«Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը»․ Սեդրակ Քոչարյան

 

2rd.am–ը գրում է.

Վերջին օրերին լուրեր էին տարածվել, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Նույնիսկ խոսում էին, թե նրան կալանավորել են։
Պարզաբանման համար ներկայացնում ենք հետևյալը՝

Պարո՛ն Քոչարյան, կխնդրեինք հերքել կամ հաստատել Ձեզ մեղադրանք առաջադրելու և հարակից գործընթացների մասին լուրերը։ Ի դեպ, ինչու՞ մինչև այժմ հրապարակային խոսքով հանդես չեք եկել։
— Սկսեմ վերջին հարցից։ Տարիներ շարունակ հեռու եմ մնացել հրապարակային գործունեությունից, հասկանալի պատճառներով։ Հրապարակային ակտիվությունս թե՛ հորս պաշտոնավարման շրջանում, թե՛ դրանից հետո կարող էր տարբեր կերպ մեկնաբանվել, ինչի տեղիք ամենևին էլ կարիք չկար տալու։ Դա նաև խառնվածքի ու ոճի խնդիր է։ Բայց հիմա պետք է վերանայեմ մոտեցումս, որպեսզի հանրությանը մոլորեցնելու փորձերը կանխվեն, ու նաև մարդիկ հակառակ կողմին էլ լսեն և եզրակացություններ անեն։

Մեր ընտանիքի դեմ արդեն 10 ամիս ընթացող վայրագ ու բարոյականությունից բացարձակապես զուրկ իշխանական հարձակման պայմաններում հրապարակայնության միջոցին դիմելն անխուսափելի է, հատկապես մեր դեմ ստի ու կեղծիքի գերբարձր դոզայի պայմաններում։

Ինչ վերաբերում է ինձ հետ կապված խոսակցություններին, դրանք մասամբ են ճիշտ։ Երեկ տարբեր տեղերից բազմաթիվ անհանգիստ զանգեր եմ ստացել։ Հարցնում էին, թե ճի՞շտ է արդյոք, որ ինձ կալանավորել են: Կալանքի մասով տեղեկությունը իրականությանը, ինչպես տեսնում եք, չի համապատասխաում։ Իսկ մեղադրանք, այո՛, առաջադրել են։ ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու մի գործով՝ ինչ-որ փողերի լվացում և, իբր, հարկերից խուսափում ու որպես խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունն է կիրառել: Այսինքն, մեծ հաշվով, կարող էին եւ կալանավորել, այդ իսկ պատճառով էլ նման լուրեր էին տարածվել:

Չեմ թաքցում. տեղի ունեցողն ինձ առանձնապես չի զարմացնում: Նիկոլ Փաշինյանը վաղուց է սևեռված մեր ընտանիքի վրա, դեռևս լրագրողական գործունեության տարիներից։ Իսկ հատուկ ուժգնությամբ՝ այն պահից, երբ բախումներ սադրելով փախավ մարտիմեկյան հրապարակից՝ իրեն հավատացած մարդկանց թողնելով բախտի քմահաճույքին։
Պատգամավոր եղած տարիներին նա որևէ առիթ բաց չթողեց եւ հետևողականորեն փորձեց զրպարտել և սևացնել մեր ընտանիքի բարի համբավը, արժանապատվությունը, նույնիսկ այն պարագայում, երբ հայրս արդեն երկար ժամանակ պետական որևէ պաշտոն չէր զբաղեցնում։
Ըստ օդում կախված լուրերի՝ այդ ընթացքում քաղաքական գործունեության համար նա ակտիվ ֆինանսական աջակցություն էր ստանում ճիշտ այնպես, ինչպես լրագրողական գործունեության տարիներին, սակայն արդեն ոչ միայն «ծրարներով», այլեւ «տուփերով»՝ տարբեր անհատներից եւ կազմակերպություններից։

Մեր ընտանիքի մասին կեղծ և ստահոդ լուրերի հիմնական տեխնոլոգիան, որն ուղղորդվում է Նիկոլի և իր արբանյակների կողմից, շատ պարզունակ է։ Տասնյակ եւ հարյուրավոր կեղծ և սուտ տեղեկատվությանը կցվում է մի քանի՝ որեւէ իրավախախտում չպարունակող փաստ եւ ընդհանուր ստի սոուսի տակ մատուցվում հասարակությանը։ Մատուցված ինֆորմացիայի զգալի մասը կեղծ, սուտ կամ էականորեն չափազանցված է եղել։ Ինչպես եւ հիմա։
Ապրիլյան իրադարձությունների արդյունքում վարչապետ կարգված Նիկոլը շարունակում է նույն մոտեցմամբ առաջ շարժվել։
Ցավոք, երկրի ղեկավար է դարձել մի մարդ, որը ցանկացած միջոց պատրաստ է օգտագործել իր կասկածելի նպատակներին հասնելու համար։ Մարդկանց դժգոհությունը նախկին իշխանություններից, ըստ էության, ամբողջությամբ կապիտալիզացվեց մեկ մարդու անձնական վրեժխնդրության բավարարման համար։

Համոզված եմ, որ ժողովուրդը չի ներելու խաբեբայությունը և ժողովրդական շարժումը նեղ անձնական նպատակներին ծառայեցնելը։ Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը, իսկ նպատակը՝ ցանկացած գնով իր իշխանության պահպանումը։ Բայց մարդիկ արդեն սկսել են կոնկրետ պատասխաններ ու գործեր ակնկալել։
Որեւէ կասկած չունեմ՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։

դիտվել է 1580 անգամ
Լրահոս
Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am