Փորձում են ինձ հանել Նիկոլ Փաշինյանի դեմ. Դավիթ Սանասարյան (video)
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ իրավապահներն իր նկատմամբ որոշակի գործողություններ են իրականացնում:
Հարցին, թե ճի՞շտ է, որ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել և ինքը ներգրավվել է որպես կասկածյալ, Սանասարյանը պատասխանեց. «Կարգավիճակի վերաբերյալ հարցերը տվեք ԱԱԾ-ին: Այո, ես հարցաքննվել եմ, ասել եմ՝ ինչ ինձ հայտնի է»:
Նա ասաց, որ չի կարող ասել՝ իր կալանավորված աշխատակիցն իր դեմ ցուցմունք տվել է, թե ոչ, քանի որ դա նախաքննության գաղտնիք է:
Մանրամասները՝ տեսանյութում.