Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընկերներ ենք.ինչ է պատմում Վահե Շահվերդյանը իր հետ պատահած սկանդալային դեպքի մասին

Հարցազրույց Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի հետ:/Մաս 2-րդ/

-Ձեր հեռացման մեջ քաղաքական նրբերանգներ կա՞ր,թե ոչ:

-Ես մի քանի անգամ ասել եմ՝այդ ամենն ուներ կազմակերպիչ,որը հեռացավ կյանքից և չեմ ուզում հիմա անդրադառնալ,դրան,թե ով էր,կամ ինչպես:Դա կազմակերպած էր նախկին նախարարի հետ:

-Քաղաքական ենթատեքստ չեք տեսնո՞ւմ:Այն,որ դուք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ինչ-որ դպրոցում սովորել էիք, ինչ-որ նման բաներ:Հիմա էլ ասում են՝ՀՀՇ-ն ուրիշ դեմքով վերադառնում է,միգուցե ձեզ լավ աչքով նայեն:

-Ես չգիտեմ՝վերադառնում է,չի վերադառնում,բայց դա ոչ մի կապ չունի:Լևոն Տեր-Պետրոսյանի հետ պատանեկության ընկերներ ենք եղել,մինչև հիմա էլ ընկերներ ենք,երկու-երեք տարին մեկ կարող եմ տեսնել նրան,կամ ոչ,բայց դա ոչ մի կապ չունի:Ավելի քան համոզված եմ,որ քաղաքական ոչ մի ենթատեքստ չկար:

- Դուք ընդունու՞մ եք,որ նախկինների ժամանակ,ի դեմս մարզպետի,Վանաձորի դրամատիկական թատոնը աջակցություն է ստացել:Ի դեպ,պարոն Օրբելյանն ասաց,որ ընտրություններից առաջ իրեն հրավիրել են,ասել են՝ինչ-որ տրամադրություններ կան ձեր թատրոնում նախկին իշխանությունների հետ կապված,մոտավորապես հասկացրել են,որ պետք է լինել համախոհ:Կապ տեսնում էք այդ ամենի մեջ:

-Մարզպետ Նալբանդյանի կողմից աջակցություն եղել է: Կապ չունի Արթուր Նալբանդյանը ինչպիսի քաղաքական գործիչ է,նա միշտ եղել է շատ ուժեղ թատերասեր և երբ Ալավերդիում անց էր կացվում հանրապետության ամենահնագույն փառատոնը՝ թատերական Լոռին,այն 10 տարուց ավել հովանավորել է Արթուր Նալբանդյանը,օգնել է ,օժանդակել:Մարզպետ նշանակվելուց հետո էլ շարունակեց:

-Թատրոնի միջազգային օրը հրավիրված էր նաև ինքը,բարոյական կլինե՞ր այսօրվա մարզպետին հրավիրել,որը դեռ հայտնի չէ թատրոնի համար ինչ-որ բան անելու է.թե՞ ոչ, թատերասեր է,թե ոչ և չհրավիրել նախկին մարզպետին:

-Մենք չէինք կարող չհրավիրել նախկին մարզպետին,հրավիրել ենք նաև ներկա մարզպետին,ով ի դեպ առաջին անգամ չէր գալիս թատրոն, մեր բոլոր վերջին պրեմիերաներին,տոնակատարություններին միշտ եղել է,իսկ չհրավիրել նախկին մարզպետին,մենք չէինք կարող ,մեզ համար հաճելի էր նրան հրավիրել:

-Նման բաներ մի ասեք,հերթը ձեզ կհասնի: Մամուլում հրապարկում եղավ,որ նախկին և ներկա մարզպետները հրավիրված են եղել,ձեր վերաբերմունքը ցույց եք տվել նախկին մարզպետին, դա արժեցավ այն ,որ չերկարաձգեցին Ագնեսա Շահնազարյանի պայմանագիրը,ում աշխատանքը դուք և մարզը բարձր էիք գնահատում:

-Ագնեսա Շահնազարյանի երկու տարվա աշխատանքը ոչ միայն բարձր,այլ գերազանց եմ գնահատում,որովհետև, եթե ես հիմա թվարկեմ այն ամենը,ինչ Ագնեսան երկու տարվա ընթացքում արեց,ժամանակը չի բավարարի:Հունվարին և մեկնել էի Ամերիկա,մինչ այդ Ագնեսա ասում էր՝երևի ես էլ չմնամ,չեմ կարող,հոգնում եմ,ես այդ ամենը մի քիչ էլ կոկետություն էի համարում,որովհետև բոլորս ասում էին՝Ագնեսա,Ագնեսա ջան:Հետո ,երբ ես վերադարձա,նա մի քիչ ավելի հաճախ էր ասում այդ ամենը:Ասում էր ՝մարտի 27-ն էլ տոնեմ,երևի չմնամ:Ես լուրջ չէի ընդունում,սովորաբար մարտի 27-ին մենք գալիս էինք Երևան,նա ասաց ՝թատրոնում նշենք տոնը՝քաղաքի,մարզի համար և մեծ տոնակատարույուն կազմակերպեց,որը հրաշալի անցավ: Տոնակատարության վերջում,ես Ագնեսայի ձեռքը բռնած,բեմից հայտարարում եմ ,որ այպես ձեռք-ձեռքի բռնած,մենք պետք է գնանք առաջ, մենք պետք է անենք այս ,այն բաները:Հաջորդ օրը միասին գալիս ենք Երևան,խոսում ենք ,ասում ՝կհանդիպենք:Կես ժամ հետո Ագնեսան զանգում ,ասում է՝ ձեզ հետ խոսում է թատրոնի դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը,դիմում եմ իմ թատրոնի գեղարվեստական ղեկավարին:Ասում եմ ՝ինչ է եղել,վերջացրու,ասում է՝ինձ նոր զանգեցին,ասացին,որ իմ ժամկետը լրացել է, ինձ հետ այլև պայմանագիր չեն կնքելու:

-Այսինքն անականկա՞լ է եղել և ձեր և Ագնեսայի համար:

-Ես անակնկալի եկա,Ագնեսան մի քիչ այո,մի քիչ ոչ, պարզվում է դեռ փետրվարի 18-ին ստացել է ծանուցում ,որտեղ նշված է եղել,որ ձեր ժամկետը լրանում է այսինչ օրը:Հետևաբար դա կապել մարզպետի գալու հետ,ճիշտ չէ:

-Ծանուցում այսպես,թե այնպես պետք է լինի,բայց կարող էին երկարաձգել:

-Ես ավելի քան համոզված եմ,որ մարզպետի հետ կապ չունի:

-Ոչ անցյալում,ոչ հիմա Վանաձորի դրամատիկանան թատրոնը առանց ձեզ հնարավոր չէ պատկերացնել: Ձեզ հետ առաջին հերթին պետք է քննարկեին,թե դուք ուզում եք աշխատել ,թե ոչ նոր տնօերնի հետ:Սա ի՞նչ է նշանակում,ինչու այս մասին չբարձրաձայնեցիք:Հակառակը ,ասում են,որ մեկ օր հետո թատրոնում հանդիպում եք կազմակերպում,ասում եք ՝հանգիստ եղեք,առանձնապես բան տեղի չի ունեցել:

-Այդպես չէ:Ես Երևանում էի,այն օրերն էին,որ ձյուն էր եկել,Ագնեսան Վնաձորում էր,ես այստեղ էի,նա ասաց՝չգաք,ճանապարհները փակ են:Երկու օր հետո գնում եմ Վանաձոր,հանգստյան օր էր թատրոնում,որ ոք չկա,միայն բեմի մոնտաժողներն էին ,զայրացած զանգում եմ այստեղ-այնտեղ :Գալիս է փոխանախարարը՝պարոն Գուդումյանը,մենակ,ասելով,որ ես եկել եմ ասեմ,որ վաղը այսպես է լինելու: Ես նրա հետ սկսում եմ այդ հարցերը պարզել,թե ինչ եք հիմա ասում,պատասխանում է,որ ժամկետը լրացել է և ամենակրևորը՝Ագնեսան՝ինքը չի ուզում:Պարզվում է՝Ագնեսան այդ մասին ասել է նաև նախարարությունում: Ես կոլեկտիվին ոչ մի բան չեմ ասել,ինչպես կարող էի այդպիսի բան ասել,երբ Ագնեսայի պաշտպանն եմ եղել:

-Հարցը այնքան Ագնեսան չի,նրա օրինակով ուզում ենք հասկանալ մոտեցումը:

-Պարոն Գուդումյանը գնաց Երևան,հաջորդ օրը եկան Գուդումյանը,Նազենի Ղարիբյանը և ևս մի պատասխանատու աշխոտող, ասում են՝ կանչեք կոլեկտիվին:Տիկին Ղարիբյանը սկսում է նրանից՝ես եկել եմ, շնորհակալություն հայտնեմ Ագնեսային իր լավ աշխատանքի համար,ցավում եմ,որ ինքը ներկա չէ և ներկայացնում եմ ձեզ նոր տնօրենին:

-Ճանաչ՞ում էիք նոր տնօրենին:

-Ոչ:

-Դա ճի՞շտ էր ձեր կարծիքով:

-Բացարձակ սխալ,ես ուզում եմ առիթից օգտվելով ասել՝սիրելի բարեկամներ,ղեկավարներ,մի արեք նման բաներ,եթե վաղը մյուս օրը մեկ այլ թատրոնում լինեք,խորհրդակցեք գեղարվեստական խմբի հետ:

-Դուք այդ հանդիպման ժամանակ ասացի՞ք:

-Իհարկե,երբ կոլեկտիվը հավաքվել էր,առաջինը ես եմ խոսել,շատ խիստ,զայրացած եմ խոսել:

-Սա չի նշանակո՞ւմ,որ եթե թատերական գործիչների հայտարարությանը լուրջ վերաբերվեին,գուցե նման քայլեր չլինեին:

-Ինչքան գիտեմ թատերականի հավաքը հետո եղավ:

-Հնարավոր է,որ այդ հայտարարությունից զգոն լինեն:Սունդուկյանի անվան թատրոնում,այն ինչ պլանավորել,ծրագրել էին,դա ձեր հեռանալուց հետո տեղի ունեցա՞վ:

-Այն ժամանակ չէին կարող ուրիշ բան անել, որովհետև գեղարվեստական ղեկավարի հաստիքը կրճատվում էր , և 3 տարի թատրոնը գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր չուներ:Վախենում էին ,որ չէին կարող որևէ մեկին բերել նշանակել գեղարվեստական ղեկավար,որովհետև մտածում է ին,որ ես անմիջապես դատի կտամ և եթե հաստիքը կա ,ուրեմն ես իմ տեղում եմ:Եվ ստիպված մի քանի անգամ մամուլով ասել եմ,ի սեր Աստծո ,արեք այն ինչ ուզում եք,ես այդտեղ չեմ գալու:

-Հիմա ի՞նչ վիճակ է:

-Հիմա ես հաճախ եմ այնտեղ գնում,իմ ներկայացումներից մի քանիսը պարբերաբար խաղում են,աշխատում են:Երբ Վարդան Մկրտչյանը Համազգայինի տնօրենն էր,ես չէի հետևում նրա գործունեությանը,հիմա վստահաբար կարող եմ ասել,որ թատրոնը ունի շատ լավ տնօրեն:Մեծ երևույթներ տեղի չեն ունեցել:

-Լոռի,Հովհաննես Թումանյան,150 ամյակ:Թվում էր,թե հիմա ինչ միջոցառումներ պետք է արվեն,բայց Վանաձորի թատրոնը գրեթե ոչինչ չի անում:

-Ով ,եթե ոչ Վանաձորի թատրոնը պետք է արձագանքի:Դեռ 2 տարի առաջ նախարարությանը հայտեր ենք ուղրկել,թե ինչ պետք է անենք:Ծրագրեված է,որ ես պետք է սկսեմ Գիքոր և Անուշ բեմադրությունները, փորձեր ենք անում,բայց ոչ մի հովանավորություն,նախարարության կողմից ոչ մի արձագանք,ոչ մի պետպատվեր:Այս տարի դեռ մեզ ոչ մի պետպատվեր չեն տվել:Երկու տարին մեկ հիմնել ենք Աբելյանի անվան փառատոնը,երկու տարի առաջ Մաթևոսյանին նվիրեցինք,հիմա նվիրում ենք Թումանյանին,այդ փառատոնի համար նույնպես ոչ մի հովանավորչություն չենք ստացել:

-Ճանապարհ փակեք, գրեք Հովհաննես Թումանյան-150 և միգուցե միանգամից արձագանքեն:

-Ճանապարհ չենք փակի,մտածել ենք,թե ինչ պետք է անենք:Ուզում եմ ասել՝ հարգելիմշակույթի նախախարություն,իրավունք չունեք Հովհաննես Թումանյանին հետ կապված ծրագրերի համար պայմաններ չստեղծեք,որոնք իրականացվեին Վանաձորի թատորնում:

-Եթե գումար չունե՞ն:

-Ի՞նչ է կատարվում ,այդ աստիճան աղքատացե՞լ է երկիրը,ինչ հարցով դիմում ենք,գումար չկա:Ինչ է պատահել,թող հասկանալի բացատրեն,ինչու այդ գումարը չկա:Չեմ կարծում,որ նախարարությունում այդպիսի զրոյական վիճակ է:Պարզապես երևի չեն մտածում,որ դա առաջնային է:

-Հնարավ՞որ է այսպես գնա,և թատրոններ փակելու ծրագիրն իրականանա:

-Վախենում եմ:Երբ այն սևագիր թուղթը ասպարեզ եկավ,այն ժամանակ դեռ ես մտածեցի՝այո,որովհետև կային խոսակցությունները,բայց ոչ մեկը չի ասում փակում են,ասում են մենք ձեզ չենք ֆինանսավորում,ապրեք,գոյատևեք,ինչպես կարող եք:

-Գոյատևեք:

-Չեմ կարծում,որ դա Վանաձորին էլ է վերաբերելու,որովհետև Լոռվա միակ թատրոնն է և ես չեմ ուզում մտածել,որ այդ աստիճան կարող է …եթե նման բան լինի,ինձ մնում է ասել ՝բա ինչ են անելու մեզնից հետո եկող սերունդը:Ի վերջո Շահվերդյանը կարող է մի քանի երազած գործեր էլ չանել,լավ,Վանաձորում չանել,ուրիշ տեղ անել:Ես անըհդհատ հրավերներ ստանում եմ,բայց Վանաձորի պատճառով չեմ կարողանում անել: Ինձ համար կարևորը և էականը այն թատրոնն է,որտեղ ես 11 տարեկան էի ,երբ իմ առաջին քայլերն արեցի:Ինձ համար,թանկ է,հարազատ է այդ թատրոնը,չեմ ուզում համեմատություններ անել,բայց անհնար է պատկերացնել:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը ՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 3682 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am