Արտասովոր. Թունավոր սարդի խայթոցը անցք է բացել տղայի ոտքի վրա (ֆոտո)
Դիտել նաև
Թունավորում շմոլ գազից. կա զոհ
Ինչպես պատմում է The Mirror-ը, ապրիլի 1-ին 9-ամյա Բոբին, որն ապրում է անգլիական Էսեքս կոմսությունում, տրտնջացել է բորբոքումից սրունքի շրջանում։ Բայց մայրը՝ Էմման, որոշել է, որ տղային մոծակ է կծել, ու հակասեպտիկ է քսել։ 3 օր հետո կնոջը զանգահարել են դպրոցից եւ ասել, որ Բոբին կաղում է, իսկ նրա վերքը՝ թարախակալում։
Էմման որդուն հիվանդանոց է տարել, բայց բժիշկները պատանի պացիենտի մոտ վտանգավոր վարակ չեն հայտնաբերել։
Շաբաթվա վերջին տղայի տատիկը հանել է վիրակապն ու խայթի տեղում անցք տեսել։
Բոբիին դարձյալ կլինիկա են տարել։ Պարզվել է, որ տղային խայթել է ոչ թե մոծակը, այլ թունավոր սարդը։