Ականատեսները նկարահանել են ինքնաթիռի աղետը. կան զոհեր
Նեպալի Լուկլա քաղաքի օդանավակայանում աղետի է ենթարկվել թեթևշարժիչանի ուղևորատար ինքնաթիռը: Ինչպես հայտնում են ականատեսները, ինքնաթիռը կորցրել է կառավարումն ու բախվել օդանավակայանում կայանած 2 ուղղաթիռների: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 3-ի՝ օդաչուն, տեխնիկն ու ոստիկանն, ով գտնվել է ուղղաթիռների մոտ: Կա 2 տուժած: