Ես անպարկեշտ եմ և ապրում եմ հարուստ տղամարդկանց հաշվին…

Կանանց ռուսական ֆորումներից մեկում մի անգամ վեճ էր ծագել, թե արդյոք կարող է ժամանակակից կինն այնպիսի տղամարդ գտնել, որը կերջանկացնի իրեն։ Բոլորը բողոքում էին ամուսինների կողմից չհասկացված լինելուց, ալկոհոլի նկատմամբ նրանց հակվածությունից և այլն։ Անսպասելի կերպով մշտական այցելուներից մեկը մի այնպիսի բան է գրում, ինչից հետո բոլորը հարձակվում են նրա վրա և նույնիսկ պահանջում, որ նա անմիջապես լքի խումբը։ Իսկ թե ինչ էր գրել այդ կինը, ներկայացնում ենք ստորև.

«Դուք այստեղ բոլորդ խոսում եք ձեր ալկոհոլիկներից և պորտաբույծներից, բայց դուք երբեք չեք թողնի նրանց։ Դուք կպել եք այդ ձրիակերներին, դրել եք ձեր գլխին և այդպես էլ կապրեք մինչև մեռնելը։ Ձեզանից ոչ մեկը մի սիրեկան էլ չի պահի՝ հոգու և մարմնի տոն կազմակերպելու համար, քանի որ պարկեշտ է։ Ես անպարկեշտ եմ. ամուսին չունեմ և ապրում եմ ուրիշ տղամարդկանց հաշվին։ ՀԱՐՈՒՍՏ տղամարդկանց հաշվին, աղջիկներ։ Եվ գիտե՞ք, ես ինձ կատարյալ երջանիկ եմ զգում։ Ոչ մի տղամարդ չի փորձի ինձ հետ խաղեր խաղալ, որովհետև գիտի, եթե մի բան այնպես չեղավ, դռան տեղը ցույց կտամ։ Եվ նա կգնա։ Պատկերացնում եք, տղամարդը, որն ինձ ըստ պահանջի պահում է, չի սկսի բղավել ինձ վրա, չի ապտակի։ Այլ պարզապես կգնա։ Իսկ նրա տեղում ուրիշը կհայտնվի։ Ես գիտեմ, թե հիմա ինձ ինչ բառերով կբնութագրեք։ Դա կոպիտ է աղջիկներ։ Մեր օրերում կանայք իրենց այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որ ուզում ես փակել ականջներդ, իսկ հետո էլ բողոքում են, որ տղամարդիկ իրենց չեն վերաբերվում որպես երկնային էակների։ Դե ուրեմն իմացեք. ինձ տղամարդիկ են պահում և ես հպարտանում եմ դրանով։ Դարեր ի վեր կանայք ապրել են տղամարդկանց հաշվին։ Արևելյան երկրներում մինչ օրս էլ կնոջը որպես թանկարժեք իր են վերաբերվում։ Նրանց միակ գործը երեխաներ ունենալն է և տղամարդուն հաճույք պատճառելը։ 

Ես դեռ դպրոցական տարիքից էի որոշել, որ ապրել այնպես, ինչպես մայրս է ապրում՝ երեք տեղ աշխատելով, որ կարողանաս պահել երեխաներիդ և ալկոհոլիկ ամուսնուդ: Այդպես ես հաստատ երբեք չեմ ապրելու։ Ես գեղեցիկ եմ, խելացի եմ, և քանի դեռ այս ամենը չի կորել, ես պետք է դրանցից օգտվեմ։ Առաջին սիրեկանիս 18 տարեկանում ունեցա։ Նա մի երեսուն տարով մեծ էր ինձանից։ Նա բարձրաստիճան պաշտոնյա էր, տանը փնթփնթան կինն էր նրան սպասում և երես առած երեխաները, որոնք ինձանից մեծ էին։ Ես նրա համար կարծես մի կում մաքուր օդ լինեի։ 

Եթե հիմա մտածում եք, որ մանկահասակ պոռնիկը անմիջապես թռել է տարիքով տղամարդու անկողինը, չարաչար սխալվում եք։ Ես այնպես արեցի, որ նա փորձում էր հասնել ինձ։ Խելացի կինը կարողանում է ստիպել, որ տղամարդը պայքարի իր համար։ Եվ առաջին սեքսը տեղի ունեցավ այն բնակարանում, որը սիրեկանս առավ ինձ համար։ Մետաքսե սավանների վրա և ոչ թե քռչոտ հյուրանոցում։ Մենք միասին մնացինք ութ տարի։ Եվ դրանք նրա կյանքի ամենաերջանիկ տարիներն էին, որովհետև ես տալիս էի նրան այն, ինչ չէր տալիս կինը, չէին տվել նախորդ սիրուհիները. քնքշանք, ըմբռնում, հանգստություն։ Հետո իմ առաջին տղամարդը ինֆարկտից մահացավ։ Բայց հայտնվեցին ուրիշները։ Ես, մինչ առաջինի հետ էի, բարձրագույն կրթություն ստացա։ Ոչ թե նրա համար, որ հետո աշխատեմ, այլ ինտելեկտս բարձրացնելու համար։ Կրկնում եմ. իսկական հաջողակ տղամարդիկ իրենց կողքին խելացի կին են ուզում տեսնել, այլ ոչ թե գեղեցիկ հիմարիկների։ 4/15/2019 Ես անպարկեշտ եմ և ապրում եմ հարուստ տղամարդկանց հաշվին… 

Եվ իմ կյանքն ինձ լրիվ բավարարում է։ Ես չեմ լարվում աշխատավայրում, սպորտով եմ զբաղվում, առողջ ապրելակերպ եմ վարում, նյարդերս առողջ են։ Ես որոշակի կապիտալ ունեմ, որ հավաքել եմ այս ընթացքում։ Եվ համոզված եմ, որ այս բոնուսներն ունենալով, երբեք մենակ չեմ մնա։ Իսկ հիմա ինքներդ որոշեք, թե ում վիճակն է ավելի լավ։ Լինել պարկեշտ, բայց կյանքից քշված կին, ինչպիսին դուք եք, թե անպարկեշտ, տղամարդկանց հաշվին ապրող երջանիկ կին, ինչպիսին ես եմ։

Հաջողություն բոլորիդ»։

դիտվել է 2874 անգամ
Լրահոս
Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը"
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am