Նոր իշխանությունը կընդունի՞ ,որ իրար հետևից սխալներ է թույլ տալիս.Վահե Շահվերդյանն իրենց պահանջի մասին

Հարցազրույց Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի հետ:/Մաս 1-ին/

-Ասում են,եթե ուզում ես իմանալ,թե ինչ վիճակում է երկիրը,պետք է այցելես թատրոն: Ձեր կարծիքով , 1 տարի առաջ տեղի ունեցած փոփոխություններից հետո ո՞ր փուլին ենք հասել:

-Եթե չառանձնացնենք մեր թատրոնը,այլ խոսենք այսօրվա թատրոնի մասին,մեր երկրում կայացած փոփոխություններից հետո ,մենք բոլորս՝թատրոնի գործիչները,դերասանները, սրտատրոփ սպասում ենք ,թե երբ է ընդունվելու թատրոնի մասին օրենքը:Անցյալում ինչ-ինչ պատճառներով անընդհատ ձգձգվում էր,նույնիսկ ես հույս ունեի,որ ասում են,բայց առանձնապես չեն ուզում,բայց հիմա,ոչ միայն ես,այլ շատերս ունենք այդ հավատը,որ անպայմանը այդ օրենքը կընդունվի:Այն ,ինչ հաճախ տեղի է ունենում տարբեր թատրոններում,ինչու չէ նաև վերջերս մեր թատրոնում տեղի ունեցածը, բոլորը պատճառաբանվում է նաև նրանով,որ թատրոնի մասին օրենք մենք չունենք:

-Ինչը նկատի ունե՞ք:

-Մեր թատրոնում ինչպես գիտեք վերջին երկու տարիներին ղեկավարում էր մեր շատ սիրելի Ագնեսա Շահնազարյանը:

-Դրա մասին կխոսենք,բայց հիշո՞ւմ ենք ,թե ինչպես վարվեցին ձեզ հետ,1 օր հետո պետք է մեկնեիք ԱՄՆ ,հանկարծ մշակույթի նախարարության կողմից որոշում եկավ,որ դուք այլևս գեղարվեստական ղեկավար չեք,թատրոնները պետք է աշխատեն բոլորովին նոր ձևով:Հստակ էր,որ գոնե այդ փուլում այդ ամենը ձեր դեմ էր արվում:Նմանություն տեսնո՞ւմ եք այն ժամանակ ձեզ հետ կատարվածի և այն ամենի ,ինչ այսօր կատարվում Օպերային թատրոնում:

-Իհարկե տեսնում եմ ,բայց մի տարբերությամբ,ես մի քանի պաշտոն չէի զբաղեցնում,ես միայն գեղարվեստական ղեկավարն էի, ով ըստ էության թատրոնի ամենակարևոր դեմքն է,պետք է այդպես լինի, բայց պարոն Օրբելյանը 2 պաշտոն է զբաղեցնում,հիմա էլ ստացվում է այնպես,որ օրենքն ասում է չի կարելի 2,պետք է լինի 1-ը: Գուցե օրենքն ասում է,գուցե այդ օրենքի մեջ կա ճշմարտություն,բայց մենք գործ ունենք անհատականության հետ:Ի վերջո,ամեն օրենք ունի իր բացառությունը,հատկապես արվեստում:Եթե մենք տեսնում ենք բաժակ,բայց արվեստում մեզ այս բաժակը այսպես չեն մատուցում և ինչքան այլ կերպ մատուցեն այս բաժակը,արտահայտչամիջոցը այլ լինի,այնքան հետաքրքիր,այնքան արվեստի գործ: Այս դեպքում պետք է գնալ այդ բացառությանը: Մանավանդ ,ես ինձ իրավունք չեմ վերապահում դատել պարոն Օրբելյանի ստեղծագործական կարողությունների մասին, որովհետև ինքս երաժիշտ չեմ,բայց որպես սովորական հանդիսատես,մի քիչ բան հասկացող,ես տեսնում եմ այն առաջընթացը ,որ կա Օպերային թատրոնում: Այս ամենի հետ շատ կարևոր և էական է այն,որ խումբը ,անձնակազմը դա է ուզում,թատրոնը ,անձնակազմը իր մեծամասնությամբ խնդրում է,պահանջում է,որ պարոն Օրբելյանը աշխատի,ստեղծագործի թատրոնում,ունենալով այդ երկու հաստիքը,կարծում եմ կարելի էր գնալ բացառության,համոզված եմ,հույս ունեմ,որ այդպես էլ լինելու է:

-Քիչ է պատահում,երբ թատերական գործիչները հավաքվում են,որոշում են կայացնում ստորագրում են և պահանջներ են ներկայացնում ,քանի որ թատրոնի մարդիկ պահպանողական են:

-Իրոք,քիչ է պատահում,բայց այս անգամ այդպես չպատահեց,միևնույնն է՝միշտ ուշանում ենք,երբ արդեն ամեն ինչ թոհուբոհի էր վերածվել,անձնակազմը գնացել էր կառավարության շենքի մոտ,մի քանի քայլ արվել էր,նոր արդեն թատերական գործիչների միության անդամներով ուշքի եկանք,սթափվեցինք,և արձագանքեցինք:Ես կուզենայի այսուհետ նման բաներ չլինեն,պետք է արձագանքեինք առաջին պահին,երբ իմացանք:

-Օրինակ սևագիր թուղթ հայտնվեց,որ հնարավոր է ,որ այս կամ այն թատորնը լուծարվի կամ կամ մի քանի ՊՈԱԿ –ներ միավորվեն, այդ ժամանա՞կ:

-Այո,այդ ժամանակ էլ մենք պետք է հավաքվեինք, հիմա էլ պետք է քննարկենք այդ հարցը,որովհետև այդ ամենի մեջ գուցե և ինչ-որ ճշմարիտ բան կա,բայց մենք ինքներս պետք է առաջարկենք:Երբ թատրոնի գործիչների կարծիքը,և ընդհանրապես այս կամ այն ոլորտի ավագների,գործիչների,կազմակերպիչների կարծիքը ուշադրության չի արժանանում,սայլը տեղից չի շարժվում:

-Իրականում Օրբելյանի՞ համար էր,սևագիր այդ թղթի՞,թե կար երրորդ տարբերակը,որ դուք հասկացաք,որ վաղը այս ամենը կարող է թակել յուրաքնաչյուրի դուռը:

-Այդ ամենը հենց Օրբելյանի համար էր:Երբ այդ սևագիր թուղթը հայտնվեց,մենք այդ առիթով չենք հավաքվել,այդ առիթով գրեթե չենք խոսել,համենայդեպես ես ներկա չեմ եղել,այդ հանդիպմանը մեկ վայրկյանով նաև շոշոփվեց Վանաձորի թատրոնի հարցը,այն մի քիչ ուրիշ է,մենք հավաքվել էինք Օրբելյանի հարցով:

-Ոչ միայն աջակցություն հայտնեցիք,այլ նաև պահանջ ներկայացրեցիք:Իսկապես կարծո՞ւմ եք,որ հնարավոր է ձեր պահանջը տեղ հասնի,իսկապես մտածո՞ւմ եք,որ տիկինը այդպես որոշեց ու արեց:

-Իհարկե ոչ ,Նազենի Ղարիբյանը թող ների ինձ,բայց ես չեմ կարծում,որ ինքը նստեց և որոշոց,առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, ավելին՝առանց այս կամ այն ցուցումը կամ հրահանգը կատարելու:Ոչ,ես այդպես չեմ կարծում,ես համոզված եմէ ,որ դա գալիս է վերևից:

-Դե, եթե վերևից ու դուք գրում եք,սա դեմագոգի՞ա չէ,դուք չգիտե՞ք ,որ Նազենի Ղարիբյանը ընդամենը կարտարող է,լավ կամ վատ ,այս պարագայում դուք ասում եք՝վատ,երբ ասում եք Նազենի Ղարիբյանին հեռացրեք,ի՞նչ է թույլ կետ եք գտեք,դրա համար եք ասում Նազենի Ղարիբյան:

-Համամիտ եմ ձեզ հետ,որովհետև մի քիչ բորբոքված էինք,դեռ բորբոքված ենք,բայց մի քիչ մենք ինքներս էլ գիտենք ,որ չենք անում այն,ինչ պետք է ,զգում էինք:

-Թույլ օղակին ասում եք՝հեռացիր,կհեռանա,ու եթե այդ քաղաքականությունն է,մեկը ուրիշը կգա կշարունակի:

-Դա ձևական բնույթ էր կրում:Թե ես ,ես և մի քանիսը այնտեղ նույնիսկ այդ մասին խոսել ենք,որ սիրելի բարեկամներ,մենք զգում ենք,որ տիկին Ղարիբյանը ինքը չի այս ամենն անում,չի կարող նման բան լինել:

-Ձեզ չլսեցի՞ն:

-Կա նման բան:

-Եթե դա հրահանգավորված է,դա քաղաքականություն է,նոր կառավարությունը,ղեկավարությունը հո չի ասելու՞ ՝ես անընդհատ ,իրար հետևից սխալներ եմ թույլ տալիս: Եթե հեռացնի ,նշանակում է՝սխալ քաղաքականություն ունի,սխալ կադրեր են,իսկ դուք քանի իշխանություն գիտեք ,որ այդպես իրեն կպահեր և կորոշեր հեռացնել:Ինչ եք անելու՞,եթե չհեռացնեն:

-Նախ չգիտեմ ինչու ,ես կարծում եմ,որ պարոն Օրբելյանը կմնա թատրոնում և ինչպես հիմա գրում են,թե իբր նա ասել է,ես ամեն ինչ կվերցնեմ,կգնամ,չեմ կարծում նման բան:

-Նման բան չի ասել,ասել է՝ես այդ դաշնամուրները կտեղափոխեմ իմ հորեղբոր անվան երաժշտական դպրոց:

-Կարծում եմ,որ պարոն Օրբելյանը կմնա Օպերային թատորնում:Իսկ նախարարության մասով՝տեսնենք կմիանա՞ն նախարարություններ,չեն միանա՞, ես հիմա չեմ կարող ասել:

-Եթե հա ,ի՞նչ է նշանակում,եթե նախարարի պաշտոնակատարին :

-Միայն մեր պահանջով չի պայմանավորովւմ Նազենի Ղարիբյանը մնալ,կամ չմնալը:Ես համզոված եմ և գիտեմ,որ նա լավ գործեր էլ անում և արել:

-Երկու նման հայտարարություն լինի,վաղը կառավարության ղեկավարը կասի՝այսպիսի կարծիք էլ կա:Եթե ձեր պահանջը չկատարվի,դրանից հետո ի՞նչ եք անելու:

-Միասին չենք մտածել:Սպասենք ,տեսնենք:

Շարունակությունն ՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 3176 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am