«Ուժեղ» իշխանության մանր թուլությունները

«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախօրեին Նորագավթի մաքսատանը տեղի ունեցած խայտառակ միջադեպը շարունակում է մնալ ամենաքննարկվող հարցը։

Վարչապետի կողմից մաքսային ծառայության աշխատակցին նվաստացնելու, նրա մարդկային արժանապատվությունը ոտնահարելու փաստն արժանացել է ամենատարբեր գնահատականների ու քննադատությունների։ Այս միջադեպը բացահայտել է շատ նուրբ ու խորը շերտեր, որոնք վերաբերում են պետություն-քաղաքացի, իշխանություն-քաղաքացի հարաբերություններին:

Նիկոլ Փաշինյանն իր այդ քայլով ցույց է տվել իշխանության, պետության իրական վերաբերմունքը քաղաքացու նկատմամբ։ Նա ցույց է տվել, որ քաղաքացին ոչ թե նպատակ է, ինչպես ենթադրում էր իր իրականացրած հեղափոխության գաղափարախոսությունը, այլ ընդամենը միջոց։ Միջոց, որով իշխանությունը, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ, ինքնահաստատվում է, միջոց, որով իշխանությունը ցույց է տալիս իբրեւ թե իր ուժեղ լինելը։ Իրականում Նիկոլ Փաշինյանի վարքագիծն իշխանության թուլության, եւ ոչ երբեք՝ ուժի նշանն էր։

Առանց քաղաքացու իշխանությունը ոչինչ է։ Առավել եւս այն իշխանությունը, որը հաստատվել է քաղաքացիների պայքարի միջոցով եւ որը դեռ բավականաչափ վայելում է քաղաքացիների վստահությունը։ Ահա այդ իշխանությունը, որը քաղաքացու հետ վարվում է այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը, շատ արագ կորցնելու է նույն այդ քաղաքացիների վստահությունը, որովհետեւ քաղաքացիները պատրաստ չեն վստահել իշխանությանն իրենց արժանապատվության հաշվին։

Նիկոլ Փաշինյանը, այսպիսով, քաղաքացիների միջոցով իշխանության գալով, ցանկանում է ստանալ նաեւ նրանց արժանապատվությունը՝ սեփական իշխանության համար համապատասխան տեսարաններ ապահովելու նպատակով։ Բազմաթիվ տեսախցիկների առջեւ Փաշինյանի կատարմամբ այդ տեսարանը ցուցադրեցին բոլոր հեռուստաալիքներով, բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան…

Սիրո ու հանդուրժողականության հեղափոխությունն այսպիսով աստիճանաբար վերափոխվում է իշխանական բիրտ ու անարժանապատիվ ուժի։ Իսկ ցանկացած ազդեցություն, ինչպես հայտնի է, ծնում է հակազդեցություն։ Նիկոլ Փաշինյանը պետք է պատրաստ լինի, որ քաղաքացին մի օր փորձելու է վերականգնել իր ոտնահարված արժանապատվությունը։ Ամեն մի նման միջադեպով Փաշինյանը մոտեցնում է այդ օրը։

Հ.Գ. Տեղեկացնենք, որ երեկ մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանը հայտարարել է, որ աշխատանքից ազատման դիմումն արդեն գրել է։ Ինչպես հայտնի է՝ Փաշինյանը հրահանգել էր դիմում գրել եւ աշխատանքից ազատվել եւս երեք աշխատակիցների։ Հ. Մարտիրոսյանն աշխատանքի էր անցել ընդամենը երկու ամիս առաջ։

«168 Ժամի» տեղեկություններով՝ Փաշինյանի այցից առաջ մաքսատանը մի քանի օր շարունակ մաքրման աշխատանքներ են տեղի ունեցել։ Ավելին, այցից մեկ օր առաջ մաքսատանն է եղել անձամբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նա ստուգել է իրավիճակը, որպեսզի Փաշինյանի այցի ընթացքում որեւէ տհաճ բան տեղի չունենա։

Մեր զրուցակիցներն ասում էին, որ մաքսատանը, որը սպասարկում է օրական ավելի քան 300 ավտոմեքենա, ոչ մեծ աշխատակազմով, բնականաբար, նման իրավիճակներ էլ կլինեն. «Օպերային թատրոնի դահլիճ չէ, մաքսատուն է, օրական պատկերացնո՞ւմ եք՝ որքան վարորդներ են ելումուտ անում, ինչ ասես՝ կարող է լինել, ծխախոտի մնացորդ էլ կլինի, ի՞նչ մեծ խնդիր էր, որ նման շոուի վերածվեց»։

Ֆեյսբուքահայությունն էլ, ի դեպ, իր հերթին՝ երեկ ողջ օրվա ընթացքում լուսանկարներով եւ տեսանյութերով ապացուցում էր, որ պետական դրոշը Փաշինյանի՝ մաքսատան աշխատասենյակ մտնելու պահին, ոչ թե գետնին էր ընկած, ինչպես նա հայտարարում էր տեսախցիկների առջեւ, այլ հենած էր պատին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 459 անգամ
Լրահոս
Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am