«Հնարավոր է, Հանրապետականի ժամանակ էլ է տրանսգենդեր խոսել».Իմ քայլի պատգամավորը կասկածներ ունի

Հարցազրույց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:/Մաս 2-րդ/

-Լինելը մի բան է,բարձր ամբիոնից ելույթ ունենալը՝այլ: 

-Առաջիկա 10-15 տարիների ընթացքում այդ օրենքների ընդունումը մեզ չի սպառնում:

-Եթե նման օրենք բերեն,բարձր ամբոնից ասելու՞ եք ՝ես դեմ եմ սրան: Ձեր թիմն էլ իրեն այդպես կպահի՞:

-Ես գիտեմ,որ մեր հասարակության մեջ մեծ թիվ չեն կազմում և այդ ակտիվ մասսան նպատակ է հետապնդում ճնշված վիճակի մեջ դնել,որ գնան Եվրոպա:

-Ձեր թիմի հետ կապված վստահություն ունե՞ք:

-Հարցը քննարկաման առարկա չենք դարձրել,նպատատիպ նախաձեռնություն չկա,չենք քննարկել,վստահաբար ում ավելի մոտիկից եմ ճանաչում,վստահ եմ ,որ իրենք այդ արժեքների կրողն են:

-Ասացին,որ այդ օրը երեկոյան վարչապետը եկել է ԱԺ ,այդ հարցը քննարկել եք:

-Վարչապետը այդ օրը չի եկել,երկու օր առաջ է եկել:

-Քննարկե՞լ ե ք:

-Թեթևակի անդրադարձ եղավ,բոլորի կարծիքն այն է,որ այդ մարդիկ կան,նրանք մեր քաղաքացիներն են և մենք պետք է հաշտվենք այդ իրողության հետ:Հետագայում ,թե ինչ դիրքորոշում կընդունենք այս կամ այն նախաձեռնության հետ կապված կամ օրենսդրական նախաձեռնության ,չեմ կարող ասել:

-Շատերը հիշեցին,որ  ձեր իշխանության ժամանակ ոստիկանների նկատմամբ ոտնձգություններ եղան:Ես մեկին հարցրեցին,թե ինչո՞ւ այն ժամանակ չպաշտպանեցին ոստիկաններին,ասաց՝հո մենք չպետք է պաշտպանեինք ոստիկաններին,ոստիկանը մեզ և իր իրավունքները պետք է պաշտպանի:

-Մտան ոստիկանություն,Շուռնուխ գնացին, միշտ այս կամ այն իրողության ժամանակ պետք է մտածել,թե դա ում է ձեռնտու:Բնականաբար,հաշվի առնելու,մեր ժողովրդի մենաթալիտետը,թե դա ինչ տրամադրություններ կստեղծի,բնականաբար այդ երևույթները մեզ ձեռնտու չեն:

-Ում՞:

-Այսօրվա իշխանությանը:

-Ձեր իշխանության մեջ կան մի շարք անդամներ,ովքեր այդ նույն կազմակերպության աջակիցներն են,համախոհերն են,և դա չեն թաքցնում:Կարող ենք կասկած ունենալ,որ սա համահունչ է այսօրվա իշխանության տրամադրվածության հետ:

-Դրանք հասարակական կազմակերպություններ են,որոնք իրենց գործունեությունը ծավալում են մարդու իրավունքների ընդհանուր պաշտպանության համար,դա իրենց աշխարհընկալումն է,հայացքն է:

-Մտնում են ոստիկաններ ծեծում դուրս են գալիս,դա իրենց իրավունք՞ն է:

-Վաղը մյուս օրը կարող է մի քանի ճաղատներ մտնեն ոստիկաններին ծեծեն:

-Երկուսն էլ դատապարտելի են,բայց եթե դու տրանգենդեր ես ,դա չի նշանակում ,որ դու կարող ես մտնել,ոստիկանին ծեծել,քեզ բռնեն,ասես՝իմ նկատմամաբ ոտնձգություն են անում:Սափրագլուխը հարվածում է,բռնում են ձերբակալում են,տրանսգենդերը մտնում ծեծում է,ասում են՝ոտնահարում եք իրավունքները:

-Իրենց էլ կնստեցնեն:

-Այդ հանդիպման ժամանակ վարչապետին ասեիք,որ գուցե այն ժամանակ պատժեինք,հիմա իրենց այդպես լկտի չպահեին:

-Մենք հո պատժող չենք:Համապատասխան գործառույթներ իրավական դաշտում պետք է իրականացվի:

-Ոստիկանությունը ու՞մ է ենթարկվում:

-Նմանատիվ միջադեպի դեպքում ոստիկանությունը պետք է գործին ընթացք տա,այլ ոչ թե վարչապետը:Մի դեպքում հրաման է տալիս ,ուրիշ ձև եք ընդունում…

-Գնում է ,այդ խեղճ շարքային աշխատողին հեռացնում է,ստորացնում է, վարչապետը այտեղ կարող է,ոստիկանին հարվածում են,ասում են ՝գործ չունի:

-Այդ շարքային աշխատողը համարվում է ներքին համակարգի աշխատող:

-Ոստիկանին ծեծելու դեպքին թեթև ենք նայում:ՀՀԿ-ն հիմա ասում է ՝մենք հանցանք էինք գործում ,հանձնվեցինք,պատժվեցինք,իշխանությունը մեկ օրում մեր ձեռքից վերցրեցին, հիմա կիսահեգնելով ասում են՝ այսօրվա իշխանության հենման կետը,արդարացման միակ բանը Հանրապետականի վրա է:Ինչ լինում է ,ասում է ՝ՀՀԿ-ն:Դեռ երկար է սա շարունակվելու:

-Դա ասել է այն իմաստով ,որ այն իշխանության ժամանակ իրականացրել է իր համապատասխան գործառույթները,այն իշխանության ժամանակ արվել է,բայց հիմա պետք չի այն ժամանակ տեղի ունեցած երևույթներով բխող ինչ-որ դրսևորումներ համարել այսօրվա իշխանության բացթողումը:

-Հիմա արդեն ժամանակն է թվարկել,թե ի՞նչ ունեք:

-Դուք չեք կարող թվարկե՞լ,թե ինչ ունենք:

-Կդժվարանամ:Հանրապետականն ասում է՝մենք գնացինք:

-Իրենք չեն գնացել,իրենք հակահեղափոխություն կազմակերպող ուժերի կողմն են:

-Մի երեքը խոսում են ,մնացածը փորձում են հարմարվել նոր իշխանության հետ:

-Այսօրվա իշխանության տարբեր օղակների միջին մասում, թաղապետարանում,ոստիկանությունում,ՊԵԿ-ում, միջին խավը կամ հանրապետականներն են,կամ ռեվանշիստներ են ,որոնք սպասում են,որ հանրապետականների ժամանակը ետ գա,որ իրենք իրենց զգան այնպես, ինչպես այն ժամանակ:

-Դուք կողմ կլինեիք,որ նրանցից հնարավորինս շուտ ազատվեի՞ք:

-Ոչ,որովհետև անհնար է,իրենք մեր հասարակության մասն են կազմում,վարվող քաղաքականության արդյունքում մի մասը կվերարաժեվորի իր պահվածքը ,նոր արժեհամակարգին համապատասխան կաշխատի ,իսկ նրանք,ովքեր չեն կարող աշխատել,պետք է կամաց -կամաց դուրս գան:

-Ձեր կառավարության կազմի ,մարզպետների մասին որ խոսում են,ասում են՝ամենահաջողվածը այն մարզպետն է,ով նախկին իշախնություններից է եկել,Սյունիքի մարզպետը,պրոֆեսիոնալ մի քանի նախարար կան,նարնք էլ նախկին իշխանություններից են եկել:Լավ է,որ նախկինից եկել են,մնացածը ինչը ձեզ մոտ սխալ է ,չի հաջողվում,մեղադրում եք նախկիններին:Հանրությունը դեռ ինչքան ժամանակ պետք է սպասի:

-Եվս մեկ տարի:

-Հասարակությունը արդյոք կսպասի՞ մեկ տարի,որ այն ինչ ձեզ մոտ չի հաջողվում,մեղադրեք Հանրապետականներին :Տրանսգենդերը խոսում է,ասում են՝Հանրապետական, պատկերացնու՞մ եք Հանրապետականի օրոք տրանսգենդերը ԱԺ ամբիոնից խոսեր:

-Կարող է խոսել է,մենք չենք էլ իմացել ՝տրանսգենդեր է ,թե գեյ-փոքրամասնություն:

-Ի՞նչ կարծիք ունենք հայ-ռուսական հարբերությունների մասին:

-Շատ լավ հարաբերություններ ունենք,ավելի բաց ,ավելի մաքուր և ճիշտ հիմքերի վրա դրված:Ռուսաստանին մենք համարում ենք մեր ռազմավարական համար առաջին դաշնակիցը:Մի քիչ փոխվել է հարաբերությունների ձևաչափը :Ես,որպես քաղաքական գործիչ,չափազանց կարևորելով ՌԴ-ի դերը որպես ռազմավարական դաշնակից, ոչ մի բանի պատրաստ չեմ իմ ազգի և նաև իմ էգոիզմի համար,իմ արժանապատվության հաշվին:

-Փոխվստահություն կա՞,կասկածներ չունե՞ք:

-Պաշտպանությունը փոխշահավետ է:

-Վստահություն կա՞:

-Այո:

-2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո մի անգամ չէ,որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ այդ պատերազմը ծրագրված էր Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ,Ադրբեջանի ՝ԵԱՏՄ անդամ դառնալու համար:Եթե այսպես է,հիմա դու եկել ես իշխանության ,հանդիպում ես ռազմավարական գործընկերների՝Պուտինի,Մեդվեդևի հետ,եթե այս հարցրերը առաջ եք քաշել ,պատասխան ստացել եք,եթե այդպես չէ,համոզվել եք դրանում,արժե որ ներողություն խնդրի ռուսական և հայկական կողմից հայտարարության համար:Նույն կոնտեսքտում,Անդրանիկ Քոչարյանից՝ձեր գործընկերը, հոկտեմբերի 27-ի հետ կապված,երբ հետաքրքրվել են ,թե արդյոք բացահայտվելու են Վազգեն Սարգսյանի և մյուսների սպանության պատվիրատուները:Նա այդ հարցին սենասացիոն պատասխան է տվել, հայտարարել է,որ հոկտեմբերի 27-ի գործը պատվիրատուների մասով բացահայտված է:Ըստ Փաշինյանի թիմակցի, դա արել են Ռուսատանի հատուկ ծառայությունները՝Վլադիմիր Պուտինի հրահանգով:Խնդրում եմ հաստատել կամ հերքել :Եթե այդպես է,էլի պետք է պատասխան տան:Եվ հաջորդը՝եթե կա վստահություն ,ապաձեր գործընկեր Նարինե Թուխիկյանը,ԱԺ-ում քննարկումներից մեկի ժամանակ հարց է բարձրացրել,թե արդյո՞ք ժամանակը չի ,որ ռուսական պետական հեռուստաընկերության հեռարձակումը Հայասատնում դադարեցվի,քանի որ հակահայ քարոզչություն է տանում: Ի՞նչ գործընկերւթյան մասին եք խոսում:

-Այն հանգամանքը ,որ Ռուսաստանի հավանական մասնակցությանը կամ թողտվությունը եղել է ապրիլյան դեպքերի հետ կապված,եթե դա ասվել է,շատերի կողմից է ասվել :Դա չի նշանակում,որ դա շատ լուրջ սեպ պետք է լինի հարաբերությունների մեջ:Վստահ եմ,որ այսօր վարչապետը բարձր հանդիպումների ժամանակ այդ հարցերը շոշափում է:

-Վարչապետը ամբողջ օրը լայվ է մտնում,թող մեզ լուսաբանի,ասի ,թե ինչ են ասել,ես էլ իմանամ ռազմավարական գործընկերը մեր նկատմամբ ազնի՞վ է,թե՞ անազնիվ:

-Ամեն դեպքում չէ,որ ներքին ,ոչ հրապարակային լսարանի համար ղեկավարների զրույցները պետք է հրապարակվի:Երևի հարմար չեն գտել,չեն հրապարկել:Չեմ բացառում,որ նման խոսակցություն եղել է և ամեն ինչ պարզվել է:Հոկտեմբերի 27-ի հետ կապված, պարոն Քոչարյանի արած հայտարաությանը կդժվարանամ պատասխանել,քանի որ ես ինքնս չեմ լսել և հարմար չեմ գտնում մեկնաբանել,քանի որ դա շատ լուրջ հայտարարություն է,ես կողմնակից եմ,որ ամեն ինչ բացահայվի:

-Նարինե Թուխիկյանի առաջարկին կո՞ղմ եք:

-Ես նման բաներին կողմ չեմ, թող իրենք իրենց քարոզչությունն անեն, և մենք էլ որպե ս քաղաքացի ,կունենանք ինֆորմացիա:

-Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում հայտարարություն արեց, որից հետո ապրիլյան պատերազմի զոհերից մեկի մայրը արձագանքեց .մեր սիրելի Աննա Հակոբյան,Արցախի հարցը ձեր խելքի բանը չէ,դուք ձեր հիմնադրամի գործերով զբաղվեք:

-Բնականաբար ,երբ կարդում ես ընդհանուր տեքստը, այդ նախադասությունը լրիվ այլ իմաստ ունի ,քանի որ չի ասում անիմաստ մահացան,դա լրիվ այլ իմաստով է ասված:

-Այս հարցերում չարժե՞ր մի քիչ ավելի զգույշ լինել :

-Մարդիկ ինչ-որ տեղ, եթե ուզում են ինչ-որ բան գտնել,կարողանում են կոնտեքստից պոկված մի նախադասությւն նման ձևով ներկայացնել:Իմ դեպքում էլ է բազմաթիվ անգամ նման իրավիճակ,բայց որ կարդում ես ընդհանուրը ,տեսնում ես,որ այդպես չէ:

-Դուք վիրավորանք չտեսաք՞:

-Իհարկե ոչ ,բացարձակապես ես չտեսա,որովհետև Աննա Հակոբյանը ճիշտ հակառակը,ուրիշ արժեքների կրող է,որպես կին,որպես վարչապետի կին և որպես մայր:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1771 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am