Լուրջ ահազանգ կառավարության ու Փաշինյանի համար համար

«168 ժամ» թերթը գրում է. «Մինչ տնտեսական ակտիվության մակարդակը Հայաստանում տարեսկզբին սպասվածից մի բան էլ բարձր է, արտաքին առեւտրի շրջանառությունը, մասնավորապես՝ արտահանումը, հսկայական տեմպերով նվազում է։ Այնինչ թվում է, թե այդպես չպիտի լիներ։ Տնտեսական աճը պիտի հանգեցներ նաեւ արտահանման ծավալների ավելացմանը։

Ինչպես հայտնի է, տարեսկզբի երկու ամիսներին պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում ակտիվության 6,5 տոկոս աճ է գրանցել։ Բայց այդ աճը ոչնչով չի նպաստել արտահանման ավելացմանը։

Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե ինչի շնորիվ է գրանցվել տնտեսական ակտիվությունը։ Տարեսկզբին տնտեսությունը նստած է եղել հիմնականում երեք ոլորտների վրա` շինարարություն, ծառայություններ եւ առեւտուր։ Խոսքը ներքին առեւտրի մասին է, որը երկնիշ աճ է գրանցել` ավելի քան 11 տոկոս։ Ու որքան էլ տարօրինակ է, նույն ժամանակահատվածում արտաքին առեւտուրը ոչ պակաս մեծ տեմպերով կրճատվել է։

Ստացվում է, որ տնտեսության իրական հատվածում աշխուժություն չկա, արտաքին առեւտուրը, այդ թվում` ներմուծումը, կրճատվում է, ինչը սովորաբար կապված է պահանջարկի հետ, հասարակության գնողունակությունը նվազում է, բայց ներքին առեւտուրը ծաղկում է։ Այդպես չի լինում։

Ուստի պետք է ենթադրել, որ գործ ունենք ոչ այնքան իրական, որքան հաշվարկային աճի հետ։ Մի բան, որը, սակայն, դժվար է ցույց տալ արտահանման դեպքում։

Արտաքին շուկաներում հայկական մատակարարումներն այս տարի դադարել են ավելանալ։ Տարեսկզբի երկու ամիսներին արտահանումը երկնիշ անկում է գրանցել։ Գրեթե 12 տոկոսով կրճատվել են արտաքին հատվածի մատակարարումները։

Սա խիստ մտահոգիչ երեւույթ է՝ ինչպես ընդհանրապես տնտեսության, այնպես էլ՝ ֆինանսական հատվածի համար։

Խնդիրն ամենեւին էլ հայտարարված տնտեսական հեղափոխությունը կամ տնտեսության տրանսֆորմացիան չէ, որի մասին երբեմն-երբեմն խոսում է կառավարության ղեկավարը, խնդիրը տնտեսության արտահանման պոտենցիալի եւ արտաքին շուկաներում երկրի մրցունակության թուլացումն է։ Եվ սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ կառավարությունն արտահանման խթանման կուրս է վերցրել` խոստանալով առաջիկա հինգ տարիներին ապրանքների եւ ծառայությունների մատակարարումներն արտաքին շուկաներում հասցնել ՀՆԱ 43-45 տոկոսին։

Հայաստանի արտաքին առեւտրի դիրքերը թուլացել են գրեթե բոլոր հիմնական գործընկերների հետ հարաբերություններում։

Նվազել է արտահանումը Ռուսաստան, որը հանդիսանում է Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերը՝ ինչպես տնտեսական միության տարածքում, այնպես էլ՝ ընդհանրապես։

Բայց այնպես չէ, որ խնդիրը միայն Ռուսաստանի հետ է։ ԱՄՆ-ի հետ արտաքին առեւտրի հարաբերությունները եւս չեն փայլում ակտիվությամբ։ Կրճատվել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։

Տարեսկզբին Միացյալ Նահանգներ արտահանումը Հայաստանից նվազել է գրեթե 37 տոկոսով, թեեւ առանց այդ էլ ծավալը մի բան չէր։ Երկու ամսում այս շուկա է մատակարարվել ընդամենը 7,6 մլն դոլարի ապրանք։ Ոչ պակաս ակտիվ չի եղել նաեւ ներմուծման կրճատումը` գրեթե 32 տոկոս։

Հարեւան Իրանը եւս դադարել է նպաստել Հայաստանի արտահանման ակտիվացմանը։ Նախորդ տարվա համեմատ՝ այս շուկայում մատակարարումները կրճատվել են ավելի քան 3,5 անգամ.19 միլիոնի փոխարեն՝ այս տարի արտահանվել է ընդամենը 5 մլն դոլարի ապրանք։

Իրավիճակը ոչնչով չի տարբերվում Եվրամիության երկրների հետ հարաբերություններում։ Պակաս է արտահանվել 36,5 մլն դոլարի ապրանք, ինչը 31 տոկոսով քիչ է նախորդ տարվանից։

Ու որքան էլ Նիկոլ Փաշինյանը խոսում է տնտեսական հեղափոխության մասին, փաստն այն է, որ Հայաստանի տնտեսության վիճակը լավ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1430 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am