Աստվածամոր տաճարից հաջողվել է դուրս բերել Քրիստոսի փուշերի պսակը
РИА Новости-ի հաղորդմամբ, կրակի մեջ գտնվող Փարիզի Աստվածամոր տաճարից հաջողվել է փրկել մասունքների մի մասն, այդ թվում` Քրիստոսի փուշերի պսակը,հայտնել է ֆրանսիացի հոգևորական Պատրիկ Շովեն:
«Մենք փրկել ենք Քրիստոսի փուշերի պսակը և Լյուդովիկոսի թիկնոցը: Մեզ հաջողվել է կրակի ճիրաններից ազատել նաև մի քանի նկար, բայց, ինչպես հասկանում եք, մեծ նկարները դժվար էր հանել:Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն հուշարձանը զգալի վնասներ է կրել: Վնասի գնահատումը կիրականացվի երեքշաբթի», - նշել է նա: