«Սանասարյանի գնահատականները թուլանում են». Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց ու նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեցին: Սանասարյանն այսօր ակնարկել էր, որ իր դեմ ԱԱԾ-ն ինտրիգ է սարքում: Չգիտեմ, թե որքանով են հավաստի այդ պնդումները, համենայնդեպս, եթե Սանասարյանը հիմա քաղաքական գնահատականներ չհնչեցնի, ապա նրա գնահատականները թուլանում են»: