամտել էր, իսկ Մարուքյանը նրանց բանավեճին խառնվելով ասել՝ դու ով ես: