«Ժողովրդի թեկնածուն» սկսում է վերածվել «Կրակեմ Նիկոլի»

Անցումային փուլերում, երբ նախկին հարաբերությունները սկսում են քայքայվել, սոցիալական կապերի թուլության պատճառով սկսում է ուժեղանալ ավտորիտարիզմի կամ, անգամ, տոտալիտարիզմի հնարավորությունը։

Հանրությունը, հորիզոնական կապերի թուլացման պատճառով, ուժեղ ձեռքի պահանջ է սկսում զգալ։

Ուժեղ ձեռքի պահանջը պայմանավորված է այն հանգամանքով, որ սոցիալական ինքնակարգավորող կապերի ու իդեալների բացակայության արդյունքում առաջանում են լոկալ խմբեր և լոկալ առաջնորդներ, որոնք գոյանում են կրիմինալ հարաբերությունների հիման վրա։ Դրանք մարդկության զարգացման նախնական շրջանն են մեզ տանում։ Պատահական չէ, որ վերջերս Հայաստանում ամեն օր լսում ենք սպանությունների, կրակոցների, ավազակային հարձակամուների մասին։ Դրանց քանակը օր օրի շատանում է։

Ուժեղ ձեռքը պետք է փոխհատուցի այն վտանգի զգացումը, որը համակում է հասարակությանը։ Ուժեղ ձեռքը պետք է պաշտպանի մեզ նման երևույթներից։

Պատահական չէ, որ «ժողովրդի թեկնածուն» սկսել է սպառնալիքներով հանդես գալ։ Սոցիալական անորոշության խորացմանը զուգընթաց՝ «ժողովրդի թեկնածուն» սկսում է վերածվել «Կրակեմ Նիկոլի»։

«Կրակեմ Նիկոլը» դրանում մեղավոր չէ. դա անօրակարգ «հեղափոխության» տրամաբանական զարգացման արդյունքն է։ Հանրությունը անորոշության մթնոլորտում իրեն պաշտպանող է որոնում, իսկ այդ դերը կարող է ստանձնել միայն պետական լծակներով օժտված անձը, առավել ևս, որ քաղաքական դաշտը քայքայված է, իսկ քաղաքական օրակարգ ոչ միայն իշխող ֆեյք կուսակցությունը չունի, այլև չունեն ընդդիմադիր ֆեյք կուսակցությունները։ Մեր ժամանակաշրջանում ցանկացած կուսակցություն ֆեյք է, եթե չունի հանրության վստահությունը, չունի սոցիալական գաղափարախոսություն ու չունի կուսակցական ժողովրդավարական մեխանիզմներ։

Որքան ուժգնանա անորոշության և վտանգի զգացումը, այնքանով կուժեղանա ուժեղ ձեռքի հանրային պահանջը։

Մեկ անձի վրա հիմնված պետությունն այդ անձից խորքային կախվածության մեջ է ընկել։ Ինչպես այդ անօրակարգ անձն է վտանգ պետության համար, այդպես էլ այդ անձի տապալումն է վտանգ մեզ բոլորիս համար, որովհետև նրա տապալումը պետությունն առանց հենասյունի ու քաոսի վտանգի առջև է թողնում։

Կարծում եմ, որ սա է այն հիմնական քաղաքական խնդիրը, որը պետք է քննարկենք։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1454 անգամ
Լրահոս
Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am