Նույն հոկտեմբերի 27-ն էր,ինչով էր տարբերվում.Արագած Ախոյան

Հարացազրույց «Կամք» նախաձեռնության համակարգող, «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի նախագահ Վահագն Չախալյանի և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի հետ:/Մաս 1-ին/


-ԱԺ-ի մոտ մի շարք հասարակական կազմակերպություններ ակցիա էին,նպատակ ունենալով նաև մտնել ԱԺ շենք և խնկարկել նիստերի դահլիճը:Կազմակերպողներից էիք նաև դուք ,ի՞նչ նպատակով,ի՞նչը ձեզ դուր չէր եկել և արդյոք բավարարվել են ձեր պահանջները: Ի՞նչ քայլեր եք անելու հետագայում:

Վահագն Չախալյան.Ակցիան ինքնաբուխ եղավ,ընդամնեը 1 օր առաջ նայեցինք,ի դեպ ես Ջավախքում էի, ԱԺ բարձր ամբիոնը տրամադրվել է այլասերման քարոզի համար,շատ մեծ ցասում առաջացավ,ամոթի զգացում և մենք որոշեցինք հավաքվել ԱԺ-ի դիմաց և փոքր ակցիա անել:Մենք հայտարարեցինք,որ ապրիլի 8-ին,ժամը 12:00-ին հավաքվում ենք, հետո ընթացքում եղան կազմակերպություններ ,որ նույնպես հայտարարեցին ակցիայի մասին,բայց բոլորս միասնական էինք:Մեր պահանջները չբավարավեցին:

-Ի՞նչն էր ,որ ձեզ հունից հանել:

Վահագն Չախալյան.Հունից հանեց այն հանգամանքը,որ ԱԺ ամբիոնը տրամադրվել է 100-րդական մի ինչ-որ արհեստածին խնդրի բարձրաձայնման համար և ուղիղ կերպով հարվածում է մեր ազգային արժեքներին,մեր ընտանիքին,հավատքին և ամենահետաքրքիրը՝Հայաստանը դարձավ նախադեպ: Նման նախադեպ աշխարհում չէր եղել,մենք այս քայլով Եվրոպային կամ միջազգային կառույցներին ՞ինչ ուզեցինք ցույց տալ,ի՞նչ է նշանակում ,որ ՀՀ-ն, ՀՀ ԱԺ-ն դառնա այլասերման քարոզի նախադեպ,այն դեպքում ,երբ մենք ուղիղ ձևով հասկանում ենք,թե ինչի համար է այս քարոզը:Դա այն պրոցեսի բաղադրիչն ,որն ուղիղ ձևով նպատակ է հետապնդում աշխարհում ժողովրդագրական աճի կասեցման տանել:ՀՀ-ն այդ ընթացքում հանդիսանա առաջամարտիկ,դա կատերգորիկ անընդունելի է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ ,որ մենք տարածաշրջանում ամենահետին տեղում ենք,անգամ հարևան Վրաստանը,որտեղ նույն ձևի աղետալի վիճակ է ժողովրդագրական աճի առումով,բայց մեզանից առաջ է:Եթե ՀՀ-ն ժողովրդագարական աճով տարեկան 1.6 տոկոս է կազմում ,Վրաստանը՝2,2: Էլ չեմ խոսում Թուրքիայից և Ադրբեջանից ինչքան հետ ենք:Այս աղետալի վիճակը ունենալով, մենք մի անգամ ևս ավելացնում ենք գործիքակազմ, առանց այդ էլ կատաստրոֆիկ աճի վրա ազդեցություն ունենալով,բացարձակապես անընդունելի է:

-Ձեր համար մերժելի է տրնասգենդերների գոյությու՞նը, ակտիվությու՞նը,ներկայանալը և ելույթ ունենալը,թե ՞վիրավորական էր,որ նրանց հնարավորություն տրվեց ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից:

Վահագն Չախալյան.Մեզ համար երկուսն էլ վիրավորական էր:Ինչ է նշանակում Հանրային հեռուստաընկերությունը այլասերության քարոզ է անում,հարկատուների գրպանից աշխատող հեռուստաընկերությունը այլասերության քարոզ է անում,այսինքն՝ես պետք է ուշադիր լինեմ,տանը իմ երեխային չթողնեմ Հանրային դիտի,որ այդ քարոզը չտեսնի:

Արագած Ախոյան.Սա ապտակ էր,թքել էր մեզ ազգի հոգու մեջ,երբ այսպիսի ավանդապաշտ ազգը,իր կրոնով ,ավանդապաշտությամբ պահել է իր տեսակը ,այսօր փաստի առաջ ենք կանգնել:Կատարվեց հոգու հոկտեմբերի 27:Եթե այն ժամանակ բնաջնջեցին մեր ղեկավարությանը ,հարված էր պետականությանը,սա նույն բանն էր,սա հոգևոր տեսակն էր:Հիմա բոլորս փաստի առաջ ենք,անտարբերությունից և անգործությունից մեծ հանցագործություն գոյություն չունի:Ինչ անենք,ձեռքներս ծալած նստե՞նք.շատերն ասում են,ինչ է փոխվելու,իրենց ջրաղացին ջուր լցվեց:

-Ասում են՝այս թեմայով չպետք է խոսենք,ինչքան խոսում ենք,գովազդում ենք իրենց :

Արագած Ախոյան.Թող ամբողջ աշխարհը իմանա,եթե այս ձևով մենք պետք է առաջադիմություն գրանցենք,թող մեր ազգը լինի ամենավերջին տեղում այս հարցով՝այլասերվածության և այլ բարքերի ներմուծմամբ,դա մեզ պետք չէ:Մենք ավանադապաշտ ազգ ենք,պինդ տեր ենք կանգնելու ենք մեր արմատներին,թույլ չենք տալու ,որ որոշակի գրանտակերներ,կամ ասենք լույս ընկած պլպլուն գյադա-գյուդեքը բերեն նման բան անեն: Վերջում ովքեր էին ծափ տվողները,դեռ մենք չունենք հստակ ինֆորմացիա,կբացահայտենք,թե ովքեր էին ծափ տվողները:Մի հետաքրիքիր բան կատարվեց,թե մենք կապ չունենք,ստորագրություն ցուցադրեցին…

-Սկզբում Նաիրա Զոհրաբյանն ասաց,որ Իմ քայլից Մարիա Կարապետյանն է հրավիրել:

Արագած Ախոյան.Ես Նաիրա Զոհրաբյանին շատ լավ եմ ճանաչում,կցանկանայի,որ այնտեղ նստած տղամարդկանցից շատ-շատերը իր կեսի չափ տղամարդ լինեին, ես գիտեմ նրա կամքը կամ ներքին կոռեկտության չափերը,որը կարող է ԱԺ-ում անցկացված նիստի ընթացքում դրսևորել:Ասում են՝թող ընդհատեր,ո՞նց ընդհատեր,դա հարված կլիներ,ավարտվեց և ինքը ճիշտ շեշտադրումներով դուրս հրավիրեց:Մենք բոլորս գիտենք Օվերտոնի պատուհանի մասին,նոյեմբերին այդ շքերթը ուզում էին անցկացնել Երևանում,էլի փառք ու պատիվ մեր նախաձեռնող խմբի ղեկավարին,բոլորս դուրս եկանք և հայտարարություններով կանխեցինք այդ այլանդակությունը ,որը պետք է ցեխ շպրտեր մեր ազգի արժանապատվության վրա:

-Ի հեճուկս շատերի,իրենք գնացին,իրենց դրոշակով ինչ-որ տեղ կանգնեցին…

Արագած Ախոյան.Դա կարող է լինել,եթե գորշ գայլերը կարող են գալ մեր հրապարակում կամ կաթողիկոսի հետ նկարվեն իրենց նշանով,դա կանխել անհնար է,չգիտենք ով գրպանից ինչ կհանի,ինչ կանի:Շքերթ չեղավ:Մի հարց ուղղեմ խորհրդարանին՝մենք բոլորս գիտենք հոկտեմբերի 27 տեսած խորհրդարան ունենք,մոտ 8 տարի եղել են ԱԺ-ում,գիտեմ նմանատիպ միջոցառումները ոնց են կազմակերպվում,եթե խմբակցության պատգամավորը իր ղեկավարին տեղյակ չի պահում և նման քայլեր է անում,սա համարյա բացառված է:Այսօր եթե փորձենք հրավերքով ,անցագրով մուտք գործել ԱԺ,հեռախոսներն են նույնիսկ հանձնում,այսինքն՝ներքին անվտանգության ծառայությունները շատ լավ պետք է իմանային,թե ով է մտնում խորհրդարան:Բա որ սա չէր,այլ օրինակ թշնակամական պետությունից մի ադրբեջանցի էր գալիս,ինչ-որ Հ/Կ-ի տակ,ու հանում Ադրբեջանի դրոշն էր պարզում,դա հնարավո՞ր էր անել, բա այսպես ենք մենք վարվում,մի օր էլ ,մեկ էլ տեսար նմանատիպ մի բան արեցին:

-Ձեր կարծիքով իրենք նկատե՞լ են,որ այլ սեռի մարդ է մտել:

Արագած Ախոյան.Իհարկե նկատել են:Դա չքննարկենք,քննարկման ենթակա չէ:

-ԱԺ-ից ո՞ւմ եք պատասխանատվության կանչում:

Արագած Ախոյան.Դրա համար մեր խոսքն ուղղված էր ԱԺ բոլոր պատգամավորներին:Հայտնի դարձավ,որ ֆեյսբուքյան էջում ոմն Մաքս Եղիազարյան ,ով ԼԳԴՊ ներկայացուցիչ է,շնորհակալություն է հայտնում Իմ քայլը դաշինքից Մարիա Կարապետյանին:Ինչո՞ւ:

-Մի քիչ զգույշ եղեք,միանգամից կազմակերպությունները կասեն դուք ֆաշիստ եք,հետամնաց եք:

Արագած Ախոյան.Թող այս հարցում մեզ ասեն հետամնաց և ֆաշիստ: Ես թքած ունեմ,ֆեսբուքյան էջերում գրում են:

-Հայտնի մարդիկ էլ են գրում,օրինակ՝Լևոն Բարսեղյանը այդպիսի հայտարարություններ անողին ֆաշիստ անվանեց:

Արագած Ախոյան.Եթե այդպես է ,ուրեմն ֆաշիստ ենք:

-Կարող է վաղը մյուս օրն էլ դատեն:

Արագած Ախոյան.Ոչ մի նամն օրենք թույլ չենք տալու ընդունել:

-Մայիսին և հունիսին բերելու են այդ օրենքները:

Արագած Ախոյան.Սա մարդկության վերջն է, ես ուղղափառ երկրների պառլամենտական վեհաժողովներում ուղիղ 6 տարի ներկայացրել եմ մեր խորհրդարանը ,այդ հարցերի շուրջ ունենք հայտարարություններ,ունենք կանխարգելիչ ամեն բան,և միշտ դատապարտել են նման բաները:

-Բա այն ժամանակ ձայն հանեիք,Նոր Հայաստան էր,տրանսգենդերները մտնում էին ոստիկանական բաժանմունք ,ոստիկաններին ծեծում էին , հիմա էլ օրենք են ուզում ընդունել,որ կարողանան երեխա որդեգրել:

Արագած Ախոյան.Ես խորհրդարանում չեմ եղել այդ ժամանակ:

-Նախագահը Էլթոն Ջոնին բերում է,ասում են՝իր ամուսնու հետ եկել է:

Վահագն Չախալյան.Էլթոնի բերելուն միանգամից քննադատել ենք ,անձամբ նախագահին հարվածել ենք,մատ ենք թափ տվել:

-Ասե՞լ եք՝հանգիստ նստեք ձեր տեղը:

Վահագն Չախալյան.Միանշանակ, իսկ ոստիկանության հարձակման ժամանակ ես ՀՀ-ում չէ,չնայած երեկ դիվանին նստած գիտունիկները այդ հարցը բարձրացրել են,իրենք իրենց չգալը,մեզ չաձակցելու համար ասում էին՝ մեզ համար զարմանալի է,թե մարդիկ հարձակման ժամանակ չպայքարեցին,հիմա ինչո՞ւ են պայքարում:

-Ձեզ համար պա՞րզ չէր,որ Նոր Հայաստանում նախադեպ է ստեղծվում,եթե տրնասգենդերները մտնում և ոստիկան են ծեծում ,անպատիժ են մնում:

Արագած Ախոյան.Եթե սովորոկան քաղաքացին պետք է գնա ոստիկանին պաշտպանի ԼԳԴՊ անդամներից,ներողություն,այստեղ ,այս երկրում ի՞նչ է կատարվում:Ոստիկանները մեզ պետք է պաշտպանեն,ոստիկանները իրենց անելիքը չգիտե՞ն:Եկեք չխառնենք,այսօր մենք ազգովի փաստի առաջ ենք կանգնած, սա տխուր փաստ է,որի տակից մենք դեռ պետք է դուրս գանք:

Վահագն Չախալյան.Թող բոլորն էլ իմանան,մենք ձեռքներս ծալած չենք նստելու:

-Ինչ եք անելու,բռնելու եք ձեռները կոտրե՞ք:

Վահագն Չախալյան.Բացարձակապես նման բան չի լինելու,թող երազեն ,որ մենք կոտրենք,մեզ կպնելու հնարվորություն լինի, ոչ,սիրո և հանդուժողականության մթնոլորտում պայքարելու ենք մեր մեծամասնության իրավունքների կյանքի կոչման համար: Որևէ մեկը թող չմտածի ,որ փոքրամասնության իրավունքները ինքը հնարավորություն կունենա ստորադասել մեծամասնության իրավունքներին:Միջազգային այն ուժերը,որոնք այդքան գումարներ են ծախսում,թող իրենց գումարները ափսոսեն, այստեղ չուղղեն,դրա փոխարեն հարևան Ադրբեջան ուղղեն, մենք թույլ չենք տալու,որ Հայաստանը դարձնեն այլասերվածության ուղղվածության փորձադաշտ և Հայաստանում փորձեր անելով արտահանել այլ երկրներ:

-Փորձեցիք,ինչի՞ հասաք:

Վահագն Չախալյան.Այսօր ամբողջ հանրապետությունը քննադատում է այս դեպքը,դա քիչ ձեռբերում չէ:Այնպես չէ,որ մենք մեկ օր դուրս ենք եկել և վերջ.մեր պահանջների մենք երկու կետ ունենք՝երկու օրենսդրական նախաձեռնություններում փոփոխություններ կատարելու համար, և մինշանակ հասնելու ենք դրան,որ թույլ չտանք այս օրենքները ընդունեն,այլ պետք է հասնենք նրան,որ մեր երեխաները կամ չափասները պաշտպանված լինեն այլասերման քարոզից,գովազդից:ՀՀ սահմանադրության 16-րդ 18-րդ հոդվածներում փոփոխություն ենք պահանջում,այն է՝ ՀՀ ԱԺ-ում անհապաղ շրջանառության մեջ դնել ,քննարկել և ընդունել մեր կողմից նրկայացվող երեխայի իրավունքների մասին ՀՀ 1996 թվականի մայիսի 29-ի օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը,որը միտված է ՀՀ-ում արգելել արատավոր երևույթների քարոզումը:Սա այլընտրանք չունի ՀՀ տարածքում,դա պետք է լինի:Երկրորդը՝ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միջոցառումներ ձեռնարկի նման խայտառակություններից ԱԺ-ն զերծ պահելու համար,այդ միջոցառումների մասին հրապարակավ տեղեկացնի հանրությանը:

Շարունակությունն ՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1683 անգամ
Լրահոս
Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am