Կատարվածը սահմռկեցուցիչ էր. 44-ամյա տղամարդուն ոչ միայն դանակով սպանել էին, այլև հետքերը թաքցնելու համար բենզինով այրել

Ապրիլի 7-ին ոստիկանության Թումանյանի բաժնում սպանության դեպք գրանցվեց: Կատարվածը սահմռկեցուցիչ էր. 44-ամյա տղամարդուն ոչ միայն դանակով սպանել էին, այլև հետքերը թաքցնելու համար բենզինով այրել:

Այս ամենը պարզվեց հետո: Իսկ մինչ այդ, ապրիլի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում մի տղամարդուց հաղորդում ստացվեց, որ նախորդ օրը, ժամը 16.30-ին, եղբայրը՝ Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչ Արսեն Սարդարյանը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Սպիտակ քաղաք և չի վերադարձել: Անհետ կորածի վերաբերյալ կողմնորոշումներ ուղարկվեցին ոստիկանության բոլոր ստորաբաժնումներին:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր ու Լոռու մարզային վարչությունների, Ստեփանավանի և Թումանյանի բաժինների ծառայողները ձեռնարկեցին համատեղ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Հայտնի էին կորած տղամարդու արտաքին տվյալները, «Մերսեդեսի» գույնն ու համարանիշը: Համապատասխան ցուցումներ տրվեցին տարածքային բաժինների քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներին և համայնքային ոստիկաններին:
Համալիր որոնողական աշխատանքների շնորհիվ ապրիլի 7-ին, Աքորի բնակավայրի սկզբնամասում իրավապահները հայտնաբերեցին Սարդարյանի «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան: Պարզվեց, որ այն վարում է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Կիրակոսյանը: Մեքենայում կային արյան հետքեր: Սպանություն կատարելու կասկածանքնով Կիրակոսյանը «Մերսեդեսով» հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ էլ խոստովանեց կատարածը:

Ըստ նախնական տվյալների` ապրիլի 4-ին Կամո Կիրակոսյանը Երևանում նստել էր Արսեն Սարդարյանի «Մերսեդես» տաքսին և պատվիրել, որ տանի Վանաձոր: Ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձորի սկզբնամասում գումարային հարցերի շուրջ վիճել էին իրար հետ, այդ ընթացքում Կիրակոսյանը Սարդարյանի ձեռքից խլելով դանակը՝ մի քանի անգամ հարվածել էր նրա գլխին և սպանել:

Իսկ թե ինչ էր արել մարմինը` քննչական փորձարարության ժամանակ անձամբ ցուց տվեց:
Սպանությունից հետո նա դիակը նույն ավտոմեքենայով տեղափոխել էր Ալավերդի համայնքի Հաղպատ բնակավայրի տարածքում գտնվող «Դսևանք» կոչվող տեղանք: Գիշերով, գետի մոտ, աղբյուրից ոչ հեռու, բենզինով այրել էր, կիսայրված դիակը նույն ավտոմեքենայի բեռնախցիկում, սավանի մեջ փաթաթված, տեղափոխել Աքորի բնակավայրի «Տափի Դուզ» կոչվող տեղանք, ծածկել հողով ու չորացած տերևներով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կամո Կիրակոսյանը ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը օբյեկտիվ և բազմակողմանի քննելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 1187 անգամ
Լրահոս
Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am