…Եթե ոչ,ուրեմն ինձ թվում է՝ ոչ ադեկվատ արձագանք է.Հռիփսիմե Առաքելյան

Հարցազրույց Բարգավաճ Հայաստան կուսակցությունից Երևանի ավագանու անդամ ,Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանի հետ :/Մաս 2-րդ/

-Դուք ընդունու՞մ եք,որ առանց կառավարության ղեկավարության, նման որոշում հնարավոր չէր կայացնել:

-Ես այսպես եմ ենթադրում. ասել են նայեք,տեսեք ինչ վիճակ է ձեզ մոտ, ՊՈԱԿ-ների մասով,ինչը կարելի է օպտիմալացնել:Հետաքրիքրն այն էր,որ պատասխանատու տիկինն ասաց,որ մեր վարչություններն են արել,մեր մասնագետները: Երբ ես մասնագետներին հարցնում եմ,թե ով է արել,ասում են՝մենք չենք: Նախարարության աշխատակիցները բոլորը հրաժարվեցին ,պնդեցին,որ իրենք չեն արել:

-Ի՞նչ եզրակացության եկաք:

-Երբ ես հասկանամ,ձեզ անմիջապես տեղյակ կպահեմ:

-Ինչո՞ւ որոշեցիք դիմել վարչապետին,կարծո՞ւմ եք ,որ ինքը մասնակցություն չունի այս ամենի մեջ:

-Որովհետև գործընթացները շարունակվում են, խոսքը թատրոնների մասին չէ…

-Տիկին Ղարիբյանի նկատմամաբ դուք ազնի՞վ եք,որ պահանջում եք հրաժարականը,գուցե այս տիկինը հանձնարարական է կատարե՞լ:

-Խնդիրը միայն ՊՈԱԿ-ների մասով է չէ,խնդիրը այսօրվա Հայաստանում տիրող մշակութային քաոսի մասին է: Անհասկանալի,անկարգ իրավիճակ է,ես չեմ ուզում բարձրաձայնել ,թե ինչ հրահանգներ են գալիս այդ գերատեսչությունից,որը օրենքին տառին բացառապես դեմ է:

-Իրենք հայտարարում են՝մենք առաջնորդվում ենք օրենքի տառով:

-Մի քանի օր առաջ մամուլը հրապարակեց ՊՈԱԿ-ին տրված մի հանձնարարականի փաստաթուղթ, որը իսկապես ճիշտ էր,դա մեզ էլ էր հանձնարարավել :Այն է,որ յուրաքանչյուրի անձնական տվյալները,իր ունեցած վերջին մեկ տարվա եկամուտները ներկայացնել նախարարություն,որը մարդու անձնական իրավունքի կոպիտ խախտում էր: Որևէ մեկը որևէ ՊՈԱԿ-ի աշխատակցի նմամ պահանջ ներկայացնելու իրավունք չունի: Այս կարգի բազում պատմություններ:

-Դուք կարծում եք,որ սա գերատեսչության ղեկավարի անփութությո՞ւնն է,անպատասխանատվությո՞ւն է, հրահանգն է,ի՞նչն է :

-Ոլորտին չտիրապետելու և կազմակերպչական ունակություններ չունենալու արդյունք է:Չեմ կարծում,որ կառավարությունից որևէ մեկը զանգում է,ասում ՝այսինչ հանձնարարականը տուր,չեմ հավատում,այնտեղ մարդիկ հազար գործով են զբաղված,առավոտից երեկո մշակույթի ոլորտի գործընթացներով չեն զբաղված:

-Քաղաքական նրբերանգներ տեսնո՞ւմ եք,թե ոչ:

-Ի՞նչ մասով:

-Օրինակ բերեմ ՝Օպերային թատրոնը:Պարոն Օրբելյանն ասաց,որ ընտրություններից առաջ,տիկին Մակունցը հրավիրել է, ինչ-որ խոսակցություն է եղել,իբրև թե Օպերայում քարոզ է տարվում,տրամադրություններ կան պատերի ներսում:Վանաձորի թատրոնի տնօրենին են ազատում, գիտենք ինչպիսի փայլուն աշխատանք է կատարել,հետո պարզվում է ,որ նախկին ՀՀԿ-կան մարզպետին,ով բավականին մեծ աշխատանք է տարել,օգնել է թատոնին ,թատրոնի միջազգային օրը հրավիրել է միջոցառմանը ,ներկա է եղել նաև ներկա մարզպետը :Ազատումը կապում են նաև ՀՀԿ-ական մարզպետին հրավիրելու փաստի հետ:

-Ես չեմ ուզում հավատալ,որ այդպիսի իրողություններ կարող են լինել,մշակույթը գոնե մենք չպետք է քաղաքականացնենք,զերծ պետք մնալ մշակույթից:Եթե նախկինը ինչ-որ մի բանով օգնել է,ինքն էլ բարոյական տեսակետից ելնելով հրավիրել է,ուղղակի չեմ ուզում հավատալ,որ դրա հետ է կապված:Ագնեսայի պայմանագրի ժամկետը լրացել է և ինքը բազմիցս բարձրաձայնել է,որ իմ պայմանագրի ժամկետը լրացել է,կարող են շարունակել,կարող ենք ոչ: Քանի որ Ագնեսան էլ օրենք հարգող մարդ է, նա ասում էր՝գիտեք օրենքով քանի որ պայմանագրիս ժամկետը ավարտվել է ,ես պրետենզիաներ և օրինազանցության մասին չեմ կարող բարձրաձայնել,թե տակը նրչպիսի շերտեր կլինեն,քավ լիցի,իրենք կիմանան ՝ինչ կա:Կոնկրետ այս հարցում օրենքի խնդիր չկա:Իհարկե կարելի էր մարդուն գոնե շնորհակալություն ասել,լավ աշխատանքիդ համար ուրախ ենք,և վերջ ի վերջո մի քանի խրախուսական խոսք ասել:Ես տեսել եմ,թե ինչպես էր ինքը ներկում պատերը,մարդը աշխատանք է տարել այնտեղ:

-Այսօրվա իշխանությունը գնում է Սփյուռք ,համոզում է, թե մենք լավն ենք,այնպես չէ,որ Նոր Հայաստանում միայն տրանսգենդերներ կան, փոփոխություններ կան,եկեք աջակցենք,տեսնում ենք,թե ինչպես են վարվում Օրբելյանի հետ: Եկել է իր անձնական միջոցներով,անձնական կապերով, ճակատագիրին էլ ծանոթ եք,չէ ,որոշում ենք՝ այս մարդու նկատմամբ նման մոտեցում:

-Օրբելյանի մասով սպասում եմ վարչապետի պատասխանին,քանի որ նա ներկայացրեց մի քանի կետ ,որ այս հիմքերով դուք օրենքը խախտում եք: Օպերայի ներյացուցիչները երկու օր առաջ ներկայացրրցին իրենց հակափաստարկները,տեսնենք ,թե դրանք ինչ ուժ կստանան:Վարչապետը ֆիքսեց,որ եթե պարզվի ,որ գեթ մեկ կետ օրենքի տառին չի համապատասխանում ձեր ազատման մասով,ապա ես տվյալ պատասխանատուին աշխատանքից կազատեմ:Ես սպասում եմ զարգացումներին,կառավարության արձագանքին:

-Լեզին չտիրապետելու մասին խոսեցին…

-Դա լուրջ չէ:Օրբելյանի պարագում նշվեց,որ նույն Արամ Խաչատրանը,Փարաջանովը,Ազնավուրը,որը մեր դեսպանն էր,հայերեն չէր խոսում: Ասում են,որ ինքը փաստաթղթեր է ստորագրում,բայց չգիտի փաստաթղթում ինչ է:Նույն խնդիրը ուներ Ազնավուրը:

-Դրա լուծումն էլ կա՝թարգմանվում է:

-Իհարկե:

-Այսօրվա իշխանություններին քննադատում են,ասում են՝ստախոս եք,կարմիր գծերն են հիշում,տեսախցիկները,քանի որ հենց իրենք են այն ժամանակ խոսել այդ հարցերից,հիմա եկել են իշխանության և հակառակը՝փորձում են ավելացնել:Կենտրոնի թաղապետը հայտարարեց,որ այսուհետ ավտոկայանատեղիների վճարները ավելի թանկ են լինելու:

-Մենք այնտեղ 5 հոգի ենք, իհարկե քիչ ենք,սակայն այդ հարցերին շատ ակտիվ ենք արձագանքում:Մեր գործն ավելի դժվար է,որովհետև 5 հոգով ավելի շատ պետք է փորձես անել, Իմ քայլից 57 հոգի են,մի 10-ը ակտիվ աշխատեն,կկարողանան դաշտը փակել,մեր պարագայում դժվար է:Կայանատեղիների հետ կապված,մենք դեմ ենք եղել,նույն այդ կարմիր գծերը,քանի որ շարունակեցին մնալ,չհանվեցին,ինչպես նախկինում խոստացվել էր,պարբերաբար տարբեր ընկերությունների ,կազմակերպությունների,ռեստորանների,բանկերի քաղաքապետարանը կայանատեղիներ է տալիս, մեկ տարով տրամադրում է,ասում՝այսքան գումար վճարում ես,կայանատեղին քոնն է: Մենք դեմ ենք քվերակում,բայց բնական է ,որ մեր ձայնը որոշիչ չէ: Շահումյանի հրապարակի ավտոկայանատեղիների մասով մենք բավականին լուրջ գործընթաց տարանք, և իրենք էլ համակարծիք էին,կարողացանք ապացուցել,որ չի կարող այս ամբողջ հրապարակը կայանատեղի լինել բանկի համար ,իրենք էլ համամիտ էին,եկանք կոնսեսուսի,և այդ հարցում հաջողեցինք:Մնացած դեպքերում փորձում ենք…

-ԱԺ-ում էլ Գևորգ Պետրոսյանը անընդհատ խոսում է դրա մասին, որ ինչ նախագիծ ,օրինագիծ բերում ենք,մերժվում է:Նախկին իշխանության և ներկաների տարբերությունը ո՞րն է:

-Փոքրամասնությունը ուզում է ակտիվ փոփոխել ամեն ինչ:Սովորաբար մեծամասնության և փոքրամասնության մեջ պետք է լինեն տարընթերցումներ և հակասություններ: Եթե քաղաքական մեծամասնությունը այս պարագայում կարողանում է այն ինչ ինքն ուզում է անցկացնել և անգամ ականջալուր չլինել, քաղաքական փոքրամասնությունը,ավագանիում,թե ԱԺ-ում ինչեր է առաջ քաշում և ինքը պարբերաբար մերժում է այդ ամեն ինչը,ուրեմն ,ներողություն,ես մի փոքր բերեմ այս հարթություն,ԼԳԴԲ համայնքի պարագայում այստեղ էլ սեռական մեծամասնության և սեռական փոքրամասնության հետ գործ ունենք:Իսկ ով ասաց,որ սեռական մեծամասնությունը ամեն կերպ պետք է հանդուրժի սեռական փոքրամասնությանը:

-Կարմիր գծերը,արագաչափերն ու տեսախցիկները դարձրեցին քաղաքական պայքարի մեխը:Հնարավո՞ր է ,որ Բարգավաճ Հայաստանը ակտիվ լինի,եթե վարձավճարները բարձրանան :

-Նման հարց օրակարգ չի բերվել,մեզ մոտ քննարկումներ տեղի չեն ունեցել:

- Օպերայի տարածքի սրճարանների կառուցման ժամանակ լուրջ ընդվզում կար,բայց երբ սկսեցին քանդել էլի շատերը դեմ դուրս եկան:

-Այդ հարցում վտանգավոր տենդենց կար, մեր գործընկերները դա օգտագործեցին :Բարգավաճ Հայաստանը ասում էր՝մենք դեմ չենք կանաչապատմանը, բայց դա պետք է խելամիտ ձևաչափով իրականացվի : Եթե կողքը կային սրճարաններ,որոնք դատական գործընթացների մեջ էին, և այդ սրճարաննեը այս պահին շարունակում են գործել և աշխատել,այդ երկու սրճարանին էլ կարելի էր թույլ տալ աշխատել և այդ մարդկանց տալ ժամանակ,որ իրենք իրենք աշխատատեղերի խնդիրը կարգավորեին,այնուհետև նույն օրենքով անեինք այդ կանաչապատումը: Ես երկու օր առաջ Օպերայի տարածքում եմ եղել, բոլորը աշխատում էին,ամբողջ խնդիրը այդ 2 սրճարանը քանդելն էր: Այն լուսնաձև կանաչապատման պրեյեկտը ,որն արվել է քաղաքապետարանում,դա չի լինի մինչև մնանած հարցը չկարգավորվի,դատական գործընթացների մեջ են: Որքանո՞վ ենք մենք վստահ,որ նույն Շակալադնիցան դատը չի հաղթելու: Այստեղ լուրջ խնդիր կա,որևէ մեկը կանաչապատմանը դեմ չէր:

-Տեսարաննե՞ր էր պետք ,թե՞ միտումնավոր գնացին այդ երկուսի վրա:

-Օրենքի խնդիր կար,ապօրինի շինարարության հարց կար,այն ,ինչ պետք է կառուցվեր,բոլոովին այլ ձևաչափով էր կառուցված, չթույլատրված բետոնե կոնստրուկցիաներ կային:

-Երկու սրաճարան ապամոնաժեցին,ի՞նչ ունեցանք Օպերայի տարածքում:

-Այս պահին ես որևէ փոփոխություն չեմ տեսնում,մինչև այդ կանաչապատման գործընթացը չմեկնարկի,ես աման օր գնալու եմ տեսնեմ,ինձ հետաքրքիր է,մեր պատկերացրած կանաչապատումը կլինի,թե ոչ:Եթե մենք քանդում ե նք այսինչ սրճարանը, քանի որ դա ապօրինի է,մենք քաղաքում շատ ու շատ այդ կարգի տարածքներ ունենք,ուրեմն քանդելով պետք է գնանք,Երևանի սրճարանների,շինությունների մեծ մասը պետք է քանդենք: Գիտենք,թե քաղաքային իշխանությունը ինչպես է այդ խնդիրները ստեղծել,որ մենք այսօր չենք կարողանում շտկել:Եթե կա այն ինչ-որ կա,պետք է այլ լուծումներ գտնել: Եթե ապօրինի շինությունները պետք է քանդվեն,ուրեմն բոլորը պետք է քանդվեն:Ես դրա կողմնակիցն եմ:Երկակի ստանդարտներով չառաջնորդվենք: Որևէ քաղաքացի ոնց կարող է դեմ լինել,որ քաղաքը կանաչապատվի:

-Օրինակ Վահրամ Սահակյանն ասաց՝սա ձեզ համար հո արոտավայր չէ:Քաղաքը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի:

-Այո,քաղաքը շատ լուրջ խնդիրներ ունի,կանաչապատումը նույնպես լուրջ խնդիր է,ամբողջ Երևանը ավտատնակներով է լցված ,մենք բակեր չունենք,պատկերացնո՞ւմ եք,թե ինչ է լինելու:

-Քննարկե՞լ եք:

-Դեռ չենք հասել այդտեղ,փուլ առ փուլ գնում է պրոցեսը,հիմա կանաչապատումն է:

-Մեր հազարավոր զինվորներն Արցախում իրենց կյանքը տվել են հանում ոչնչի.Աննա Հակոբյանի խոսքերն են ԱՄՆ-ում հանդիպման ժամանակ,բուռն քննարկումների առարկա դարձավ:

-Կարծում եմ Աննա Հակոբյանը ուղղակի վրիպել է, և ինքը անպայման կասի,որ վրիպել է կամ լեզվի սայթաքում է եղել:

-Եթե ոչ:

-Եթե ոչ,ուրեմն ինձ թվում է,որ ոչ ադեկվատ արձագանք է բոլոր զոհված և ընդհանրապես հայրենիքի համար իրենց արյունը տված զինվորների հիշատակը հարգելու առումով,շատ լուրջ և շատ ցավոտ արտահայտություն է,ես ուղղակի կողմ եմ,որ կլինի առաջին տարբերակը:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 3009 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am