Խաչից փախչողները
Հեղափոխական իշխանությունների եւ կրոնական փոքրամասնությունների ջերմ համագործակցության մասին շատ է խոսվում, դա արտացոլվում է նաեւ Հայ առաելական եկեղեցու դեմ արշավով, որն այս իշխանությունը վարում է առաջին օրվանից: Սակայն իշխանության մեջ կան պաշտոնյաներ, որոնք երբեմն չեն կարողանում թաքցնել առաքելական եկեղեցու նկատմամբ հակակրանքը: Մեզ պատմեցին, որ Ծննդյան ծիսակատարությունների ժամանակ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ամեն ինչ արել է խույս տալու խաչը համբուրելուց եւ նույնիսկ մոտ չի գնացել: