Ոչ մեկը թող չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադարձել է իր դեմ ֆլեշմոբին և այն պնդումներին, թե չի կատարել իր խոստումները:

Լրագրողները հարց ուղղեցին, նշելով, որ վարչապետին մեղադրել են, որ իր տված խոստումներին տեր չի կանգնում, վարչապետը ճշտող հարց ուղղեց, թե ո՞ր խոստումներին, լրագրողները նշեցին, մասնավորապես, Սաշիկ Սարգսյանի միլիոնների հետ կապված հարցը, ինչին Փաշինյանը պատասխանեց․

«Ես ուզում եմ հասկանամ՝ ավարտվել ա՞ ինչ-որ բան, հա՞, նկատի ունեմ հիմա մենք վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ արդեն գրվել ա ֆիլմի վերջը և էկրանը մգացել ա՞։ Որ ասում են՝ չի բացահայտվել, ի՞նչը չի բացահայտվում, քրգործ ա հարուցված, մեղադրանք ա առաջադրված, և քննչական մարմինը, քննիչը հնարավորություն ա տվել, որպեսզի մեղադրյալը հանրապետությունից դուրս գա՝ ինչ-ինչ նկատառումներով։ Էդ որոշումը ես չեմ կայացրել և եթե պարզվի, որ էդ որոշումը սխալ ա՝ դատավարական առումով՝ էդ թույլտվությունը տված անձինք խստագույն պատժի կենթարկվեն»,-ասաց Փաշինյանն ու հիշեցրեց, որ իրենց խնդիրը մարդկանց քառատելը չի։

Ինչ վերաբերում է այսօրվա ակցիային, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որքանով հասկացել է՝ կազմակերպիչները նաև Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են: «Հիմա, ասենք, Սերժ Սարգսյանի որոշ կողմնակիցներ մեզ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանին չենք ձերբակալել, Սաշիկ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ այս չենք արել, այն չենք արել: Ես խորհուրդ եմ տալիս՝ ոչ մեկը թող չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա, բոլոր նրանց, ովքեր ՀՀ օրենքով սահմանված կարգով խախտում են թույլ տվել: Ի՞նչ է, ցանցերը ձեռքներս փողոցներով վազենք , մարդ բռնե՞նք, ես հեղափոխության ժամանակ էլ հայտարարել եմ, որ մեր խնդիրը դա չի լինելու: Այդպիսի նպատակ մեր առաջ դրված չէ»,- հավելեց վարչապետը:

դիտվել է 359 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am