Ով ում «կողքով» է անցնում. Գյուղացին 1-2 ամսից հասունացած մթերքը քաղելու է եւ շիվարելու, թե ում հանձնի

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր գրեթե բոլոր ակտիվ մարդիկ ուշադիր հետեւում են «Սպայկայի» շուրջ ծավալվող իրադարձություններին։ Ոմանք զարմանում են, թե ինչպես կարելի է բիզնեսի հանդեպ նման անփույթ վերաբերմունք ունենալ եւ սպասել, որ ներդրումներ կգան երկիր։

Մյուսները կարծում են, որ արդարության հաստատման, պետությունից թաքցված գումարները հետ վերադարձնելու գաղափարն էլ պակաս կարեւոր չէ, եւ շատ հանգիստ են վերաբերվում «Սպայկայի» սնանկացմանը կամ փակմանը։

Ասում են՝ ոչինչ, մեկը կփակվի, մյուսները կհայտնվեն, շուկան (սուրբ տեղը) դատարկ չի մնա։

Իսկ վարչապետն առհասարակ հայտարարում է․ «Շատ խելոք էլ կաշխատեն, որովհետեւ ոչ մեկ էսօր, առավել եւս իրենք, չեն համաձայնի միլիոնավոր դոլարների կորուստ ունենալ, ինչ է թե բոյկոտեն», համ էլ՝ «էս ժողովրդին գերի՞ են վերցրել, իրենց կողքով անցնել չի՞ կարելի»։ Իհարկե, կարելի է բոլորի «կողքով» էլ անցնել, բոլորին էլ նստեցնել, դատել, փակել ու սնանկացնել։ Մանավանդ եթե դու երկրի առաջին դեմքն ես, եւ քո ցանկությունն աշխատում է անգամ աշխատանքային ու մյուս օրենսգրքերի փոխարեն։

Անշուշտ, ժամանակի ընթացքում նորերն էլ կհայտնվեն, գուցե՝ ինչ-որ չափով իշխանությունների հետ փոխկապակցված ու նրանց տանիքի տակ աշխատող։ Բայց դրա համար նախ ժամանակ եւ ռեսուրսներ են հարկավոր։ «Սպայկայի» նման ընկերությունները մի օրում կամ մի տարում չեն ձեւավորվում։

Դա երկար տարիների տքնաջան աշխատանք է, ներդրումներ, կապեր, լիցենզիաներ, մատակարարման խողովակներ ու վարկեր։ Ինչքան էլ շուկան դատարկ լինի, եւ բիզնես անելու ցանկությունը՝ մեծ, ինչպես իրենց՝ տնտեսությունը զարգացնելու ցանկությունն է մեծ, ունակություններ են հարկավոր, գիտելիքներ, շնորհք։ Իսկ գյուղացին 1-2 ամսից հասունացած մթերքը քաղելու է եւ շիվարելու, թե ում հանձնի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 510 անգամ
Լրահոս
«Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am