Հանդիպումը տևեց 3 ժամ
Մոսկվայում ավարտվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը տևեց ավելի քան երեք ժամ, հաղորդում է ТАСС-ը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ բանակցությունները տեղի են ունեցել ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը՝ փակ ռեժիմով:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: