Պուտինն ուզում է, որ հայերն ու ադրբեջանցիները շփվեն. Մոսկովյան նոր «քամիներ»

Ապրիլի 15-ին Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ կայացավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային հանդիպումը, որին մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Տարածվեց նրանց համատեղ հայտարարությունը:

«Ի զարգացումն ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալի փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ», ասվում է հայտարարությունում:

«Ընդգծվեց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով», նշվում է հայտարարությունում:

Եվ ահա, Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Հիմք ընդունելով հայտարարությունը կարելի է ասել, որ այն ստացել է որոշակիություն: Խոսակցությունները տեղափոխվում են գործնական դաշտ, անգամ խոսք է գնում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների մասին:
Ռուսաստանը, ինչպես երևում է, համարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող է որոշակի արդյունքներ արձանագրել, ու այսպես ասած՝ ցանկանում է տեր կանգնել հնարավոր հաջողությանը:

Մոսկովյան բանակցություններն այսօր փակ են անցել։ Նախ հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները, ապա կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ ձևաչափով բանակցությունները, որին այնուհետև միացել նաև համանախագահները։

Նկատենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն առաջիկայում պետք է հանդիպեին, հայտնի էր դարձել Վիեննայում մարտի 29-ին կայացած հանդիպումից անմիջապես հետո։ Ապրիլի 6-իմ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ հանդիպումը Մոսկվայում անցնելու է եռակողմ ձևաչափով՝ Մնացականյանի հետ հանդիպմանը ներկա է լինելու նաև Սերգեյ Լավրովը։

Նաև հիշեցնենք, որ Վիեննայում կայացած բանակցություններից հետո նախ Հայաստան վարչապետն էր զանգել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ներկայացրել բանակցությունների ընթացքը, իսկ հաջորդ օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր զանգել Պուտինին: Իսկ ավելի վաղ Վիեննայում կայացած հանդիպմանը հետևել էր Մինսկի խմբի համանախագահների հաղորդագրությունը, որում, մասնավորապես, նշված էր, որ բանակցություններին Ալիևն ու Փաշինյանն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը և հետագայում կոնկրետ ու շոշափելի քայլերի ձեռնարկումը՝ բանակցային գործընթացում խաղաղ լուծում գտնելու նպատակով։ Համանախագահների տարածած հաղորդագրությունում նշված էր նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են մի շարք քայլեր մշակել հումանիտար ոլորտում և շարունակել ուղիղ երկխոսությունը։

Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարան այցից հետո պատասխանել է լրագրողների մի շարք հարցերին և անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Անդրադառնալով Ռուսաստանի դերակատարությանը՝ նա նշել է. «Տարօրինակ բան չկա, որովհետև Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է և կարծում եմ՝ այդպիսի պրակտիկա եղել է ու կլինի: Ե՛վ Ռուսաստանի արտգործնախարարի հովանու ներքո կարող է լինել, և՛ Ֆրանսիայի, և՛ Միացյալ Նահանգների, այնպես որ ոչ մի արտառոց ու տարօրինակ բան չեմ տեսնում»:

Գալով ադրբեջանական կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին և հայկական կողմի դիրքորոշմանը՝ նա նշել է. «Մենք բանակցությունները շարունակում ենք և կրկին իմ ասած նախորդ հարցի տրամաբանությունն է: Կողմերը պետք է լինեն նույն հաճախականության մեջ: Մենք փորձում ենք, եթե պետք է լինում, նույնիսկ մեր հաճախականությունը փոխում ենք, որպեսզի մեր գործընկերներին բերենք նույն հաճախականության մեջ, որովհետև ընդհանուր Վիեննայի խոսակցության, Դավոսի խոսակցության, Սանկտ Պետերբուրգի խոսակցության, Դուշանբեի խոսակցության ընդհանուր ոգին այն է, որ մենք պետք է աշխատենք այս խնդրի լուծման վրա, աշխատենք խնդրի խաղաղ կարգավորման վրա: Եվ ես հույս ունեմ, որ մենք՝ բոլորս, անկեղծ ենք այս մեր մղումներում, որովհետև եթե բանակցությունների սեղանի շուրջ մեկը մյուսին փորձեց խաբել, դա չի ստացվի, ուրիշ տեղ կհասնենք, շատ կարևոր է՝ մենք անվերջ ոչ մի բան չենք քարոզում, մենք ընդհանրապես ոչ մի բան չենք քարոզում, մենք խաղաղություն չենք քարոզում, մենք առաջարկություններ ենք անում հարցի կարգավորման որոշակի պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ: Կա պատերազմի ճանապարհը և կա խաղաղության ճանապարհը: Մենք ասել ենք, որ մեզ պատերազմով չեք վախեցնի, պետք չի վախեցնել, մենք էլ ոչ մեկին չենք վախեցնում, եկեք որոշենք՝ ի վերջո ուզո՞ւմ ենք խաղաղության պլատֆորմի վրա լուծել այս հարցը, թե՝ ոչ: Բայց կարծում եմ՝ ցանկացած բանական մարդ պետք է կոնֆլիկտը լուծի, աշխատի լուծել խաղաղության պլատֆորմի վրա: Հակառակ դեպքում բանակցային գործընթացն ի՞նչ իմաստ ունի...»:

Թամար Բագրատունի

դիտվել է 2861 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am