Ձերբակալվել է Զարթոնքի գյուղապետի թոռը
Դիտել նաև
Ինչպես է անցել գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է
Սահմանամերձ Ոսկեպարում կաթը մթերել չեն կարողանում. Գյուղացին իր խնդիրների հետ մենակ է
Քննչական կոմիտեի նախկին ղեկավարը ձերբակալվել է ահաբեկչության մեղադրանքով (տեսանյութ)
«Որևէ մեկը չփորձի դանակ խաղացնել, գողական խաղացնել ՀՀ-ում․ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք»․ վարչապետ (video)
Քննչական կոմիտեն տեղեկություններ է հաղորդել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցածի վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է:
Նշենք, որ ձերբակալվողներից մեկը գյուղապետի՝ Պարույր Սարգսյանի թոռն է: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է. հնչել են կրակոցներ: Գյուղացիների մի մասը գյուղապետի հրաժարականի պահանջով ակցիաներ են անցկացնում, նրանք փակել են երկաթուղին: