Իշխանությունը Սամվել Ալեքսանյանի հետ կրկին գործարքի է գնացել

168 ժամը գրում է. Գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պետության հաշվին լուրջ փողեր է վաստակում, և տարածքը, որը համարվում է նրա տիկնոջ սեփականությունը, փաստորեն, տարիներ շարունակ տասնյակ-միլիոններ աշխատել է՝ ինչպես նախկին, այնպես էլ՝ ներկայիս իշխանության օրոք:

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին մեկիկ-մեկիկ հաշվում էր պետության վատնած փողերը, այսօր իշխանության ղեկավարի դիրքից հանդուրժողաբար է մոտենում մեկ անձից գնում կատարելու միջոցով Սամվել Ալեքսանյան-ՊԵԿ գործարքին:

Արշակունյաց 127/21 հասցեում գործող ավտոմեքենաների մասնագիտացված ՊԵԿ մաքսատունը, ուր երեկ աշխատանքային այց էր կատարել Նիկոլ Փաշինյանը, իրականում Սամվել Ալեքսանյանի սեփականությունն է համարվում: Եվ 4561 քմ մակերես ունեցող տարածքը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն վարձակալում է Սամվել Ալեքսանյանի կնոջից՝ Շողերինա Մկրտչյանից: 

Իսկ ուշագրավն այն է, որ ներկայիս իշխանությունը, որ ժամանակին ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում այդքան սուր քննադատում էր նախկին իշխանությանը՝ նույն Սամվել Ալեքսանյանին մենաշնորհներ տալու համար, այսօր ինքն է նույն գործարարին խրախուսում, նրա հետ անշարժ գույքի գործարք էկատարել՝ առանց մրցույթի հայտարարման՝ մեկ անձից գնում կատարելու միջոցով:


Ավելին, վարձակալության պայմանագիրը, որ կնքվում է հենց գործարարի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի հետ՝ որպես պետության հետ երկարաժամկետ գործարք՝ միևնույն անձի հետ, այլևս չի դիտարկվում կոռուպցիոն ռիսկ, և այս գործարքի հիմքերով այլևս քննարկման ենթակա չէ բյուջետային անարդյունավետ ծախսի թեման:

Տարեկան բյուջեիցամեն անգամ գործարարին այս գործարքի դիմաց փոխանցվում է նվազագույնը 36 մլն դրամ, իսկ մի քանի տարիների հանրագումարն արդեն գերազանցել է 530 մլն դրամը, բայց հարկատուներիս հաշվին կառավարության և ՊԵԿ-ի անարդյունավետ ծախսերը, չգիտես ինչու, վրիպել են Նիկոլ Փաշինյանի աչքից:

Մինչդեռ այսքան գումարով կառավարությունն ինքը միգուցե այսպիսի մի քանի շենք կառուցեր ցանկացած տարածքում, և գումարների տնտեսումը լրիվ արդարացված կլիներ: Բայց փաստացի այդ փորձը չի արվելմինչ օրս, ավելին, նախկինների պրակտիկան խնամքով շարունակում են պահպանել նորերը, բայցնորից քննադատելով նախկիններին:

Ոչ վաղ անցյալում, երբ միևնույն ընտրատարածքից առաջադրված պատգամավորության թեկնածու մրցակցի՝ Նիկոլ Փաշինյանի մասին Սամվել Ալեքսանյանին լրագրողները հարցեր էին տալիս, գործարար-պատգամավորը, որպես կանոն, նույն ջերմեռանդությամբ պատասխանում էր այսպես՝ «Ես խնդիր չունեմ Նիկոլի հետ, Նիկոլը մեր ախպերն ա, ինքը մերոնցից ա, ուղղակի չի ուզում, որ ցույց տա»: 

Իսկ Փաշինյանի վարչապետ դառնալու օրը՝ հոկտեմբերի 25-ի ԱԺ արտահերթ նիստում, երբ առաջին անգամ Սամվել Ալեքսանյանը խառնաշփոթից դեմ էր քվեարկել, անմիջապես դուրս վազեց՝ լրագրողներին հայտարարելու, որ «շշկռված» է քվեարկել, ինքը դեմ չէր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն: «Ես շշկռվեցի, պտի ձեռնպահ քվեարկեի, մատս կպավ, դեմ քվեարկեցի»,- ասել էր Ալեքսանյանը:

դիտվել է 4093 անգամ
Լրահոս
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ 3 վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին․ Թևանյան Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am