Հարցը փակում ենք.Արտակ Զեյնալյանը՝ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու մասին (video)
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ներկա էր Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գործունեության առթիվ կազմակերպած ընդունելությանը: Լրագրողները նախարարից հարցրեցին, արդյոք վերջինս ևս մեկ անգամ փորձել է տեսակցել Ռոբերտ Քոչարյանին, ինչին ի պատասխան նախարարն ասաց. «Ես արդարադատության նախարար եմ եւ իմ ենթակայության տակ են գտնվում կալանավայրերն ու քրեակատարողական հիմնարկները: Ես կարող եմ այցելել յուրաքանչյուր խուց, տեսնել այնտեղ պահման պայմանները։ Ռոբերտ Քոչարյանը խցում միանձնյա է, եւ այստեղ եղած վեճի մասով մենք անհավասար պայմաններում ենք գտնվում նրա հետ։ Պետք է հարգել այդ անձի իրավունքները ու այս վեճը մշտապես չբորբոքել»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.