Ապրիլյան պատերազմը Ադրբեջանը համաձայնեցրե՞լ է Ռուսաստանի հետ.մի հայտարարության հետքերով

Հարցազրույց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ/Մաս 1-ին/

-Մեծ աղմուկ բարձրացավ Օպերայի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հետ կապված,փաստարկներ բերեցին ,որ չարաշահումներ են կատարվել,հետո պարզվեց ,որ դրանք եղել են 2013-2014 թվականներին :Երկրոդ փաստարկն այն էր,որ մեկ մարդը երկու պաշտոն չի կարող զբաղեցնել,կոնկրետ Օրբելյանի համար օրենք է փոխվել:Ի՞՛նչ եղավ հետո,գիտենք,հարցը հանրային հնչեղություն ստացավ,վարչապետի ուշադրուայան կենտրոնում հայտնվեց,մասամբ լուծում ստացավ:

-Միանշանակ մենք պետք է հետևենք օրենքներին,ինչպես այս,այնպես էլ մնացած դեպքերում:Այլ հարց,որ հետագայում պարզվի՝ ավելի արդյունավետ կարող է լինել տվյալ մշակութային օջախի կառավարումը,եթե, օրինակ, տնօրենի և գեղարվեստականի ղեկավարը լինի մեկ միասանական պաշտոն:Այստեղ պետք է հետևենք օրենքին:

-1,5 տարի աշխատում է և արդյունքը տեսանելի է: Տպավորությունն այնպիսին էր,քանի որ նախկին իշխանությունները հատուկ իր համար օրենքի փոփոխություն են արել,դա ընդունելի չէ:

-Մենք շատ հարգում և գնահատում ենք պարոն Օրբելյանին ,բայց օրենքի գերակայությունը առաջնային է:

-Վահե Գրիգորյանի օրինակը բերենք,օրենքի խախտում է,որ նորից պետք է առաջադրվի,բայց ԱԺ կանանոկարգի փոփոխություն է տեղի ունենում,և Իմ քայլն ամեն ինչ անում է,որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար ներկայացված լինի ոչ թե նախագահի ներկայացրած և առաջադրված թեկնածուն, այլ Վահե Գրիգորյանի:

-Փոփոխությունը,որը մենք իրականացրել ենք,չի կապվում որևէ անձի հետ:

-Դուք գնում եք ԱԺ կանանակարգ օրենքի փոփոխության,և մամուլը բազմիցս գրել է այս մասին,որ դուք ամեն ինչ անում եք,որ Վահե Գրիգորյանին կրկին կարողանանք առաջադրել այդ պաշտոնում,հաշվի առնելով այն հանգամանքը,որ նա ձեր թիմից է,ժամանակին Եվրոպական դատարանում պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանին,և էլի նման բաներ:

- Մենք արձանանգրել ենք,որ ԱԺ կանոնակարգ օրենքն ունի որոշակի բացթողում և շտկել ենք :Ի դեպ,սա միակը չէ,ընթացքում հանդիպում են բացթողումներ ,որոնք փորձում ենք շտկել:

-Ընտրություններ տեղի ունեցան , Հանրային հեռոստաընկերության խորհրդի նախագահ ընտրվեց: Վստահ եմ,որ դուք դատապարտում եք այն ,ինչ 2002 –ին տեղի ունեցավ Ա1+-ի հետ:

-Այո:

-Հեռուստաընկերությունը փակվեց,հեռարձակումը դադարեցվեց:Այսօրվա ձեր առաջնորդն էլ բազմիցս դրա մասին խոսել է:Տեղի են ունենում ընտրություններ,ճիշտ կլիներ,որ պարոն Մովսիսյանն անցներ:Տեսնում ենք,որ այն երեքը,որոնք համարվում են այսօրվա իշխանության համախոհներ, այլ թեկանածուի են ընտրում,որը պարզվում է,որ ձեր թիմի հետ կապեր ունի, համախոհ է:

-Ա1+-ին դատապարտելը կապված է եղել ԶԼՄ-ի գործունեությունը արգելելու հետ,այլ ոչ թե այս կամ այլ անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքի:Նախկինում,երբ դա տեղի էր ունեցել,դա մեր պետության համար է մեծ կորուստ եղել,որովհետև ԶԼՄ-ի գործունեությունը մեր ազատությունների մեծ մասն է:Երբ մենք քննադատատել ենք այդ հեռուստաընկերության փակվելը,դա կապված է եղել երևույթի հետ,այլ ոչ թե անձի:

-Այն ժամանակ էլ ,այսօր էլ պարոն Մովսիսյանն էր ղեկավարում լրատվամիջոցը,և այս քայլով,ինչպես դուք եք սիրում քայել,կարելի էր հնարավորություն տալ Ա1+-ի ղեկավարին քայլել,ով միշտ քայլել է:

-Դուք մամուլի նկատմամբ նախկին ճնշումները կապում եք այսօր անձին,չակերտավոր ասած,լավություն անելո՞ւ հետ:

-Եթե դուք տարիներով դատապարտել եք…

-Մենք էլի գալիս հասնում ենք մի խնդրի ,որտեղ պետք է տարանջատենք անձերը օրենքի և իրավունքի գերակայությունից:Եթե հետաքրքրում է այդ ընտրությունը,համապատասխան մարմնից ներկայացուցիչ հրավիրեք և մանրամասներ ճշտեք:

-Ինչպես կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունները:

-Գերազանց:

-Ես պնդում եմ,որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ,այդ պատերազմը Ադրբեջանի՝ԵԱՏՄ անդամ դառնալու համար էր: Համաձա՞յն եք այս կարծիքի հետ:

-Ո՞վ է այս կարծիքի հեղինակը:

-Համաձա՞յն եք ,թե՞ ոչ:

-Այդ կարծիքը միգուցե հնչել է երկու տարի առաջ,հեղինակ ունի՞:

-Բնականաբար,եթե մեջբերում եմ անում: 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված խոսքերն են:

-Ինչու եմ ասում ,թե երբ է հնչել,որովհետև մենք ամեն միտք,երբ մեջբերում ենք ,պետք է դիտարկենք այդ միտքը արտահայտած ժամանակահատվածի կոնտեքստի մեջ:

-2018 թվական, մարտ,Նիկոլ Փաշինյան:

-Հազարավոր էջերով փաստաթղթեր կան ապրիլյան պատերազմի վերաբերյալ,ես չգիտեմ,թե որքանով են այժմ ուսումնասիրություններ ձեռնարկվում այդ հանգամանքերը բացահայտելու,ես վստահ եմ,որ եթե կարիք լինի և անհրաշեժտություն խորությամբ ուսումնասիրել, որպեսզի նաև այս կամ այլ հնչեցրած կարծիքների վերաբերյալ գտենք պատասխանները,ուսումնասիրությունները կարվեն:

-Վստահաբար այս խոսքերն ասվել են այն կոնտեքստում,որ հաշվի են առնվել այդ ժամանակվա իշխանության հարաբերությունները Ռուսաստանի հետ :Ռուսաստանը համարվել է ռազամավարական գործընկեր ,և բնականաբար այդ օրվա իշխանությունը պետք է բացահատեր,պարզեր,հետամուտ լիներ,թե թիկունքում ռազմավարական գործընկերը այդ ինչ պայմանավորվածություններ ունի:Մեղադրանքն այն է,որ ձեր ռազմավարական գործընկերը ձեր թիկունքում թշնամի երկրի հետ դաշինք է կազմում և պատերազմ հրահրում:

-Քաղաքական հայտարարություն է,որը արժանի է դիտարկման և վերլուծությունների:

-Եթե դուք ասում եք՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գերազանց են,ապա այս հարցը ,այն էլ ապրիլյան պատերազմի օրերին է, չպե՞տք է օրակարգ բերել:Այս ուղղությամբ ինչ-որ բան արվե՞լ է:

-Ես գիտեմ,որ կան ապրիլյան պատերազմի վերաբերյալ փաստաթղթեր,եթե հարկ լինի հատուկ ,առանձին ուսումնասիրություն անելու,դա կարվի և դրա մասին հայտարարություն կարվի:

-Լառա Ահարոնյանը երբեմն-երբեմն այնպիսի հայտարարություններ է անում,որոնք հանրության կողմից չեն ընկալվում:Նման հայտարարություն եղավ նաև ապրիլյան պատրազմի օրերին,այն է՝ դա ամոթալի օր էր մեզ համար:Հույս ունեմ՝ նրան ճանաչոմ եք,կարդացել եք նրա հայտարարությունները:

-Ես նրան չեմ ճանաչում,դուք ինձ պատմեցիք նրա մասին:

-Շատ հաճախ համաժողովների ժամանակ,որտեղ լինում են նաև Իմ քայլից պատգամավորներ,լինում է նաև նա, ենթադրելի է,որ համախոհ են:Այս հնչած կարծիքի հետ համաձա՞յն եք:

-Չկա կարծիք,որ ես կիսեմ,կամ չկիսեմ: Անհատ է,ինչ-որ մի բան է ասել,ինչո՞ւ ես պետք է մեկնաբանեմ:Ապրիլյան պատերազմը ցավալի էր,ողբերգություն,հերոսություն:

-Նախկիները խոսելով ձեր մասին,ամենաշատը քննադատում են,ասելով,ր հերոսներին հեղինազրկում եք՝Լևոն Մնացականյանի հրաժարականը,վերջերս Արցախի Պաշտպանության փոխնախարարի հրաժարականը,մի շարք ձերբակալություններ,քրեական գործեր,որոնց հիմքում ընկած է հեղինակազրկումը,համաձա՞յն եք կարծիքի հետ:Պատվեր է իջեցրած <<Հայաստանից >> :

-Ինչի՞ պատվեր,հրաժարականների՞: Դա ինչ-որ մեկի հիպոթեզն է,իրականության հետ կապ չունի:Քրեական հանցագործուների հետ կապված ասեմ, եթե որևէ մեկի հերոսական անցյալը պետք է դառնա հիմնավորում,թե ինչու է նա իրականացնում հանցագործություններ,չգիտեմ ինչպես եք կարծում: Եթե մարդը սխրանքներ է գործել,դա թո՞ւյլ է տալիս հետագայում նրան իրականացնել հանգացագործուններ,կարծում եմ՝ոչ:

-Ամբիցիանների հարց կար:Հայտարարություններ եղան,Լևոն Մնացականյանը արձագանքեց,ինչին հետևեցին պաշտոնակությունները:

-Դրանք բամբասանքներ են:

-Փոխնանախարն էլ՝Սամվել Կարապետյանը հրաժարական տվեց…

-Դրանք Արցախի ներքին հարցերն են ,ներքին խնդիրներն են,կապել Հայաստանի իշխանությունների հետ,չարժե:Որևէ մեկը կարող է ենթատեքս տեսնել,բայց ավելորդ են:

-Կրկնեմ, դրանք հաջորդեցին հայտարարություններին ու դրանց արձագանքներին,չկապե՞նք դրանք հետ:

-Հայաստանում տեղի են ունեցել լրջագույն փոփոխություններ, մեզ համար գաղտնիք չէ,որ նախկինում մեր իշխանությունները,ինչպես այսօր սերտորեն կապված են Արցախի իշխանությունների տարբեր շրջանակների հետ,և չի բացառվում ,որ այստեղի փոփոխությունների արդյունքում որպես արդյունք նաև այնտեղ լինեն փոփոխություններ, դրա ետևում դնել առանձին դավադրություններ, չարժե:

Շարունակությունն ՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 3461 անգամ
Լրահոս
Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am