«Մոտենում է ռոբոտների դարաշրջանը». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Մինսկում Բարձր տեխնոլոգիաների պարկ, կանխագուշակել ռոբոտների դարաշրջանի «գալուստը» և բելառուս ՏՏ մասնագետներին խնդրել նոր առաջարկներ ներկայացնել երկրում այդ ուղղության զարգացման վերաբերյալ:
Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: Լուկաշենկոն ՏՏ մասնագետներից հետաքրքրվել է ոչ միայն առկա մշակումների և տարբեր բնագավառներում դրանց կիրառման մասին, այլև խոսել հեռանկարային ուղղությունների մասին, որոնք ապագայում մեծ պահանջարկ կարող են ունենալ: Բելառուսի նախագահի հետաքրքրությունը շարժել է հատկապես ռոբոտաշինությունը: «Մոտենում է ռոբոտների դարաշրջանը, ուզենք դա, թե ոչ»,- ասել է Լուկաշենկոն: