Ինչ են պայմանավորվել Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ պատգամավոր էր, բազմաթիվ անգամ ասել էր, որ 2008 թվականի մարտի 1–ի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հենց նրա համար է թափել խաղաղ բնակիչների արյունը։ Նիկոլ Փաշինյանն արդեն մոտ մեկ տարի է վարչապետ է, Մարտի 1-ի գործն էլ իր ասելով բացահայտված է, սակայն Սերժ Սարգսյանը ոչ միայն ազատության մեջ է, այլեւ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում տարբեր միջոցառումներին: Ավելին, Սերժ Սարգսյանի թիմակիցները վերջին շրջանում ակտիվորեն գովազդում են, որ շուտով Սերժ Սարգսյանը հարցազրույց կտա ու պաշտոնանկությունից մեկ տարի հետո կտա շատ հարցերի պատասխաններ:

Ու մինչ մի մասը հպարտության սպասումներով է խոսում Սերժ Սարգսյանի առաջիկա
հայտնությանը՝ հրապարակային հարթակում, թիմից նաեւ արտահոսեր են կազմակերպվում, թե Սերժ Սարգսյանն ու իր ընտանիքը թավշյա հեղափոխությունից հետո ճնշումների են ենթարկվում: Մասնավորապես , մի քանի օր առաջ այդ մասին իր հարցազրույցում հայտարարեց Կարինե Աճեմյանը: Հասկանալի է, որ իրավիճակին հակասող նման հայտարարությունները հենց այնպես, պատահական չեն արվում: Ըստ ամենայնի Սերժ Սարգսյանի թիմում էլ են հասկացել, որ վերջինիս կարգավիճակը, ավելի ճիշտ արտոնյալ վիճակը կասկածներ ու մի շարք հարցեր են առաջացնում ու նման հայտարարություններով կարելի է շղարշել իրականությունը: Բայց Հայաստանը փոքր է եւ բոլորն ամեն ինչի մասին գիտեն այնքան լավ, քան պատկերացնում են Հանրապետականները:

Իրողությունն այն է, որ իշխանափոխությունից հետո սպասելի էր, որ նա Ռոբերտ Քոչարյանից առաջ պետք է հայտնվեր սույն գործով մեղադրյալի աթոռին, ի վերջո, Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր պնդումներն էին նման կանխատեսումների հիմք տալիս: Սակայն Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունից եւ Սերժին մերժելուց հետո ամենաշատը թերեւս տուժեց Քոչարյանը: Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ստիպված է եղել պատասխանել այդ հարցադրումներին, սակայն էլ ավելի է իրավիճակը զավեշտալի դարձրել: Օրինակ մի առիթով նա հայտարարեց «Ասում են՝ բա ինչի՞ Սերժ Սարգսյանին չեք բռնում, հիմա որ ասեմ` մյուս շաբաթ կբռնեն, կասեն՝ ահա, քննության նկատմամբ ճնշումները սկսվեցին, չի փոխվի էս երկրում ոչ մի բան։ Չբռնեցին, կասեն, հա՜, պայմանավորված է, չի փոխվել ոչ մի բան»:

Հետո մի քանի առիթով էլ Փաշինյանը առաջ անցնելով բացառել է պայմանավորվածությունը, հեգնելով, թե թավշյա հեղափոխությունն էլ էին կապում Սերժ Սարգսյանի եւ իր մերձավորների հետ պայմանավորվածության: Սակայն հայտարարելը մի բան է, իրականությունը այլ, եւ կյանքը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որպես կանոն չեն համապատասխանում այդ իրականությանը:

Անի Սահակյան

դիտվել է 16872 անգամ
Լրահոս
Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video) «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան Կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի․ Ավինյանը ափերից դուրս եկավ (video) Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am