Հայտնաբերվեց Վանաձորում ավազակային հարձակում կատարողը, ով համաներմամբ ազատ էր արձակվել

Լոռու մարզում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչ, 22-ամյա Դավիթ Ներկարարյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ Դ. Ներկարարյանը ապրիլի 13-ին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում իր կողմից վարվող «Opel Astra» մակնիշի 34 ZL 411 համարանիշի ավտոմեքենայով՝ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի վրա գործող «Սուրեն Պարանյան» անհատ ձեռներեցին պատկանող բենզալցակայանում, ավտոմեքենան իբրև լիցքավորելու նպատակով կայանել է լցակայանի տարածքում, որի ժամանակ Դ. Ներկարարյանը դուրս գալով ավտոմեքենայից, քիչ հեռվում սպասել է, երբ լիցքավորող, Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ, 22-ամյա Սերգեյ Հովսեփյանը մոտեցել է իրեն, Դ. Ներկարարյանը դանակը ձեռքին թիկունքից հարձակվել ու դանակը սեղմել է Ս. Հովսեփյանի կոկորդին: Որից հետո դանակի սպառնալիքի ներքո նրան մտցրել է լցակայանի հանգստի սենյակ ու այնտեղից հափշտակել 165 000 ընդհանուր արժողությամբ «Samsung Galaxy A3» մոդելի բջջային հեռախոս և 30 000 դրամ, այնուհետև դիմել փախուստի:

Դ. Ներկարարյանը նշված հանցագործությունը կատարելու ժամանակ նախնական համաձայնության է եկել Վանաձոր քաղաքի բակիչ, 35-ամյա Սարգիս Մարկոսյանի հետ, ով տաքսու վարորդ է, ու կատարել են իրենց սև գործը: Դ. Ներկարարյանը նախկինում դատապարտված է եղել ՀՀ քր-օր-ի 11 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով և 2018թ. նոյեմբերին համաներմամբ ազատ է արձակվել:

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am