Նիկոլ Փաշինյանը իր փորած փոսում

Երեկվանից ԱԺ-ում քննարկվում է Կառավարության կառուցվածի փոփոխությունների փաթեթը եւ ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանին ու իշխանականներին հիշեցնում են նախկին հայտարարությունները եւ այսօրվա իրողությունը, երբ այդ հայտարարություններին հակառակ գործողություններ են ձեռնարկում: Էդմոն Մարուքյանը նույնիսկ ստիպված եղավ կոստյումը հանել ամբիոնի մոտ՝ պատկերավոր բացատրելու, որ Փաշինյանը ընդամենը երկու կոճակ է փոխել ու Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյումը՝ Սահմանադրությունն ու կառավարման համակարգը, պահել իրեն:
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ էլ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ մեկ տարի առաջ այս ամբիոնից նա ասել էր, որ իշխանությունը հավասարակշռված է դարձնելու և վերացնելու է սուպերվարչապետությունը: «Ասել եք՝ միանշանակ է, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ: Հարգելի պարոն վարչապետ, ինչո՞ւ չեք կատարում ձեր խոստումը»,- հարցրեց Գորիգիսյանը:
Նիկոլ Փաշինյանին հարցն, ակնհայտ, դիսկոմֆորտի մեջ դրեց եւ նա ըստ էության լղոզեց պատասխանը.«Մենք չնք խոսել կոնկրետ ժամկետների մասին և ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ՀՀ-ում ձեր ասած ժամանակաշրջանում ոչ միայն տեղի է ունեցել հեղափոխություն, այլև տեղի է ունենում ընդհանրապես կառավարման համակարգի փոփոխություն: Կառավարման համակարգի փոփոխություններն իրականացնելիս մենք պետք է շատ բալանսավորված կարգով գնանք առաջ:
Այսօր մենք գնում ենք կառավարության կառուցվածքի փոփոխության և մենք առաջիկայում կքննարկենք ու կվերլուծենք նաև ոստիկանության և ԱԱԾ աշխատանքի արդյունավետությունն այս կառուցակարգում, որովհետև եկեք արձանագրենք, որ այս կարգավիճակում ԱԱԾ-ն և ոստիկանությունը դեռ մի տարի էլ չկա, որ գործում են: Եվ ես ինքս էլ այդ մարմինների գործունեության մեջ տեսնում եմ խնդիրներ, բայց չեմ համարում, որ մենք պետք է ամեն մեկ տարին մեկ կարգավիճակ փոխենք»,- ասաց նա, ապա հասկանալով, որ փաստարկները թույլ են փորձեց ավելի հիմնավորել, բայց ստացվեց, ինչպես միշտ:
Փաշինյանը նշեց, որ փոփոխությունները սթրեսներ են պարունակում, և այդ սթրեսները պետք է ճիշտ դոզավորել, որպեսզի պետական կառավարման համակարգում խառնաշփոթ չառաջանա: «Այս փուլում մենք առաջնահերթություն ենք համարել կառավարության կառուցվածքի փոփոխությունը, ձեր նշած մարմինները կառավարության կազմի մեջ չեն մտնում, հաջորդ փուլերում կանդրադառնանք նաև այդ հարցին»,- հավելեց նա:
Իհարկե, երկու օր է Նիկոլ Փաշինյանի թիմակիցները անհարմար դրության մեջ էին այս հարցադրումներից, եւ լավ է, որ Փաշինյանն անձամբ առերեսվեց իրականության հետ, ու սա այն բացառիկ դեպն է, երբ նրան կռուտիտն անգամ չի փրկում, քանզի նա ժամանակին շատ կոնկրետ հայտարարություններ է արել, իսկ հիմա իր <<հակափաստարկները>> առնվազն ծիծաղելի են: Պարզ է մի բան, որ Փաշինյանը վայելել է իշխանության քաղցրությունը եւ չի պատրաստվում գեթ մեկ պատառից հրաժարվել, ոչինչ, որ հայտնվել է իր փորած փոսում եւ ստիպված է լինելու մշտապես առերեսվել այս երկվության դեմ:

Անի Սահակյան

դիտվել է 1072 անգամ
Լրահոս
«Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video) «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան Կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի․ Ավինյանը ափերից դուրս եկավ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am