Նորագավիթի մաքսակետում տեղի ունեցածի իրական պատասխանատուն

168 ժամը գրում է.Մինչ հասարակությունը շարունակում է իր զայրույթն ու հիասթափությունն արտահայտել Նորագավիթի մաքսակետում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մաքսատան շարքային աշխատակիցների նկատմամբ դրսևորած խայտառակ վարքագծի և լրատվամիջոցների տեսախցիկների առջև էժանագին տեսարաններ ցուցադրելու կապակցությամբ, մաքսակետի գործունեության համար իրական պատասխանատու պաշտոնյան նույն Փաշինյանի հովանավորության ներքո իր համար կողքից հետևում է իրադարձություններին և աշխատանքից ազատման դիմում ներկայացրած շարքային աշխատակիցների և ղեկավարների լուռ հեռացումներին։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ մինչ Ն. Փաշինյանի այցը, մի քանի օր շարունակ մաքսակետի տարածքը հնարավորինս մաքրվել է, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անձամբ իր տեղակալ, մաքսային ոլորտի պատասխանատու Շուշանիկ Ներսիսյանի հետ ավելի քան երեք օր շարունակ անձամբ գնացել է մաքսատուն՝ հետևելու հսկայական այդ անգարների մաքրման աշխատանքներով։

Երեկ մեր թղթակցի հետ զրույցում մաքսակետի ծառայություններից հաճախակի օգտվող քաղաքացիները պատմել էին, որ անընդհատ շփվել են մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանի հետ (որի նկատմամբ վարչապետը անտեղի զայրույթի նվաստացուցիչ դրսևորումներ ցուցաբերեց), և որ Հայկը թեև նոր էր անցել աշխատանքի, սակայն բարեխղճորեն էր կատարում իր աշխատանքը.

«Քսան տարի՝ մեքենաներ եմ ներկրում, մաքսատան վիճակը գնալով բարելավվում է, եթե նախկինում ամիսը քսան մեքենա էին ներկրում, հիմա 2 հազարն անցնում է, այդքան մարդիկ են գնում-գալիս, մաքրություն ո՞նց պահեն։ Վարչապետի գալու օրը Հայկն է այս տարածքը կարգի բերել, թե՝ վարչապետն է գալիս, մեքենան լվացել կանգնեցրել է, եկել ասում են՝ ազատվի՞, ինչո՞ւ։ Մարդը նորմալ կանգնած էր, ո՞նց կանգներ, որ ուղիղ ու զգաստ լիներ… Էդ դրոշը պատից կախած է եղել, փոշոտ ու կեղտոտ, Հայկն իջեցրել է, փոշին թափ է տվել ու դրել սենյակի անկյունում, վա՞տ բան է արել»,- նշել էր մեր զրուցակիցը, ով չէր ցանկացել, որ իր անունը հրապարակվի։

Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ ինքն իրեն է համարում Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցածի ամենամեծ պատասխանատուն, սակայն չի պատրաստվում հրաժարականի դիմում տալ:

Նաև ավելացրել էր, որ ստորագրել է մաքսատան աշխատակցի՝ Հայկ Մարտիրոսյանի աշխատանքից ազատման դիմումը, նաև ստորագրելու է մաքսատան պետի՝ Հայկ Միրզոյանի դիմումը, որը ևս իր կամքով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Մեր տեղեկություններով՝ ևս մոտ տաս աշխատակիցներ պատրաստվում են աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել։

Պարզվում է, սակայն, այդ ամբողջ «բորշչի» իրական պատասխանատուն ՊԵԿ նախագահի, մաքսային ոլորտի պատասխանատու Շուշանիկ Ներսիսյանն է։ Այդ օրը շատերը դժվարությամբ ճանաչեցին նախկինում շիկահեր Շուշանիկ Ներսիսյանին, քանի որ փոխել էր մազերի գույնը։ Փաշինյանին մաքսակետում ուղեկցող կինը հենց նա էր։ Հիշեցնենք, որ լրատվամիջոցները բազմիցս են անդրադարձել այդ կնոջ՝ ոլորտային անտեղյակությանը, գործին առհասարակ չտիրապետելու հանգամանքին և ՊԵԿ համակարգում նրա վարքային դրսևորումներին։ 

«ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանից շարունակ դժգոհում են։ Համակարգում չհասկացվեց ո՛չ նրա նշանակումը, ո՛չ գործունեությունը։ Մեզ պատմեցին, որ «Նակոլկա Շուշոն», որն այդ մականունը ստացել է ոտքի դաջվածքի պատճառով, մաքսային ոլորտը չի պատկերացնում և այնտեղ «վարում-ցանում» է՝ որպես իր բոստանը, տեղավորել է իր ծանոթ-բարեկամներին, որոնք ոլորտի հետ քիչ առնչություն ունեն։ 

Ինքն էլ թեև չի պատկերացնում ոլորտը, բայց եկած օրվանից կառավարում է «Նորֆոլկին» փոխարինած մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող պետական ընկերությունը և անգամ «նորամուծություններ» է իրականացնում։ Օրինակ, կարծում է, որ բոլորը պետք է մի ընդհանուր կաբինետում աշխատեն։ Եվ դա հակակոռուպցիոն լուրջ քայլ է։ Ասում են, որ նա այս պաշտոնին է նշանակվել Արարատ Միրզոյանի կնոջ միջնորդությամբ»,- գրել էր «Հրապարակը»։

Հիշեցնենք, որ նա ՊԵԿ այն պաշտոնյաներից էր, որ Փաշինյանի որոշմամբ 2018թ. օգոստոսի 27-ին այդ պաշտոնում նշանակվելով՝ 2019թ. հունվարին հսկայական պարգևատրում էր ստացել ոչնչի համար ՝ 6 մլն 6000 դրամ։ Բայց սա միայն հունվարի պարգևատրումն է, դրանից հետո նաև ևս մի քանի անգամ հսկայական պարգևատրումներ է ստացել։

Այդ պաշտոնում նշանակվելուց հետո Շուշանիկ Ներսիսյանն անմիջապես գնդապետի կոչում ստացավ։ ՊԵԿ-ում տարակուսած էին, որ ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ մարդ է նշանակվում նման կարևորություն ներկայացնող և մասնագիտական փորձառություն պահանջող պաշտոնում, այլև, որ սրընթաց արագությամբ կոչում է ստանում, այն դեպքում, երբ մարդիկ տասնյակ տարիներ աշխատելով են կոչումների արժանանում։ 

Մաքսային ոլորտի պատասխանատուն ինքն է և եթե որևէ մեկը պետք է հրաժարականի դիմում գրեր՝ հենց նա է։ Մասնագիտական համապատասխան պատրաստվածություն չունեցող և բանկային ոլորտում ընդամենը որոշ ժամանակ աշխատած Շուշանիկ Ներսեսյանը ոչ միայն անձամբ Նիկոլ Փաշինյանի հովանավորությունն է վայելում, այլև շատ մոտ հարաբերություններ ունի Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և որոշ այլ պաշտոնյաների հետ։

Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ-ում այս կնոջ պատճառով բազմիցս աշխատանքային խնդիրներ են առաջացել, նույնիսկ Դ. Անանյանը փորձել է առաջ քաշել նրա՝ աշխատանքից ազատման հարցը, սակայն Նիկոլ Փաշինյանը չի թողել։ Ասում են՝ ՊԵԿ-ում բոլորը գիտեն, որ Շ. Ներսիսյանը վայելում է անձամբ Փաշինյանի հովանավորությունը և նա դա չի թաքցնում իր աշխատավայրում։ 

Ստացվում է՝ միլիոնավոր պարգևավճարներ ստացող, ոլորտին չտիրապետող Շուշանիկ Ներսիսյանը, ով անձամբ պետք է պատասխանատվություն կրի այս պատմության համար, շարունակելու է պաշտոնավարել, իսկ շարքային, բոլորովին անմեղ, բարեխիղճ աշխատակիցները պետք է զրկվեն օրվա հացն ապահովող իրենց աշխատանքից։ «Թավշյա Հայաստանում» արդարության ընկալումը այսպիսին է։

Ի դեպ, ավելացնենք, որ մեր թղթակցի հետ զրույցում և մաքսակետից օգտվող քաղաքացիները, և ՊԵԿ մեր աղբյուրները նշում էին, որ մաքսակետում տեղի ունեցածը միտումնավոր էր արվել։ Յուրաքանչյուրն իր խնդիրը փորձեց լուծել՝ Փաշինյանը իր խնդիրները, Շուշանիկը՝ իր։

դիտվել է 3159 անգամ
Լրահոս
Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am