ԱՄՆ-ի գաղտնիքները պայթեցնողը. Մարդ, որ փոխեց աշխարհը

Լոնդոնի ոստիկանությունը ապրիլի 11-ին ձերբակալեց WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Էկվադորի իշխանություններն հրաժարվեցին նրան քաղաքական ապաստան տրամադրել:

Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերին Ասանժը ձերբակալվել էր լոնդոնյան ոստիկանության կողմից, երբ ինքնակամ ներկայացել էր ոստիկանական բաժանմունք, սակայն 9 օր անց Լոնդոնի Բարձր դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել: 2012-ից, երբ բրիտանական դատարանը որոշել է նրան ձերբակալել և արտահանձնել Շվեդիայի իշխանություններին, Ասանժը թաքնվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Սկանդալային կայքի հիմնադիրը չէր լքում դեսպանատան տարածքը, քանի որ ուժի մեջ էր բրիտանական ոստիկանության կողմից նրան ձերբակալելու որոշումը՝ դատարանին չենթարկվելու համար:

Շվեդական դատախազությունը դեռ 2010-ին բռնաբարության մեղադրանք էր առաջադրել Ավստրալիայի քաղաքացի Ջուլիան Ասանժին, ով, սակայն, կտրականապես հերքում է իրեն ներկայացվող մեղադրանքը` պնդելով, որ իր դեմ ճնշումների պատճառը ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի աղմկահարույց նամակագրության հրապարակումն էր: 2017թ. Շվեդիայի դատախազությունը կարճել էր Ասանժի դեմ քրեական գործը՝ «քանի դեռ անհնար էր ապահովել Ասանժի ներկայությունը Շվեդիայում»: Շվեդիայի դատախազությունը հայտարարել էր, որ նրա անմեղությունն ապացուցված չէ, և քննությունը կարող է վերսկսվել ցանկացած ժամանակ՝ մինչև 2020 թվականը:

Վաշինգտոնը պահանջում է նրան արտահանձնել ԱՄՆ-ի իրավապահներին: Ձերբակալելուց մի քանի ժամ անց ոստիկանները նրան տարան Վեսթմինսթերի դատարան: Դատարանն Ասանժին մեղավոր ճանաչեց գրավի դիմաց ազատ արձակելու պայմանները խախտելու մեջ, որը տեղի է ունեցել 7 տարի առաջ՝ 2012-ին, երբ բրիտանական դատարանը որոշել էր նրան ձերբակալել և արտահանձնել Շվեդիայի իշխանություններին: Ասանժը, ով գրավի դիմաց ազատ էր արձակվել, թաքնվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը և մինչև այսօր գտնվում էր այնտեղ:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 2-ին: Դատարանը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները մինչև հունիսի 12-ը պետք է ներկայացնեն Ասանժին արտահանձնելու փաստաթղթերը: ԱՄՆ դատախազությունը հայտարարել է, որ Ասանժին մեղադրանք է առաջադրվել 2010-ին դավադրությամբ կառավարական հաստատությունների համակարգիչներ մուտք գործելու փորձերի մեջ: Ըստ մեղադրանքի, գաղտնի նյութեր ձեռք բերելու նպատակով հաքերային հարձակումները նա կատարել է բանակի հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մենինգի հետ:
Wikileaks-ի հիմնադիր, 47֊ամյա Ջուլիան Ասանժը 2012 թվականից գտնվում էր Լոնդոնում Էդվադորի դեսպանատանը: Էկվադորը, 7 տարի պահելով նրան, հրաժարվեց ապաստան տրամադրել: Էկվադորի նախագահ Լենին Մորենոն թվիթերյան տեսաուղերձում ասել է, թե Ասանժը բազմիցս խախտել է միջազգային կոնվենցիաները, անհարգալից վերաբերմունք է դրսևորել Էկվադորում իրեն բարեկամ կազմակերպությունների հանդեպ և այդ ամենը հանգեցրել է մի իրավիճակի, երբ նրան ապաստան տրամադրելը անընդունելի է և անհնարին: Էկվադորի արտգործնախարարությունը հայտնել է, որ Ասանժին զրկել է քաղաքացիությունից:

Wikileaks-ի թվիթերի էջում ասվում է, որ Էկվադորը անօրինական գործել՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ողջունել է Ասանժի ձերբակալումը: - «Միացյալ Թագավորությունում ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել», - հայտարարել է Մեյը: Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան դատապարտել է Ասանժի ձերբակալումը: Ֆեյսբուքի իր էջում Զախարովան գրել է․ - «Դեմոկրատիայի ձեռքը սեղմում է ազատության կոկորդը»:

Ավելի վաղ Wikileaks-ի հիմնադիրը պնդել է, թե իր դեմ հետապնդումները քաղաքական բնույթ են կրում և կապված են 2010-ին դիվանագիտական և զինվորական հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակման հետ: Էկվադորի նախագահ Լենին Մորենոն ասել է, թե Բրիտանիայի իշխանությունները խոստացել են Ասանժին չարտահանձնել մի երկրի, որտեղ նրան կարող է մահապատիժ սպառնալ: ԱՄՆ-ի դատախազության՝ այսօր հրապարակված մեղադրանքով Ասանժին 5 տարվա ազատազրկում է սպառում:

Լոնդոնում ձերբակալված Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը տեղափոխվել է Բելմարշի՝ առավել վտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտ: Կալանքի ընթացքում սպասվում է, որ կհրապարակվի արդարադատության խոչընդոտելու գործով վճիռը, ինչպես նաև կորոշվի՝ արդյոք ավստրալացուն ԱՄՆ-ին կարտահանձնեն, թե ոչ: Պաշտպանական կողմը պնդում է, որ Ասանժին արտահանձնել չի կարելի: Փաստաբանները կարծում են, որ Wikileaks-ի հիմնադիրը հետապնդվում է ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերը հրապարակելու համար, ու սա վտանգավոր նախադեպ է Միացյալ Նահանգների մասին գրող լրագրողների համար:
Ասանժի գործին հետևում է նաև ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը: Wikileaks-ի հիմնադրին աջակցող լայնածավալ արշավ է սկսվել աշխարհում, որին միացել են նաև Գերմանիան և Ֆրանսիան:

Դեռ ձերբակալությունից օրեր առաջ Ասանժը հայտարարել էր, որ մահացու սպառնալիքի տակ է գտնվում: Նա նշել է, որ նա 2018 թվականի վերջում մահացու վտանգի մեջ է եղել, սակայն իր ելույթի տեքստը հրապարակվել է ապրիլի 8-ին: Ջուլիան Ասանժն ասել է, որ ինչ-որ մեկը փորձել է ներթափանցել դեսպանատուն, որտեղ ինքը բնակվում է: «Ինձ սպանություն է սպառնում: Սա կատակ չէ», - ասել է Ասանժը: Նա նաև խոստովանել է, որ բրիտանական կողմը ծախսել է ավելի քան 20 մլն դոլար դեսպանատան շենքը գրոհելու համար:

WikiLeaks-ի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժը ձերբակալվել է Միացյալ Նահանգների՝ արտահանձման վերաբերյալ հայտի հիման վրա, ի վերջո խոստովանեց Սքոթլանդ Յարդի մամուլի ծառայությունը: «47-ամյա Ջուլիան Ասանժը ձերբակալվել է ԱՄՆ-ի անունից՝ Լոնդոնի ոստիկանության կենտրոնական բաժանմունք ժամանելուց հետո», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բազմաթիվ պետությունների և ԱՄՆ-ի գործերի ու բանակցությունների վերաբերյալ միլիոնավոր փակ փաստաթղթեր Վիքլիլիքսի միջոցով հասանելի դարձան: Ինչպես ասում են՝ «գրչի մեկ հարվածով» աշխարհի համար բացահայտվեց ամերիկյան քաղաքականության ողջ էությունը, բազմաթիվ երկրներում տարվող քաղաքականությունը, պատերազմների «հիմնավորումներն» ու այլն:

Դեռ 2012թ. Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբից «Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլան Ասանժը, հանդես գալով դեսպանատան շենքի մոտակայքում հավաքված մի քանի տասնյակ աջակիցների առջև, խոստացավ, որ 2013-ին կայքում կհրապարակվեն միլիոնավոր փաստաթղթեր, որոնք ըստ նրա՝ «ազդեցություն կգործեն աշխարհի յուրաքանչյուր պետության վրա»: Իր խոսքում «Վիքիլիքս»-ի հիմնադիրն ասաց, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը «Վիքիլիքս»-ի գոյությունը «շարունակվող հանցագործություն» է համարում: «Քանի դեռ վիճակն այսպիսին է, և քանի դեռ իմ երկրի կառավարությունը չի պաշտպանում լրագրության ազատությունն ու «Վիքիլիքս»-ի հրապարակումը, ես պետք է մնամ այստեղ: Դուռը սակայն բաց է, և այն միշտ է բաց եղել բոլորի համար, ով ցանկանում է, օգտագործելով ստանդարտ ընթացակարգերը, խոսել ինձ հետ կամ ապահովել իմ ապահով տեղաշարժը», - ասել էր Ասանժը: Իր խոսքում Ասանժը գովասանքի խոսքեր է ուղղել նաև ամբողջ աշխարհում ձերբակալությունները լուսաբանող լրագրողներին: «Ամեն ինչը սկսվում է ճշմարտությունը բացահայտելուց: Մեր քաղաքակրթությունը հզոր է այնքանով, որքանով ճշմարիտ են իր գաղափարները»- ասել էր «Վիքիլիքս»-ի հիմնադիրը:

2012թ. ամռանը Էկվադորի ԱԳ նախարարի համաձայն, Ասանժին քաղաքացիական ապաստան տրամադրելու մասին որոշումը կայացվել է՝ ելնելով վերջինիս անվտանգության և իրավունքների խախտման մտավախությունից Էկվադորի իշխանությունները քաղաքացիական ապաստան էին տրամադրել «Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին՝ խորացնելով Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերություններում ստեղծված փակուղային վիճակը: Մեծ Բրիտանիայի իշխանությունները զգուշացրել էին, որ կարող են զրկել Լոնդոնում Էկվադորի դեսպանությունը դիվանագիտական կարգավիճակից՝ «Վիքիլիքս»-ի հիմնադրին Շվեդիային փոխանցելու նպատակով:

Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինոն ասել էր, թե Ասանժին քաղաքացիական ապաստան տրամադրելու որոշումը կայացվել է՝ ելնելով վերջինիս անվտանգության և իրավունքների խախտման մտավախությունից. «Ասանժին քաղաքացիական ապաստան տրամադրելու մասին Էկվադորի որոշումը կարող է նոր շունչ հաղորդել միջազգային «հեռուստասերիալին», որը սկսվել է այն ժամանակ, երբ Ասանժն առաջացրել է Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների զայրույթը՝ «Վիքիլիքս» կայքում հրապարակելով ԱՄՆ-ի դիվանագիտական գաղտնի փաստաթղթերը»:

Ի՞նչ է սպասում Ասանժին: Կարտահանձնե՞ն նրան ԱՄՆ, թե՞ ոչ: Եթե ոչ, ի՞նչ է սպասում նրան Մեծ Բրիտանիայում: Եթե այո՝ կարտահանձնեն, ի՞նչ է սպասում նրան ամերիկյան բանտերում... Մի մարդու ճակատագիր, որը փոխեց աշխարհը՝ ամերիկյան քաղաքականության նկատմամբ վերաբերմունք առաջացնելով, բացելով շատերի աչքերը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2786 անգամ
Լրահոս
ԱՄՆ հետախուզությունը 2019թ. նոյեմբերից գիտեր սպառնալիքի մասին. Իրանի նկատմամբ դաժանությունը շարունակվում է 2016թ.-ի ապրիլյան պայթյունը սպասելի էր. դատարկ են այն խոսակցությունները, որ մենք պատրաստ չենք եղել. Դավիթ Ջամալյան (video) Նիկոլ Փաշինյան, ոչ ավել, ոչ պակաս հայտարարում եք՝ մետաղական ջարդոն է գնել երկիրը,ինչու՞ եք հակառակորդին ինֆորմացիա տալիս. Դավիթ Ջամալյան (video) Ահազանգ սպառողներից. օնլայն առաքումների ժամանակ հաճախ ժամկետանց սնունդ են առաքում.Մելիտա Հակոբյան (video) Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը խոցելի է դարձնում Նիկոլ Փաշինյանին. Դավիթ Ջամալյան (video) Դիմում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին. ու՞մ կողքն եք ասում համախմբվենք, սրա՞նց, որ գյուղացու հերն անիծել են. Տիգրան Եղոյան (video) Կորոնավիրուսը դուրս է եկել վերահսկողությունից. Արսեն Թորոսյան (video) Նիկոլ Փաշինյան,հերի՛ք է վիրավորեք գյուղացուն. գյուղացին ձեռքերի վրա Ձեզ բերեց, ձեռքերի վրա էլ կտանի քաղաքական աղբանոց.ֆերմեր (video) Էս ինչ վիճակի մեջ եք մեր ազգին գցել, մենք ժանտախտ ենք հաղթահարել. Մելիտա Հակոբյան (video) Էս ինչ վիճակի մեջ եք մեր ազգին գցել, մենք ժանտախտ ենք հաղթահարել. Մելիտա Հակոբյան (video) Նախկին կյանքին դեռ երկար ժամանակ վերադարձ չի լինի. Արսեն Թորոսյան (video) Տնօրենի կեղտոտ խաղերի միջոցով՝ «Յուքոմը» փորձում են տանել սննկացման Որդեգրման ենթակա երեխաների քանակը Այսօր 2,307 մարդ ստացել է իրեն հասանելիք աջակցությունը. Զարուհի Բաթոյան Շտապ ազատել․Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարություն կոչվածը նստած է ոչ միայն Քոչարյանի, այլև՝ հայ ժողովրդի վրա․ Ռազմիկ Դավոյան Ով է կառավարության «ասիչը»՝ Արսեն Թորոսյանը, թե՞ Նիկոլ Փաշինյանը Դոլարի կուրսը՝ հանուն գազի թանկացման Ի՞նչ եղավ էն հեռախոսով տեղորոշման ու զանգերի ֆիքսացիայի նախագիծը Ի՞նչ «հասկացրեց» Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին ու Ռոբերտ Քոչարյանին․ Բորիս Մուրազի. անոնս Ավելի լավ չէ՞ր այս կառավարության փոխարեն արհեստական բանականությամբ ռոբոտներ ընտրեիք Կառավարությանը փող է պետք, կմտնեն ընտանիքներ Տպավորություն ունեմ, որ ականատես ենք իշխանության ամենաբարձր էշելոններում разброд и шатания-ի Ստացվում է, որ Թորոսյան Արսենի ձեռքը մի ամբողջ երկիր կրակն է ընկել Նորից պարգեւավճարների մասին Առաջարկում եմ չհապաղել ու առաջիկայում նիստի օրակարգ մտցնել այս նոր սերնդի հրապարակը «Հեղափոխության Հրապարակ» անվանակոչելու նախագիծ»
Ամենաընթերցվածները
Շուտով
BBC-ի արաբական ծառայության ղեկավար Էդմոնդ Սաբելլան կանցկացնի վեբինար բջջային լրագրության թեմայով:  Այն տեղի կունենա ապրիլի 11-ին, Հայաստանի ժամանակով՝ ժամը 14:00֊ին: Վեբինարն անցկացվելու է Zoom տեսազանգերի իրականցման ծրագրի/հավելվածի միջոցով։  Գրանցվելու համար անցեք այս հղումով՝ https://zoom.us/webinar/regist... Ապրիլի 10-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեման՝ «Ինչու՞ է Մասիս Մայիլյանը դիմում բոյկոտի (սոցհարցումների տվյալների հիման վրա)»: Ասուլիսը կհեռարձակվի ուղիղ եթերով: Ապրիլի 9-ին, ժամը՝13:00-ին, «Հոդված 3» ակումբը ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով կազմակերպում է քննարկում «Հայ-ռուսական «գազային» թնջուկը. ի՞նչ ավարտ կունենան բանակցությունները» թեմայով: Քննարկումը հասանելի է այստեղ՝ https://www.facebook.com/article3club/live/: Հանդիպման աշխատանքային լեզուներն են՝ հայերենն ու ռուսերենը։ Բանախոսներն են. ՍԵՐԳԵՅ ԱՂԻՆՅԱՆ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆ, Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ ԻԳՈՐ ՅՈՒՇԿ... Ապրիլի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձգձգվող դատավարությունը և դատավորի անհետացումը: Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը և ռադիոն ապրիլի 10-ին, ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով) մուլտիմեդիա լրագրության վեբինար կանցկացնի, որին կմասնակցեն հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ Ապրիլի 9-ին՝ ժամը 13:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «ՔԿՀ-ները պատրաստ չէի՞ն կորոնավիրուսի տարածմանը․ դիտորդական խումբն ու նախարարությունը հակասում են միմյանց» թեմայով: Բանախոսներ՝ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Հասմիկ Հարությունյան՝ Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Ռոբերտ Ռևազյան՝ Դիտորդական խմբի անդամ  Նարե Հովհաննիսյան՝ Դիտ... Ապրիլի 9-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ 334 սրահում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կանցկացվի «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ իրավիճակի պայմաններում» թեմայով հեռավար քննարկում Ապրիլի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ ԿԱՀԿ-ի անասնաբուժական ծառայությունների որակի գծով միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը և բժիշկ Կ. Կիրակոսյանը: Թեմա` համաճարակային իրավիճակի մութ կողմերը Ապրիլի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են մեդիափորձագետ Կարեն Քոչարյանը և բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը: Թեմա` Վարչապետ Փաշինյանի վերջին ասուլիսը` ուղիղ եթերները, ինչպես են գնահատում նրա կողմից հնչեցված հայտարարությունները, տնտեսական վիճակը կորոնավիրուսի պայմաններում: Ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանններ Հայկ Ալումյանը և Արամ Վարդանյանը: Թեմա` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Քոչարյանի դատական գործ` անընհադ ձգձգվող նիստեր, դատավորի նիստին չներկայանալը: