Աշխարհի պառլամենտներում իրար ծեծում-ջարդում են
«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ այսօրվա զրույցում ասաց, որ օրենսդիրում չեն հավաքվել, որ իրար գովեն, իրար կենացներ ասեն:
«Այո, լինում են նաև բանավեճեր` մի տեղ ավելի սուր, էմոցիաներով, բայց դրանք մնում են քաղաքական հարթության վրա, ու այդ բանավեճերը չի կարելի տեղափոխել անձնական հարթություն: Աշխարհի պառլամենտներում իրար ծեծել են, ջարդել են, փշրել են, մեր պառլամենտում նման բան չի եղել, բանավեճեր են: Դուք պատկերացրեք, որ այդ բանավեճերն էլ չլինեն, մենք բոլոր հարցերում համաձայնենք, դա կնշանակի, որ պառլամենտը բազմակարծության, բազմազանության խոսքի ազատության միջավայր չէ: Մարդիկ մեկ բողոքում են, թե անհետաքրքիր է խորհրդարանում, մեկ ասում են` շատ թեժ է: Մի հատ կողմնորոշվեք»: