Որն է Նիկոլ Փաշինյանի կետը

«Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքն Արցախի հարցով բանակցությունները վերսկսում է Սերժ Սարգսյանի՞ կանգ առած կետից:

Տարբերվելը և էքսքլյուզիվ երևալը Փաշինյանի մոտ սուր ձևով են արտահայտվում, բայց դա ոչ այնքան քաղաքական, որքան հոգեբանական խնդիր է: Ինչ մնում է քաղաքականությանը, ապա նա արցախյան բանակցությունների թեմայով իր ու Սարգսյանի «կետերի» տարբերության մասին և՛ ճիշտ է ասում, և՛ սուտ:

Ստի մասին

Ստի մասով բացահայտումն արեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հաստատել է Մամեդյարովի այն հայտարարությունը, որ Արցախի հարցով բանակցային սեղանին 2016 թվականի փաթեթն է, որն ընդունված է «Լավրովի պլան» անվանել կամ կազանյան փաթեթ:

Լավրովի հայտարարությունը Փաշինյանին հնարավորություն չի տալիս այլևս ներսում «դուխով» ու տարբերվող երևալ:

Վտանգավորն այն է, որ Փաշինյանն ամեն կերպ խուսափում է Արցախի հարցում որևէ բովանդակային տեսակետ հայտնելուց, բայց մտել է բովանդակային բանակցությունների դաշտ: Նա հիմա ընդամենը ժամանակ է խնդրում՝ պատճառաբանելով, որ նոր ու անտեղյակ մարդ է բանակցային գործընթացում և չի տիրապետում խնդրին:

Մենք, ի դեպ, բազմիցս ենք նշել այն մասին, որ Դուշանբեում տեղի ունեցած «վերելակային» դիվանագիտությունից հետո Ադրբեջանին հաջողվեց մարսել 2016-ի ապրիլյան արկածախնդրությունը և «ջրել» Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում ու Ժնևում ձեռք բերված ինստիտուցիոնալ համաձայնությունները, որոնք վերաբերում էին հրադադարի գործիքակազմերին, և որոնք ճնշման միջոց էին Ալիևի վրա:

Այդ գործիքակազմերը պաշտոնական Երևանին հնարավորություն էին տալիս դիվանագիտական դաշտում առավելության հասնել Բաքվի նկատմամբ ու փոխհատուցել քառօրյա պատերազմի կորուստները, ինչպես նաև բովանդակային բանակցությունները հետագայում վերսկսել ոչ թե կազանյան, այլ նոր, ավելի շահեկան տարբերակով: Հիմա այդ ամենը չկա:

Ճշտի մասին

Հիմա մենք վերադարձել ենք Կազան, ընդ որում՝ շատ ավելի վատ դիրքում, քան ունեինք քառօրյա պատերազմից հետո: Եվ դա՝ Փաշինյանի սխալի, այլ ոչ թե ադրբեջանական դիվանագիտության ճկունության արդյունքում: Ադրբեջանցիները պարզապես օգտվել են Փաշինյանի՝ ինքնատիպ ու տարբերվող երևալու մոլուցքից, ինչպես նաև անփորձությունից ու համապատասխան գիտելիքների պակասից:

Հարցն այն չէ, որ կազանյան գործընթացը լավն էր: Հակառակը՝ այն վատն էր մեզ համար: Բայց քառօրյան դասեր քաղելու և իրավիճակը բանակցային դաշտում շտկելու հնարավորություն էր տվել Հայաստանի նախորդ իշխանություններին, ու նրանք օգտվել էին այդ հնարավորությունից:

Փաշինյանը Երևանի ձեռքբերումները զրոյացրեց ու հիմա, իրոք, Արցախի հարցով բանակցությունները սկսում է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ սեփական կետից: Այդ կետն ավելի ցածր է, քան Սարգսյանն էր փոխանցել 2018 թվականի ապրիլի 23-ին:

Փաշինյանն ադապտացվում է Լավրովի պլանին

Ապրիլյան քառօրյան թաղել էր կազանյան գործընթացը, և դա լեգիտիմ էր համարվում միջազգային հանրության կողմից, քանզի ապակառուցողական վարքագծի համար 2016-ին մեղադրվեց Ադրբեջանը:

Կազանյան փաթեթը 2016-ի ապրիլից հետո այլևս նետվեց աղբարկղը: Դուշանբեում Ալիևը Փաշինյանի ձեռքերով աղբարկղից հանեց այդ փաթեթը և դրեց բանակցային սեղանի վրա: Ու հիմա դա ընդունելի է համարվում եռանախագահող երկրների համար: Փաշինյանը փորձեց չմտնել այդ գործընթաց, բայց դա գնահատվեց որպես ապակառուցողական մոտեցում, ու նա ստիպված սկսեց իր՝ ավելի ցածր կետից: Ասել է թե՝ Փաշինյանը ճիշտ է ասում, որ ինքը Սարգսյանի կետից չի սկսում բանակցությունները: Պարզապես չի ավելացնում, որ այդ կետն ավելի վատն է:

Ճակատագրի հեգնանքն այս պատմության մեջ այն է, որ ժամանակին Փաշինյանը, փորձելով միավորներ հավաքել ՊՊԾ գնդի գրավման օրերին, սուր քննադատության էր ենթարկել «Լավրովի պլանը»՝ «հող հանձնելու» մեղադրանք ներկայացնելով իշխանությանը և նրան կցված Տեր-Պետրոսյանին:

Փաշինյանն այժմ բանակցում է «Լավրովի պլանի» շուրջ: Այսինքն՝ ադապտացվել է Լավրովի պլանին: Մինչդեռ ժամանակին ինքն էր «դուխով» առաջարկում Լավրովին ադապտացվել թավշյա հեղափոխությանը։

 7or.am 

դիտվել է 350 անգամ
Լրահոս
Երեկ արդեն պարզ ասում էին՝ հո դուք անասուն չե՞ք, հո դուք վայրենի չե՞ք․ Գեղամ Մանուկյան (video) Ես սարսափեցի․ երեկ տեսնեիք՝ ադրբեջանական ալիքներն ինչ էին խոսում Նիկոլի մասին․ քաղաքացի (video) Ի՞նչ խուլիգանություն․ Սուրենը մեզ հետ պայքարել է հանուն հողի․ էս ի՞նչ ստեր են տարածում (video) Պիտի տավուշեցիներին մենակ չթողնենք, շատ արագ միանանք, մեր տունը պահենք․ քաղաքացի (video) Մենք թուրքին տրյապկա չե՛նք դառնալու․ ինձ Նիկոլի տված հացը պետք չի․ ես իմ տանն եմ մնալու․ Կիրանցիներ (video) Ադրբեջանցիները Տավուշը վերցրեցին, մի քանի ամսից հասնելու են Երևան․ իրանահայ (video) Սա արդեն վերջն է․ Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում․ Ավետիք Չալաբյան (video) Քաղաքացի՛, դուրս արի փողոց․ Ռուբեն Հակոբյան (video) Սրանց պետք է ուղարկել համապատասխան տեղը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ–ի մասին (video) Էս տրյապկեքն ու հայրենավաճառները մեր երկիրը դրել են զոհասեղանին․ Հովհաննես Շահինյան (video) Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը Կուլմինացիան լինելու է․ շրջադարձային փուլում ենք՝ հաղթանակը լինելու է․ Հովհաննես Գալստյան (video) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Ծախեցին, Տավուշը ծախում են․ ցեղասպանվածների ցուցակ պահանջող Նիկոլը «թուրք է»․ քաղաքացի (video) Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am