Բացահայտ ճշմարտություն է այն, որ կալանքն ապօրինի է. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Իրավունք TV-ն հյուրընկալել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղա­քագետ Վիկտոր Սողոմոնյանին։ Զրույցը 2-րդ նախա­գահի վերաբերյալ քրեական գործի, դատավարության ըն­թացքի, ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական կարևոր հարցերի մասին է։

-Երկրորդ նախագահի կողմնակիցներն օրերս սոցցանցերում հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով ապրիլի 9-ին հերթական դա­տական նիստի ժամանակ վերաքննիչ դա­տարանի շենքի մոտ հավաք անցկացնել՝ ի նշան բողոքի և ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի: Սակայն Ձեր գրա­սենյակը հանդես եկավ հայտարարու­թյամբ՝ խնդրելով որ դեռևս զերծ մնալ նմանատիպ հավաքներից: Ինչո՞ւ, դատա­րանից արդար որոշման ակնկալի՞ք ու­նեք:

-Մի քանի պատճառ կա: Նախ մենք միշտ ակնկալում ենք, որ դատարանը արդար որոշում է կայացնելու, և սա այն եզակի դեպքերից է, երբ կալանքի ապօրինի լինելը բացահայտ ճշմարտու­թյուն է: Բացի այդ, ես համոզմունք ու­նեմ, որ չպետք է ճնշում գործադրենք դատարանի վրա: Մենք ասելով՝ նկատի ունեմ գործընթացին մասնակից բոլոր կողմերը: Թե մեղադրող, թե պաշտ­պանվող կողմը, ինչպես նաև՝ մեր իշ­խանությունները, պետք է թողնեն, որ­պեսզի դատարանը հանգիստ պայման­ներում որոշում կայացնի: Եվ վերջապես կարծում եմ, որ այսօր առանց այդ էլ, ընդվզումների պակաս չկա փողոցնե­րում: Այդ իսկ պատճառով ուղղակի գրասենյակի անունից խնդրել եմ ևս մեկ ընդվզում չկազմակերպել հիմա: Եվ շնորհակալ եմ, որ ընկալվեց:

-Կարծիք կա, որ եթե է Ռորերտ Քոչարյանի գործը կարճվի, ապա դա կլինի նոր իշխանություններին ուղղված ուժգին հարված, քանի որ գործի մասին խոսում են ռուսական ԶԼՄ-ները, տեղի քաղաքա­կան և հասարակական գործիչները, ինչը շատ լավ հասկանում են այս իշխանու­թյունները: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակե­տը:

-Չեմ կիսում այդ տեսակետը նրա համար, որ նախագահ Քոչարյանի քա­ղաքական հետապնդումը քրեականի պատրվակի տակ է, այսինքն' այդ հե­տապնդման դադարեցումը միայն կվե­րականգնի արդարությունը: Իսկ արդար դատարանն ու դատավարությունները, վերջին հաշվով, նաև գործող իշխանու­թյունների օգտին է: Հետո' պատասխան կտրվի տարիներ շարունակ չարչկվող հարցին, թե ինչ մեղք ունի՝ Մարտի 1-ի հետ կապված, նախագահ Քոչարյանը: Չնայած, այդ պատասխանը հիմա էլ ակնհայտ է և՛ ՀՔԾ-ին՝ մեղադրող կող­մին և՛, կարծում եմ, հանրության զգալի մասը պարզ հասկացել է, որ նախագահ Քոչարյանը որևէ կապ չունի Մարտի 1- ի զոհերի հետ: Իսկ ներկայումս անթա­քույց թշնամական վերաբերմունք ցու­ցաբերող գործիչները, հայտնի է, թե ին­չու են նման դիրքորոշման, և առաջին օրը չէ, որ պայքարում են նախագահ Քո­չարյանի անձի դեմ:

Ինչ վերաբերում է ռուսական լրատ­վամիջոցներին, մի փոքր ուղղում մտցնեմ, որքանով ես եմ հասկացել հայտնի հրապարակումներում խոսքը նրա մասին չէր, որ դադարեցումը կարող էր հարվածել այս իշխանություններին. այլ նրա մասին էր, որ նախագահ Քոչարյանը քազաքական հետապնդման է են­թարկվում, և լավ կլինի դադարեցվի:

-Հանրությանը նաև հետաքրքրում է Վահան Շիրխայանի նամակը՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին: Զեր արձագանքը՝ դրա հետ կապված:

-Ես պարոն Շիրխանյանին անձամբ չեմ ճանաչում, բայց դժվար է գտնել մի այլ մարդու, որի մասին այդքան բացասական բաներ են խոսվում: Այս նամակը և Սիլվա Համբարձումյանի ցուցմունքները բացար­ձակ իդենտիկ են: Այսինքն՝ գտնում եմ, որ սա փորձ է քաղաքական հետապնդման շղարշն ուժեղացնել, թեև իրականում դա բերում է թուլացման: Ես դա համարում եմ քաղաքական կյանքի վատագույն դրսևորում, որը, հուսով եմ, այլևս չի կրկնվի: Հուսով եմ, որ մարդիկ, ովքեր վաղուց սպառել են իրենց և իրենց ստերի ու ճամ­բարների քանակը՝ դադարեցնելով իրենց գործունեությունը, հանրությանը միայն օգուտ կբերեն:

-Դուք հույս ունե՞ք, որ մինչ նախագա­հին դատարան բերելը, կփոխվի խափան­ման միջոցը:

-Սկզբում հենց դա էի ակնարկում՝ ասելով, որ դատարանը արդար որոշում կկայացնի: Այսօր մարտի 1-ի հետ կապ­ված ունենք զգալիորեն փոփոխված դիր­քորոշում հանրության մեջ, և շատ հա­ճախ ես լսում եմ տեսակետներ, որոնք առաջ չէի լսում: Հիմա ուրախությամբ ար­ձանագրում եմ, որ մարդիկ սկսել են դա հասկանալ: Տեսնում եմ հարցումներ փո­ղոցներում, որտեղ մարդիկ, քաղաքացի­ները ասում են, որ Քոչարյանը կապ չունի տեղի ունեցածի հետ և, որ հանիրավի այ­սօր գտնվում է ազատազրկման մեջ: Կա մի հռետորական հարց ինչո՞ւ մարտի 1-ը դարձավ ընդդիմության ընդվզման միակ դեպքը մեր 30-ամյա անկախության պատ­մության մեջ, երբ զոհեր ունեցանք: Զոհեր չեղան 96-ին, 98-ին, 2003-ին, երբ բավա­կանին մեծ ընդվզումներ կային: Իսկ 2008- ին եղան զոհեր, երբ ընդդիմության առաջ­նորդը Տեր-Պետրոսյանն էր: Արդյոք այդ զոհերն այն գինը չէ՞, որը միտումնավոր վճարվեց, որպեսզի Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ը մնան որպես քաղաքական բևեռ, չտրոհվեն, չմոռացվեն և չդառնան ան­ցյալի գործիչներ: Հարցը հռետորական է, բայց դրա պատասխանը շատ հետաքր­քիր կարող է լինել: Հատկապես այս կոնտեքսում. 2-3 ամիս առաջ մի նյութ էր հրապարակել, որը շատ հետաքրքիր էր: Նյութն այն մասին էր, թե ինչպես է Տեր- Պետրոսյանը մարտի 1-ի առավոտյան, երբ արդեն տեղեկանում է, որ ոստիկանա­կան գործողություն է լինելու, հավաքում է մի քանի ցուցարարի և ասում, որ գիտեք, լավ կլինի, որ ոստիկանությունը հիմա գա, ու դուք ծեծ ուտեք և դիմադրեք: Սա մի դրվագ էր, որի մասին չէր խոսվել, և սա ջրի երես դուրս եկավ: Ես հակված եմ դա ճշմարտություն համարելու, և տանում է այն մտքին, որ Տեր-Պետրոսյանին ձեռն­տու էր, որպեսզի այդ բախումը լիներ: Այն­պես որ, Մարտի 1-ի գործը դեռ պարզա­բանման կարիք ունի, և մեր հանրությունը պետք է տեղեկանա, թե իրականում ով ինչ արեց, և ինչ տեղի ունեցավ: Ով ինչ սադ­րանքների դիմեց և գնաց թաքնվեց:

-ՀՀ երկրոդ նախագահի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գործով դատարանը արձանագրել է, որ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում: Հնարավո՞ր է այս օրինակով ասել, որ գործ ունենք քաղաքական հե­տապնդման հետ:

- Սա առաջինը չէ, մենք ունենք դատա­րանի որոշում, համաձայն որի, ՀՔԾ պետ Ս. Խաչատրյանը խախտել է Քոչարյանի դատավարության անմեղության կանխա­վարկածը: Ինչ վերաբերում է՝ այդպես է, թե՝ ոչ, ապա հուսով եմ, որ այդպես է:

-Անցնենք ներքաղաքական իրողու­թյուններին: Բնականաբար տե­ղյակ եք, որ օրերս Աժ ամենա­բարձր ամբիոնից ելույթ ունեցավ մի տրանսգենդեր: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

-Այդ ամենի քարոզը չի համապատաս­խանում մեր ազգային արժեքներին և չի կարող ընդունվել մեր հանրության կող­մից: Դա հակազգային քարոզ է, որը պետք է խստագույնս սահմանափակվի: Այսինքն, եթե ՀՀ-ում կան օրենքներ, որոնք ազա­տություններ են սահմանում, և որոնք բխում են Եվրոպայի խորհրդում մեր ան­դամակցությունից, այլ միջազգային կա­ռույցներում ստանձնած պարտավորություններից, դա հասկանում եմ: Բայց այս միջադեպի կարևոր եզրակացությունը, որը պետք է մենք անենք, այն է, որ մեր հա­սարակությունը նման քարոզ չի ընդունում, որի արձագանքները ևս տեսանք:

-Չե՞ք նկատում, որ միաժամանակ սկսվեցին քարկոծվել մեր եկեղեցին ու եկեղեցականները, իսկ տարաբնույթ փոքրամասնությունները կտրուկ ակտիվաց­րին սեփական քարոզչամեքենան:

Հնարավոր չէ դա չնկատել, իսկ թե ին­չով է պայմանավորված, չգիտես: Հավա­նաբար զգալով, որ ներքին փոփոխու­թյունները որոշակի հնարավորություններ են բացում իրենց համար, փորձում են օգտվել: Հնարավոր է նաև դա նպատակաուղղված մի բան է, որն արվում է ինչ- ինչ նպատակների հասնելու համար: Բայց միևնույնն է, կան բաներ, որ անթույլատ­րելի է, օրինակ Հայ Առաքելական եկեղե­ցու պարբերաբար վարկաբեկման փորձերը, որը պետք է կանխել, և չեմ կարծում, որ դրա կանխումը բացառապես պետու­թյան գործն է: Դրանով պետք է բոլորս զբաղվենք: Օրինակ, լավ կլիներ, որ Մայր աթոռը ծրագիր առաջարկեր, որին կարող էինք բոլորս միանալ, աջակցել այդ վտանգներին դիմակայելու համար:

-Ներկա ներքաղաքական իրավիճակը մեզ ո՞ւր է տանում:

Ըստ իս, մենք հիմա բավականին բարդ իրավիճակում ենք: Առաջին հերթին՝ նկատի ունեմ տնտեսական քաղաքակա­նությունը, որն այսօր մեծ հարցականներ է առաջացնում: Չենք տեսել մի ծրագիր, որը հստակ ցույց կտար, թե մենք ինչ ճա­նապարհով ենք շարժվում: Մինչդեռ տնտեսության զարգացումը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի, դա մեր ազգային անվտանգության հարցն է: Շատ է անհանգստացնում մեր վիճակագ­րական տվյալների խեղաթյուրման մասին օդում կախված լուրերը: Կան տարբեր անհագստություններ՝ կապված մեր դաշնա­կիցների, հատկապես Ռուսաստանի հետ: Կան բաց խնդիրներ՝ դարաբաղյան հա­կամարտության կարգավորման հետ կապված: Այս ամենին գումարվում է անծրագրայնությունը, տարերայնությունը, որ­տեղ շատ դժվար է գտնել մի ուղեգիծ, որ հասկանանք, որ իշխանությունը վարում է այս քաղաքականությունը: Տեսնում ենք հախուռն հայտարարություններ, սխալ­ներ՝ տարբեր գործիչների կողմից, որոնք հետո շատ երկար բացատրում են ինչ էր տեղի ունեցել: Վաղուց եմ հետևում քաղաքականությանը և պետք է ասեմ, որ նման հախուռն և տարերային վիճակ երբևէ չի եղել: Անգամ դժվարանում եմ մեկ խնդիր առանձնացնել, քանի որ դրանք բազմազան են:

-Դուք նշեցիք, որ վտանգված են նաև մեր դաշնակից երկրի՝ Ռու­սաստանի հետ հարաբերություն­ները, ինչի՞ն սա կբերի:

- Մենք ունենք բազում հայտարարու­թյուններ իշխանությունների կողմից, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, մյուս կողմից՝ տեսնում ենք բազում հարցեր, ակտիվացումներ՝ հենց ռուսական լրատվամիջոցների կողմից, այդ թվում հնչեցնում էին տեսակետ նա­խագահ Քոչարյանի քաղաքական հե­տապնդումների մասին: Հասկանալի է, որ կան խնդիրներ, և դա տեսանելի է: Խոսքս միայն բարձրաստիճան հանդիպումները չեն, այլ մշակութային, տնտեսական, և այս ամենը այն մակարդակին չեն, որ կցանկանայինք տեսնել՝ հաշվի առնելով Ռուսաստանի դերը, որպես կարևոր գոր­ծընկեր մեզ համար: Հույս ունեմ, որ այն խնդիրները, որոնք ստվերում են հայ-ռուսական հարաբերությունները կկարգա­վորվեն:

-Արտաքին քաղաքական կարևորագույն հարցերից է Արցախի խնդիրը: Ըստ Ձեզ՝ ո՞ւր են տանում այս բանակցություն ներր, հաշվի աոնելով որ Աղրրեջանի ՊՆ նախարար Հասանովն արդեն բացահայտ է խոսում պատերազմի պատրաստվելու մևւսին:

-Պետք է նշեմ, որ հայկական կողմից ևս հնչել են բավականին կոշտ հայտա­րարություններ պաշտպանության նախա­րարի և վարչապետի մակարդակով: Բայց սրան զուգահեռ՝ կան ծայրահեղ խաղա­ղասիրական կոչեր: Նախագահ Քոչարյանը այսպիսի մի եզրույթ ունի միակողմանի խաղաղասիրական հայտարարություննե­րը պարզապես սխալ են այսպիսի պայ­մաններում, երբ Ադրբեջանը ակնհայտո­րեն պատրաստվում է պատերազմի: Այս պահին խաղաղասիրական հայտարարու­թյունները կարող է հնարավորություն տալ հակառակորդին՝ ձեռքերն ազատ զգան: Նաև անհանգստացնող է նաև այն անո­րոշությունը, որը կա հայկական կողմի դիրքորոշումներում է: Նախորդ օրը վարչապետը խոսեց՝ «Մադրիդյան սկզբունք­ների» հետ կապված, և տպավորությունն այն էր, որ այդ սկզբունքների մշակման, գոյություն ունենալու և բանակցային սե­ղանին լինելու վեաբերյալ ընդհանրական պատկերացումը այդքան էլ ճիշտ չէ: Ես չգիտեմ ումից է խորհուրդներ հարցնում, ենթադրում եմ, որ դա մի շրջանակ է, որ քիչ թե շատ լավ է տեղյակ բանակցու­թյունների ոչ միայն պատմությանը, այլև՝ փիլիսոփայությանը: Եթե այդպես է, հու­սով եմ արագ պարզաբանումներ կտան, որովհետև մենք չենք կարող մեզ շռայլու­թյուն թույլ տալ բանակցելու առանց լավ իմանալու այդ հենքերը: Օրինակ՝ կցան­կանայի լսել հստակ, թե ի՞նչ կարծիք ու­նեն գործող իշխանությունները «Մադրի­դյան սկզբունքների» մասին:

Ի դեպ, թյուր կարծիք կա, որ «Մադրի­դյան սկզբունքները», որոնք ի հայտ է եկել նախագահ Քոչարյանի ժամանակ, որ բա­ցարձակորեն ընդունված են եղել իր իշ­խանության օրոք, դա այդպես չէ: Իրակա­նում, երբ այն ի հայտ եկավ, հայկական կողմը հայտարարեց, որ մենք ունենք վե­րապահումներ՝ այդ սկզբունքների հետ կապված, պարզապես համարում են մի հենք, որի շուրջ կարելի է բանակցություն­ներ վարել:

դիտվել է 827 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am