Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ մենք չենք սպասում,որ դատավորները հերոս լինեն. Հայկ Ալումյան (video)
«Միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը այս փուլում կարող է կայացնել օբյեկտիվ որոշում.ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում իր խափանման միջոցի գործով բողոքի քննությանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես պարոն Քոչարյանն ասաց այդ դատավարության ժամանակ, մենք իհարկե չենք կարող ակնկալել, որ դատավորը պետք է նաեւ հերոս լինի, իսկ այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը կարող է այս փուլում կայացնել օբյեկտիվ որոշում:Բավարար չէ, որ դատավորը նաեւ լավ իրավաբան լինի»,–Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը՝ մեկնաբանելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի կողմից Քոչարյանի պաշտպաների բողոքը մերժելու վերաբերյալ երեկվա որոշումը՝ մեջբերեց երկրորդ նախագահի խոսքերը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.