Ով է Նորագավիթի ավտոմաքսատան նորանշանակ պետը
Armdaily.am-ի տեղեկություններով ՊԵԿ-ում նոր նշանակում է եղել: Արևմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ, ՄԾ փոխգնդապետ Գեղամ Վահանի Սարմազյանը 2019 թվականի ապրիլի 15-ից ազատվել զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է Արարատյան մաքսատուն-վարչության ավտոմաքսատան պետ (Նորագավիթի ավտոմաքսատան պետ): Նշենք, որ Գեղամ Սարմազյանը համակարգում բավականին վաղուց է, տեսուչից հասել է մինչև տարածքային հարկային տեսչության պետի տեղակալի, իսկ վերջին մոտ 6 ամիսներին եղել է Արևմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալը: Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետի կոշտ դիտողությունից հետո Նորագավիթի ավտոմաքսատան պետ Հայկ Միրզոյանը աշխատանքից ազատվելու դիմում էր գրել: