Հայ-ռուսական հարաբերությունները քայլ-քայլ առ քանդվում են

Հայ-ռուսական հարաբերությունները կրկին հերթական փորձությունն են ապրում: Օրեր առաջ հայաստանյան կայքերից մեկը տեղեկություն էր տարածել այն մասին, թե Պաշտպանության, անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է՝ «Հոկտեմբերի 27»-ի գործը պատվիրատուների մասով բացահայտված է․ դա արել են ռուսական հատուկ ծառայությունները՝ Պուտինի հրահանգով: Որոշ ժամանակ այս տեղեկությունները կայքից կայք էին տարածվում, իսկ իշխանական թեևը շարունակում էր համառորեն լռել:

Նախօրեին վերջապես Անդրանիկ Քոչարյանը «սուտ ու անհեթեթ» է որակել այդ տեղեկությունը. «Այդպիսի անհեթեթ բան պետական կառույցները երբևիցե իրենց թույլ տալ չեն կարող, որովհետև ո՛չ քննությունն է ավարտել 27-ի հետ կապված, ո՛չ էլ կարելի է նախաքննական մարմնի նյութերի արանքում այդպիսի ենթադրություն որևէ մեկը կարողանա իրեն անել», - «Ազատության» հետ զրույցում ասել է նա: Պաշտպանության, անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ սկզբում այդ ապատեղեկատվությանը, որ նրա խոսքով տարածում էր «7or.am» կայքը, շատ լուրջ չի վերաբերվել, մինչև որ դրանք վերահրապարակվեցին նաև ադրբեջանական լրատվամիջոցներում։ Այդ ամենը Անդրանիկ Քոչարյանը համարում է սադրանք՝ ուղղված հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները փչացնելուն: Վստահ է՝ դա չի ստացվելու․ - «Ու չի ստացվի այն պարզ պատճառով, որ մեր երկիրը շատ լավ հասկանում է անվտանգության առումով դրա կարևորությունը: Ինչ վերաբերում է հիմքեր լինելուն, այս պահին որևէ հիմք պարզապես գոյություն չունի որևէ մեկի կողմից նման անհեթեթ եզրակացություն անելու համար»:

Պաշտոնական Մոսկվայից որևէ արձագանք չկա, սակայն խորհրդարանական հանձնաժողովի նախագահը շեշտեց՝ չէր ուզենա որևէ կասկած անգամ առաջանար երկու երկրների հարաբերություններում․ - «Պաշտոնական Մոսկվան, համոզված եմ, շատ լավ կարողանում է ֆիլտրել՝ որտեղ է ճիշտ, որտեղ է ֆեյք և որտեղ են խաղերը կազմակերպվում»: Քոչարյանն ասել է՝ սպասում է, որ իր խոսքով՝ ապատեղեկատվությունը հրապարակած կայքը հիմնավորի, թե որտեղից է ստացել այդ տեղեկությունը, եթե ոչ՝ պատկան մարմինները պիտի ուսումնասիրություն սկսեն․ - «Եվ եթե այդ հայտարարություն անողները կան, թող բարի լինեն՝ հրապարակային ներկայացնեն դրա որևէ ապացույց»:

Մինչդեռ «7or.am» կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանի փոխանցմամբ՝ տեղեկության սկզբնաղբյուրն իրենք չեն․ «Լուրը մենք վերցրել ենք համացանցից, և քանի որ երկար ժամանակ արձագանք չկար դրան, որոշել ենք անդրադառնալ: Եթե ինչ֊որ հերքման խնդիր լիներ, Անդրանիկ Քոչարյանը պիտի ավելի վաղ հերքմամբ հանդես գար, ոչ թե հիմա։ Եթե հերքում չի եղել, մենք էլ վերցրել ենք և անդրադարձել ենք այդ թեմային»:
Միջադեպը, եթե, իհարկե, այն կարելի է միջադեպ անվանել, խիստ վտանգավոր է հայ-ռուսական, առանց այն էլ, ոչ այնքան բարվոք հարաբերությունների համար:

Հիմա Անդրանիկ Քոչարյանն անցել է ակտիվ պաշտպանություն, սակայն արդյո՞ք սա է միակ «առիթը»: Ընդամենը օրեր առաջ իշխող ուժի մեկ այլ պատգամավոր էր հրապարակային մեկ այլ «ուշագրավ» հայտարարություն էր արել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի` 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ժամանակ բարձրացրել է մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման հարցը։

«Միջազգային հեռուստաալիքների` «Միր», «ОРТ» և «Росcия 1»–ի որոշ ծրագրերում քաղաքական կոչեր են հնչում։ Հնարավոր է արդյո՞ք սահմանափակել կամ անջատել այդ ալիքների հեռարձակումը հակահայկական, հայատյացություն ներշնչող հաղորդումների ցուցադրման ժամանակահատվածում»,– հարցրել էր պատգամավորը, նշելով, որ սա կարևոր քաղաքական հարց է։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն իր հերթին նշել էր, որ դա քաղաքական հարց է, և ասել, որ ինքը բազմիցս ստացել է հարցեր այդ թեմայով, որոնցում որպես օրինակ նշվել են Ուկրաինան և Վրաստանը։ «Մենք պետք է գիտակցենք գինը։ Ուկրաինան զրկվել է ինչ–որ բանից` տարածքներից, Մոլդովան և Վրաստանը` նույնպես։ Այս օրինակները մեզ մի բերեք։ Մենք ունենք լրջագույն խնդիր, և, հավանաբար, այդ ծրագրերի պահպանումը և ստատուս քվոն չարյաց փոքրագույնն են»,– ասաց նա։ Հակոբյանը նշել էր, որ այդ հարցը տվյալ պահին առաջնահերթ օրակարգում չէ, բայց համաձայնել էր, որ գոյություն ունի Հայաստանի տեղեկատվական անվտանգության որոշակի սպառնալիք։

Հայաստանն, այսպիսով, մտել էլ չափազանց վտանգավոր մի փուլ: Մի կողմից իշխող քաղաքական ուժը՝ Փաշինյանի գլխավորությամբ ռևերանսներ է անում դեպի Ռուսաստան, հավատարմության երդումներ է տալիս, մյուս կողմից սակայն, իշխանական թևերից որոշ «խայթոցներով» ապացուցվում են, որ ձգտում են Ռուսաստանին «բան հասկացնել»:

Դեռ անցյալ տարի մարտին, մինչև Փաշինյանի «հեղափոխությունը» նա անձամբ մեկ այլ հայտարարությամբ Ռուսաստանին ուղղված մեկ այլ ուշագրավ հայտարարություն էր արել:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն 2018թ. մարտի վերջերին «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ–ի «Հարթակ» ծրագրի շրջանակում պատասխանել է երիտասարդների հարցերին։ Հավաքվածներից մեկը մեկնաբանություն խնդրեց ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ: «Ես այն ժամանակ էլ նշել եմ, որ ապրիլյան պատերազմը Ռուսաստանի կողմից էր հրահրված, որ Ադրբեջանը ԵԱՏՄ կազմ մտնի, իմ կարծիքով սցենարն այդպիսին էր»,- ասել էր պատգամավոր Փաշինյանը:

Հայաստան-Ռուսաստան գրեթե մեկամյա անորոշ հարաբերությունների ծիրում մնում է պակաս լրացուցիչ լարվածությունը: Ի դեպ, Ադրբեջանում էլ «սրտատրոփ» նման գործընթացների են սպասում:

Ի դեպ, օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին պարգևատրել է Ադրբեջանի «Դոստլուգ» շքանշանով: Վալենտինա Մատվիենկոն այս շքանշանով պարգևատրվել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության և փոխադարձ կապերի ամրապնդման գործում հատուկ վաստակի համար։ Հիշեցնենք, որ Մատվիենկոն օրերս ղարաբաղյան թեմայով էլ հայտարարություններ արեց Բաքվում: Մատվիենկոն Բաքվում անդրադարձել էր ապրիլի 15-ին կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը՝ նշելով․ - «Քայլ առ քայլ, միասին կկարողանանք հասնել փոխզիջման, առաջ գնալ և լուծում գտնել»:

Կարելի է պատկերացնել, թե ինչ է արժեցել Մատվիենկոյին ադրբեջանական «դաշտ» տեղափոխելը: Ադրբեջանի իշխանությունները նման հարցերում բավական շռայլ են սովորաբար: Մատվիենկոն ի դեպ, ռուսաստանցի ազդեցիկ քաղաքական գործիչներից է, նույնիսկ խոսակցություններ են շրջանառվում, որ Պուտինը լրջորեն մտածում է Մատվիենկոյին իր իրավահաջորդ դարձնելու ուղղությամբ:

Ի դեպ, Մատվիենկոն Հայաստանի նախկին իշխանությունների հետ ունեցել է բավական տպավորիչ կապեր, ինչը չի կարելի ասել այժմյան իշխանությունների մասին:

Եվ առհասարակ, հիմա ի՞նչ կապեր են հաստատում գործող իշխանությունները Ռուսաստանի ազդեցիկ գործիչների հետ: Նրանք բարձրագույն իշխանությունների հետ են լեզու գտնում, եղածն էլ կամաց-կամաց փլուզվում է:

Թամար Բագրատունի

դիտվել է 4929 անգամ
Լրահոս
Արցախում հակառակորդն ԱԹՍ֊ով հետապնդել է լրագրողների խմբին (video) Ինչ է հուշում ռազմական դրությունը Ադրբեջանա-թուրքական պարտադրված պատերազմին ինչպե՞ս արձագանքեց աշխարհը «Անհրաժեշտության դեպքում Պուտինը կխոսի Ադրբեջանի ղեկավարության հետ»․ Պեսկով Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով. վարչապետը փակագծեր է բացում (Տեսանյութ) Իրավիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո. Սամվել Բաբայան Հայկական կողմը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական կողմի զինտեխնիկայի հերթական խոցումներից. video Լավ ենք անում, երբ պետք լինի «Իսկանդերը» գործի կդնենք. Անդրանիկ Քոչարյան (video) Ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները զարգացնելու համար. ՊԲ հրամանատար Տանկային մարտում հակառակորդը կորցրել է տասը միավոր զրահատեխնիկա. video Առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ և չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը. հայտարարություն Աննա Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ /տեսաշար/ «Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հպարտության են արժանի». Սամվել Կարապետյան Այսօրվա նիստում ՍԴ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրում չի կատարվել, ընտրություն տեղի չի ունեցել․ հայտարարություն Կամիկաձե-ԱԹՍ՝ Մարտակերտի վրա. Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է տարածել ՄԻԵԴ-ը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի դիմումը Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան. ԱԳՆ հայտարարությունը Արթուր Վանեցյանի՝ սահման մեկնելու միտքը մեծ արձագանք է ստացել, սակայն անհրաժեշտ է գործել հայտարարված ռազմական դրության կանոնների սահմաններում Մեդվեդևը հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում՝ տարածաշրջանային աղետից խուսափելու համար Պահի լրջությունը. պատերազմ ենք մղում Թուրքիայի դեմ, կանգնած ենք մեծ վտանգի առաջ. Արամ Սարգսյան (video) Թուրքիան եւ Իսրաելը Վրաստանի օդային տարածքով Ադրբեջանին անընդհատ սպառազինություններ են մատակարարում. Ճաղարյան Ադրբեջանի հարձակումը Արցախի դեմ խախտում է մարդասիրական իրավունքի բոլոր նորմերն ու միջազգային արժեքները․ հայտարարություն Հրետանու կիրառության, կրակի խտությունն աննախադեպ է. մերոնք փայլում են իրենց գրագիտությամբ. Արծրուն Հովհաննիսյան «Հայկական ոգին անպարտելի է». Սաթի Սպիվակովա Ազգային ժողովի՝ միջազգային հանրությանն ուղղված հայտարարության ամբողջական տեքստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 19։30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կկայանա «Կոմիտասին 151» խորագրով համերգ՝ նվիրված հայ երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին։ Համերգին հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։ Հարգելի գործընկերներ, Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին Վարդապետի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը և մի խումբ մտավորականներ ծաղիկներ կխոնարհեն Կոմիտասի շիրմին։ Կմատուցվի հոգեհանգստի կարգ։ Կոմիտասի 151-ամյակի առիթով թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում տեղի կունենա Հրաչ Քեշիշյանի «ԱՆՈՒՇ. ԱՆԱՎԱՐՏ ՕՊԵՐԱ» ֆիլմի պրեմիերան։ Վավերագրական-խաղարկային ֆիլմը պատմում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործական համատեղ աշխատանքի՝ «ԱՆՈՒՇ» օպերայի մասին: Միջոցառումը կանցկացվի հետ... Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռեֆորմիստական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը: ԹԵՄԱ՝ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում. ներքին և արտաքին սպառնալիքները: Սեպտեմբերի 25-ին ժամը 13.00 Աղաբաբյանս հյուրանոցում (Նազարբեկյան թաղամաս (Հյուսիս-Արևմտյան Գ-3 թաղամաս), 25/5 շենք, հեռ. 098(043) 50 93 50) տեղի կունենա Գինեսի քառակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի և Դյուցազնագրքի հանձնաժողովի նախագահ պարոն Վարդան Թովմասյանի ասուլիսը: Թեմա՝ աշխարհում առաջին անգամ հենց Ռոմանը մեկ րոպեում կատարել է պտտաձողի վրա գոտկատեղի շուրջ 38 ետ պտույտներ և սահմանել Գինեսի ռեկորդների գիրքի պատմության մեջ առաջին նմանօրինակ ռեկորդը: Հավաստագիրն արդեն Հայաստանում է: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի ասուլիսը: Թեմա- Ուսուցիչների թեստավորման գործընթաց, հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը: Հարգելի գործընկերներ. Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեմա՝Վարկեր և կորոնավիրուս: Ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub