Ռուսական զենիթահրթիռային համակարգերը կպահվեն Ադրբեջանո՞ւմ

Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «ողջամիտ դիրքորոշում է» դրսևորում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար, Ռեջեփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը` Սպիտակ տանը երկուշաբթի երեկոյան կայացած բանակցությունների ավարտին:

Ալբայրաքը Վաշինգտոն էր ժամանել երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով, ինչպես նաև Սպիտակ տուն էր բերել նախագահ Էրդողանի` Թրամփին ուղղված նամակը` նվիրված C-400 համակարգերի ձեռքբերմանը, հաղորդում է «Ազատությունը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը կտրականապես դեմ է Անկարայի կողմից ռուսական արտադրության հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերմանը` պնդելով, որ դրանք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի հետ: Թուրքական կողմը, սակայն, շարունակում է հակադարձել, որ C-400 համակարգերը գործելու են անկախ և որևէ կերպ չեն օգտագործվելու ՆԱՏՕ-ի անդամ պետություններից որևէ մեկի դեմ:

Պենտագոնում, սակայն, զգուշացնում են, որ C-400 համակարգերի ձեռքբերման դեպքում Թուրքիան կարող է մոռանալ ամերիկյան նորագույն F-35 կործանիչների մատակարարումների, ինչպես նաև դրանց մի շարք կարևոր դետալների` թուրքական գործարաններում արտադրության մասին: Ավելին, ամերիկյան իշխանությունները զգուշացնում են, որ Անկարան ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման դեպքում կարող է հայտնվել պատժամիջոցների իրական վտանգի առջև:
«Դոնալդ Թրամփը ողջամտորեն և ըմբռնումով մոտեցավ թուրքական կողմի այն փաստարկներին, որոնք վերաբերում էին C-400 համակարգերի ձեռքբերմանը», - CNN Turk հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, հույս հայտնելով, որ Վաշինգտոնի տեսակետը այս հարցում կարող է որոշակի ճշգրտումների ենթարկվել:

Այս օրերին Վաշինգտոնում է նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այստեղ նա մասնակցում է թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարներին նվիրված համաժողովին, որի ընթացքում մեկ անգամ ևս պնդեց, թե չնայած Վաշինգտոնից նկատվող ճնշմանը՝ Թուրքիայի չի հրաժարվելու C-400 համակարգերի ձեռքբերման գաղափարից: «Վերջնագրերը, վերջնաժամկետները և սպառնալիքները գործին չեն օգնում և հակասում են դաշնակցային հարաբերությունների ոգուն», - նշում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը` ընդգծելով, որ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը արդեն իսկ նախնական պատկերացում ունի, թե որտեղ են տեղակայվելու ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերը: «C-400 համակարգերն ըստ ամենայնի պաշտպանելու են մեր երկրի խոշորագույն քաղաքների` Անկարայի և Ստամբուլի օդային տարածքը», - ասում էր Աքարը:

Ըստ «Ազատության»՝ Ավելի վաղ իշխանություններին մոտ կանգնած «Ենի Շաֆաք» օրաթերթը տեղեկացնում էր, որ C-400 համակարգերի տեղակայման առաջին կետը դառնալու է Անկարայից ոչ հեռու գտնվող ռազմական օդանավակայաններից մեկը:
Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով, ի դեպ, C-400 համակարգերը կարող են Թուրքիա մատակարարվել ավելի վաղ, քան ակնկալվում էր` արդեն այս տարվա հունիսին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մի քանի շաբաթ առաջ որպես հակահրթիռային համակարգերի մատակարարման ամենաօպտիմալ ժամկետ մատնանշել էր հուլիս ամիսը: Թուրքական A-Haber հեռուստաընկերության կայքում տեղեկություն էր հայտնվել, որի համաձայն՝ ամերիկացիների հետ առկա տարաձայնությունների ֆոնին, Մոսկվայից ձեռք բերված C-400 համակարգերը կարող են ժամանակավորապես ի պահ տրվել Ադրբեջանում կամ Կատարում:
«Թուրքական պաշտպանական գերատեսչությունն արդեն իսկ ընտրել է այն 100 զինծառայողներին, որոնք նախ կմեկնեն Ադրբեջան` վարժանքներ անցկացնելով C-300 «Ֆավորիտ» համակարգերի վրա, ինչից հետո կուղևորվեն Ռուսաստան` ծանոթանալով արդեն C-400 համակարգերի աշխատանքին», - գրում են թուրքական լրատվամիջոցները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4766 անգամ
Լրահոս
Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am