Մարտի 1-ի գործով ի՞նչ կարգավիճակով է հարցաքննվել Արտակ Զեյնալյանը (video)
Մարտի 1-ի գործով հարցաքննվել եմ որպես վկա, որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, ով հանդես է եկել ՍԴ-ում եւ վիճարկել ենք ԿԸՀ ընդունած որոշումը: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Բարձարգույն դատական խորհրդի մեկ տարվան նվիրված միջոցառաման ժամանակ նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Հայաստանի դատարաններում եւ ՄԻԵԴ-ում ես ներկայացրել եմ մարտի 1-ի դեպքերին վերաբերող դրվագներով 9 սպանվածների շահերը, նաեւ որոշ ձերբակալվածների, ազատազրկվածների, խոշտանգվածների շահերը ՄԻԵԴ-ում, այդ թվում Աշոտ Մանուկյանի, Բարեղամյանի եւ մի շարք այլ անձանց: Ես լինելով նախարար, այլեւս չեմ կարող լինել նրանց ներկայացուցիչը, քանի որ կա շահերի բախում»,-ասաց նա: