Իմ քայլը ուշանում է. սպասելու ժամանակ չունեն

Հարցազրույց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ:/Մաս 2-րդ/

-Քանի դեռ Սասուն Խաչատրյանը նստած չէ,Մարտի 1-ը դիտվելու է որպես քաղաքական հետապնդում.վերջերս նման հայտարարություն հնչեց:

-Մենք դատավորներ չենք,Հայաստաում կա դատարան,որն այսօր անկախ է:Կարծում եմ՝դա ոչ ոք չի վիճարկում:Եթե կա օրենքի խախտում,թող դիմեն դատարան:

-Ելնելով այն բանից,որ եղել են հանձնարարականներ և գաղտնալսումներ , ասում ենք,որ կա օրենքի խախտում:

-Դա ձեր անձնական կարծիքն է,կամ այդ տողերի հեղինակի:

-Հանդիպում եղավ Փաշինյանի և Ալիևի միջև,ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը:

-Ադրբեջանն ու Հայաստանը վաղուց բանակցում են այս խնդրի շուրջ, եղել են տարբեր օրակարգեր,հարյուրավոր հանդիպումներ և ցավոք մեր երկու կարևոր գերակայությունները դեռևս Ադրբեջանի իշխանությունների համար ընդունելի չեն:Մեզ համար գլխավոր երկու արդյունք պետք է ունենան բանակացությունները՝ Ղարաբաղի ժողովրդի անվտանգություն և ստատուս :Սրանց շրջանակներում մենք բանակցում ենք Ադրբեջանի իշխանությունների հետ Մինսկի խմբի միջնորդությամբ:

-Քննադատություն եղավ,որ սկզբում ասվում էր ՝օրակարգ չկա,արդյունքում կորցրեցին այն,ինչ ձեռք էր բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում:Կարելի է ասել,Ադրբեջանը պատին դեմ տված վիճակում էր,միջազգային հանրությունը ընդունել է,որ ինքը հարձակվող կողմն էր, մենք կորցրեցինք և սկսում ենք նոր կետից:

-Էլի չգիտեմ,թե ով է այդ տողերի հեղինակը,հավանաբար …

-Այնքան շատ են՝սկսած երկրորդ նախագահից,երրորդ նախագահի թիմից,փորձագետներից…

-Դուք արեցիք հետևյալ պնդումը,որ օրակարգ չկա…

-Դա ես չեմ ասել,դա Նիկոլ Փաշինյանն է ասել:

-Մենք ասել ենք,որ բանակցություններ ընդհանրապես տեղի չեն ունեցել մինչև Վիեննայի հանդիպումը,տեղի են ունեցել շփումներ,երկխոսություններ:

-Հանդիպումից առաջ ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը՝մենք գնում ենք,օրակարգ չկա: Մարդը գնում է բանակցություների,ասում է՝օրակարգ չկա,ես ինչպե՞ս դա ընկալեմ:

-Նախկինում պարզապես բանակցություններ չեն եղել,սա ղեկավարների մակարդակով առաջին բանակցությունն էր,սրա մասին է խոսքը:Այդ բանակցությունները մեկնաբանվել են:Հայաստանը բանակցությունների մասին տանում է այն գիծը,որ Արցախը պետք է մասնակցի բանակցությունների,և մեր երկու նպատակները առաջին հերթին ստատուսի և անվտանգության խնդիրների մասին է:Վիեննայի և սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չափազանց կարևոր են,այս պայմանավորվածությունները բխում են սահմանային անվտանգության ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունից և կարող ենք արձանագարել ,որ սահմանային նախադեպերը գնալով նվազում են և հույս ունենք,որ սա կլինի կայուն:

-Հանդիպումից առաջ սահմանին լարվածություն եղավ:

-Ես ասում եմ նվազել են,չեն դադարել:

-Դա նաև պայմանավորում են նրանով,որ Ալիևը ունի ակնկալիքներ,և թշնամի կողմը օգտվեց այդ ժամանակաընթացքից և առավել դիրքավորվեց:

-Մենք հիմա գնում ենք նրանք,որ կայունությունը պահպանվի ,գնալով նվազի և հույս ունենք,որ մի օր կհասնի զրոյի: Նաև տեսանք,որ մեր Պաշտպանության նախարարն էլ հայտարարեց,որ կոնցեպտուալ փոփոխություն է տեղի ունենում,նախկինում կային հողեր խաղաղության դիմաց, հիմա պաշտպանության նախարարը հայտարարեց և ի պատիվ իրեն ՝նոր պատերազմ,նոր տարածքներ, այսինքն՝եթե սկսվի նոր պատերազմ,ապա Ադրբեջանը պետք պատրաստ լինի կորցնելու նոր տարածքներ,սա է ամբողջ տրամաբանությունը:Այդ երկու ժամ Վիեննայի հանդիպման ընթացքում ինչ են խոսել, գաղտնիության շրջանակներում է:

-Ասացին,որ սահմանային որոշակի անդորր էր տիրում,հետո լարվածություն եղավ,տեղի ունեցավ Մեղրիի զորամասի միջադեպը:Նախկին իշխանության ներկայացուցիչներն ասում են՝մենք ցավով ենք ասում,որ այսպիսի բաներ կլինեին,որովհետև մեր ՊՆ-ն Վիգեն Սարգսյանը հրաժարականից առաջ բարեկամաբար հորդերել էր,որ այն սպաները,ովքեր հեղափոխության օրերին լքեցին զորամասերը անցան հեղափոխականների կողմը, իրենց պատիժը կրեն,որովհետև սա կարող է վատ հետևանքների բերել:Իշխանությունը չարեց դա և տեսնաք ,թե ինչ տեղի ունեցավ:

-Ես կապ չեմ տեսնում:Բանակը 10 հազարավոր մարդկանց ինստիտուտ է,ու կարող են լինել հազար ու մի դեպքեր,սկսած մեքենայի վթարներից,ինքնասպանություններ…

-500 հոգի լքում է ծառայությունը,դա համարու՞մ եք սովորական բան:

-Սովորական բան չէ,բայց ես սրան չէի տա,մեծ,գլոբալ քաղաքական կոնտեքստ:Եղել է խնդիր,որը կարծում եմ համապատասխան մարմինները լուծել են:

-Անգամ ոչ ոք չդատապարտեց:

-Եթե ինչ-որ դիպված է եղել,չարժե՞ հետաքննություն իրականացնել,հասկանալ պատճառներն ու պատասխանատուներին պատժել: Մինչև չլինի քննություն,չենք կարող դատավորի կեցվածքով ասել,թե որն էր բացթողումը:

-Փաստն այն էր,որ 500-600 մարդ լքում է դիրքերը :

-Բանակը փակ ինստիտուտ է,այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները այդքան մեծ հանրային ուշադրության կենտրոնում չեն…ես ընդունում եմ,խնդիրը արծարածվել է մամուլում և անպայման պետք լինի քննություն՝պարզելու,թե ի՞նչ է կատարվել իրականում և ինչո՞ւ…

-Առաջինը տեղեկատվւթյունը տարածվեց ադրբեջանական մամուլում :

-Պետք է համապատասխան քայլերի գնալ և այս խնդիրը լուծել:

-Եթե նախկինում դատապարտեիք դասալքությունը,շարունակական չի լէր լինի: Այժմ դուք դատապարտում եք նախկին իշխանություններին,որ բանակը չպետք է ներքաշվեր քաղաքական գործընթացների մեջ:

-Ես այս երկու դիպվածները իրար հետ չէի կապի, սրան մեծ քաղաքական աստառ տալը,չեմ կարծում ,որ բխում է մեր բանակի շահերից: Այո շատ ցավալի դեպք է եղել,ինչպես մամուլը գրեց դրա մասին,որովհետև բանակը փակ ինստիտուտ է ,և լրատվամիջոցները չունեն ուղիղ տեղեկատվության աղբյուրեներ,քննությունը կգնա ,կտեսնենք ինչ է կատարվել:

-Քաղաքացու օր հռչակեցիք,շատերն ասում են ,որ ետխորհրդային երկրները իրար նման չեն,բայց այնուամնայնիվ որոշ նմանությունենր ունենք,օրինակ Ղազախստանի և Նազարբաևի հետ:Համեստությունը բոլորին է գեղեցկացում,արդյոք որոշակի ժամանակաշրջան հետո,ապագա սերունդը պետք է գա և գնահատի:

-Նազարբաևն ինչ կապ ունե՞ր:

- Մենք Քաղաքացու օր ենք հռչակում,Նազարբաևն էլ իր անունով քաղաք է անվանակոչում:

-Քաղաքացու օրը ում անունով է հռչակվե՞լ:

-Պարզ է ՝ում անունով:

-Մեր երկրում քաղաքացիներ չկա՞ն,դա նորությու՞ն էր:

-Մեկ էլ տեսաք հասնենք դրան:

-Պետք չէր տարիներ սպասել,հասկանալու համար,որ մեր երկրում քաղաքացիական զարթոնք է տեղի ունեցել,քաղաքացիներն են իրականացրել մեր երկրում փոփոխություններ: Այդ քաղաքցին ՀՀ-ի բոլոր քաղաքացիներն են:

-Ցանկացած երկրի բարձր ցուցանիշը դեմոկրատիան է,կրթական բարձր ցենզըազատությունը,բարեկեցիկ կյանքը,արդար ընտրությունների անցկացումը,եթե կգար ժամանակ ու այս ամենը դուք կանեիք, այդ ժամանակ ինչպես ասում են փառք ու պատիվ ձեզ:

-Մեր երկրում քաղաքացին և քաղաքացիական հասրակությունը մեծ բարձրունքի հասավ,թելադրելով երկրում իր կամքը,և մենք ըստ նախագծի,ապրիլի 23-ը ցանկանում էինք ընդունել որպես Քաղաքացու օր,սա մեծ հպարտություն էր բոլորիս համար:

-Գուցե 5 տարի հետո ասեինք ,բրավո,ապրիլին տեղի ունեցան փոփոխություններ և ոչ միայն Քաղաքացու օր ,այլ նաև կարող ենք ասել Նիկոլ Փաշինյանի օր: Ժամանակը պետք է գնահատի:

-Մենք պետք է ժամանակի գնահատականի մեջ հասկականք ,թե մենք մեր երկրում քաղաքացիներ ունե՞նք,թե՞ ոչ:

-Դուք վստա՞հ եք,որ կա,պետք է ձևավորվի այդ ամեն ինչը:

-Մեր երկրում կան գիտակից և բանիմաց քաղաքացիներ,դուք ասում եք՝մենք պետք է ունենանք բարեկեցություն ,իհարկե պետք է ունենանք բարեկցություն,արդար ընտրություններ,օրենքի գերակայություն ,բայց այդ ամենի սկզբում անժխտելի է ՝մենք ունենք քաղաքացիներ: 23-ը չենք հռչակել որպես հեղափոխության օր,այլ Քաղաքացու օր,մենք մեծարում ենք մեր երկրի քաղաքացիներին:

-Ինչո՞ւ թույլ չեք տալիս,որ ժամանակը դա հաստատի:

-Երբ 7 տարի հետո խոսենք,կխոսենք այդ անցած ճանապարհի մասին ու կարձանագրենք բացթողումները,ձեռբերումները,բայց Քաղաքացու օր ունենալու համար պետք չէ սպասել:

-Ժամանակը արագ է գնում,դուք սպասել չեք սիրում:

Առաջին մասն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 2853 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am